Թբիլիսիի Շամխորեցոց Սբ. Աստվածածինը լրացուցիչ վտանգի տակ
Թբիլիսիի` 19-րդ դարի հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում: Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից եկեղեցու հարակից տարածքում շինարարություն է սկսվել: Շինարարական աշխատանքները…