Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը

Աբխազիայի ինչնահռչակ հանրապետության խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Նախագահի հրաժարականի որոշմանը կողմ է քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ մեկը: Երկու քվեաթերթիկ փչացրել են:  Փոխնախագահ Բադրա Գունբան դարձել է երկրի ղեկավարի պաշտոնակատար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահը բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել:…

Read More
Ալեն Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ալեն Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության իշխող Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի հետ: Հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող համակողմանի քննարկումների արդյունքում Տո Լամը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը նոր թափ կհաղորդի առաջիկայում երկկողմ ավանդական բարեկամության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը:   Ալեն Սիմոնյանն էլ իր…

Read More
Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին ազատել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Read More
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար

Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ օրեր առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:

Read More
Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով

Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով

Ուկրաինայի կողմից գիշերը ATACMS հրթիռներով Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին հարվածելը ազդանշան է, որ Արևմուտքը էսկալացիա է ցանկանում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը G20-ի գագաթնաժողովի շրջանակում:   «Նման հարվածն անհնարին կլիներ առանց ամերիկացիների մասնակցության: Պուտինը բազմիցս ասել է դա»,- հավելել է Սերգեյ Լավրովը:   Նա հույս է հայտնել, որ Արևմուտքում ամբողջությամբ կկարդան Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ Դիվանագետը նախազգուշացրել է՝…

Read More
Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ 27-ամյա Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունն սկսել է Արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։ Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

Read More
Բաքվին չի հաջողվում COP-29-ի շրջանակում ֆինանսական հարցերի շուրջ կոնսենսուս ապահովել

Բաքվին չի հաջողվում COP-29-ի շրջանակում ֆինանսական հարցերի շուրջ կոնսենսուս ապահովել

Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին բանակցություններն ընթանում են լարված մթնոլորտում՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հյուրընկալելով COP-29-ը՝ Ադրբեջանը պետք է միջնորդի դեր խաղար՝ փորձելով հարթել զարգացած երկրների կողմից զարգացող և կլիմայական փոփոխության տեսանկյունից խոցելի երկրներին ամենամյա ֆինանսական աջակցության վերաբերյալ տարաձայնությունները, սակայն Բաքուն մոտ է այդ առաքելության տապալմանը: Մասնավորապես, կլիմայի փոփոխության…

Read More
Արփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար

Արփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար

«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 30-ամյա Սարգսյանը Ներքին գործերի փոխնախարարն է 2023 թվականի հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։

Read More
Մեկնարկել է Գերմանիայի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է Գերմանիայի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանի հետ հանդիպումը: Քննարկումների օրակարգը ներառում է երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Read More
ՌՍՄԽ ղեկավար կազմն ու ՀՀ ժամանած պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՌՍՄԽ ղեկավար կազմն ու ՀՀ ժամանած պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնի գլխավորությամբ, և Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նրանք հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։ 

Read More
Վրաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել Եվրամիության առաքելության հետ. Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել Եվրամիության առաքելության հետ. Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել Եվրամիության առաքելության հետ, որը կուսումնասիրի երկրում տիրող իրավիճակը։ Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Միությունը Վրաստան առաքելություն կուղարկի՝ կապված հոկտեմբերի 26-ի ընտրությունում ենթադրյալ խախտումների…

Read More
Նիկոլսը հաստատել է արևմտյան հրթիռներով Ռուսաստանի ռազմական թիրախներին հարվածելու թույլտվության լուրը

Նիկոլսը հաստատել է արևմտյան հրթիռներով Ռուսաստանի ռազմական թիրախներին հարվածելու թույլտվության լուրը

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրայան Նիկոլսը տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը թույլ է տալիս ուկրաինական զինված ուժերին՝ արևմտյան հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին: «Զենքը, որը նախագահ Բայդենը թույլ է տվել օգտագործել, Ուկրաինային պաշտպանվելու ավելի մեծ հնարավորություն կտա»,- ասել է նա G20 գագաթնաժողովի շրջանակում: Նիկոլսի խոսքով՝ հնարավոր է՝ դա ազդակ լինի Ռուսաստանի համար, որ Ուկրաինայի…

Read More
ՌԴ-ի տարածքում ռազմական թիրախներին հեռահար հրթիռներով հարվածելու թույլտվությունը միանգամայն ճիշտ որոշում է. Մակրոն

ՌԴ-ի տարածքում ռազմական թիրախներին հեռահար հրթիռներով հարվածելու թույլտվությունը միանգամայն ճիշտ որոշում է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրազիլիայում ընթացող G20-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը «միանգամայն ճիշտ» որոշում է կայացրել՝ Ուկրաինային թույլատրելով հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին: «Դա միանգամայն ճիշտ որոշում էր, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ ՌԴ-ի կողմից մարտական գործողություններին հյուսիսկորեացի զինվորականների ներգրավմամբ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։…

Read More
Պուտինը հաստատել է միջուկային թարմացված դոկտրինը

Պուտինը հաստատել է միջուկային թարմացված դոկտրինը

Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային թարմացված դոկտրինը։ «Ռուսաստանի պետական քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում» անունը կրող փաստաթուղթը բաղկացած է 26 կետից։ Դրա համաձայն՝ միջուկային ոլորտում Դաշնության քաղաքականությունը կրում է պաշտպանական բնույթ, նպատակ ունի զսպելու հնարավոր թշնամու ագրեսիան Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ:   «Միջուկային զենքի կիրառումը դիտարկվում է որպես ծայրահեղ և հարկադրված միջոց: Ռուսաստանը ջանքեր…

Read More
ՌՍՄԽ նախագահը Սուրեն Պապիկյանին, Էդվարդ Ասրյանին և Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով

ՌՍՄԽ նախագահը Սուրեն Պապիկյանին, Էդվարդ Ասրյանին և Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   Սուրեն Պապիկյանը…

Read More
Զուրաբիշվիլին Վրաստանի ՍԴ հայց է ներկայացրել խորհրդարանի ընտրությանը խախտումների վերաբերյալ

Զուրաբիշվիլին Վրաստանի ՍԴ հայց է ներկայացրել խորհրդարանի ընտրությանը խախտումների վերաբերյալ

Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել հոկտեմբերի 26-ի խորհրդարանի ընտրությանը քվեարկության գաղտնիության խախտումների վերաբերյալ: Սալոմե Զուրաբիշվիլու անունից հայցը ներկայացրել է նրա ներկայացուցիչ Էկա Բեսելիան։ «Ոչ թե այն պատճառով, որ ես հավատում եմ Սահմանադրական դատարանին, այլ այն պատճառով, որ ցանկանում եմ փորձության ենթարկել այն դատավորների խիղճը, որոնք կհայտնվեն ընտրության առջև, թե ինչ երկիր ենք ուզում…

Read More
Կշարունակեմ պայքարել ՀՀ ինքնիշխանության և երկրի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար. Փալոն

Կշարունակեմ պայքարել ՀՀ ինքնիշխանության և երկրի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակվել, ըստ որի՝ Փալոնը, որը Բաքվում մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին՝ COP-29-ին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին թե՛ համաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Նշվում է, որ կոնգրեսականը խուսափել է ֆիզիկապես վնասվելուց միայն ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ։ Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ…

Read More
Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը

Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը

Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։ Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները առանձնազրույց կունենան, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Read More
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատել իրավապաշտպաններին և լրագրողներին

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատել իրավապաշտպաններին և լրագրողներին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլայերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել բանտերից ազատել իրավապաշտպաններին, լրագրողներին և ակտիվիստներին, որոնք անազատության մեջ են գտնվում իրենց օրինական գործունեության կամ քննադատական կարծիքներ արտահայտելու համար: Հանձնակատարն ընդգծել է Ադրբեջանի «կառավարության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների կամայական ձերբակալությունների տագնապալի միտումը», որն «ուղեկցվում է քրեական իրավունքի չարաշահմամբ և իրավունքի գերակայության…

Read More
Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվել են պաշտոններից

Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվել են պաշտոններից

Կառավարության նոյմբերի 19-ի որոշումներով Ռուստամ Բադասյանն ազատվել է ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը՝ Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։  Որոշումները կառավարությունը կայացրել է գրավոր քվեարկության։ 

Read More
Իսրայելն ու «Հըզբոլլահը» փոխադարձ հարվածներ են հասցրել Բեյրութին և Թել Ավիվին

Իսրայելն ու «Հըզբոլլահը» փոխադարձ հարվածներ են հասցրել Բեյրութին և Թել Ավիվին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական Զուկաք էլ Բլաթ շրջանին: Կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում 35 խաղաղ բնակիչ է զոհվել: 2023 թվականի հոկտեմբերից ի վեր այդ թիվն արդեն հասնում է 3600-ի, հայտնի է շուրջ 15000 վիրավորի մասին: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ «Հըզբոլլահն» էլ հարվածել…

Read More
Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. նրանց միջև բախումներ են եղել

Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. նրանց միջև բախումներ են եղել

Թբիլիսիում տարածքը լքելու նախազգուշացումից հետո անվտանգության ուժերը սկսել են ցրել ցուցարարներին։ Նրանց միջև բախումներ են սկսվել։ Լրատվամիջոցները հայտնում են առաջին ձերբակալությունների մասին։ Ապամոնտաժվել են բարիկադներն ու հեռացվել մեքենաները, որոնցով ցուցարարները փակել էին Թբիլիսիի փողոցները։  Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում։

Read More
ԱՄՆ-ը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին, ԵՄ-ում միասնական որոշում չի կայացվել. Բորել

ԱՄՆ-ը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին, ԵՄ-ում միասնական որոշում չի կայացվել. Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Վաշինգտոնը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին։   «Խոսքը մինչև 300 կմ հեռավորության մասին է: Այնքան էլ շատ չէ, բայց դա Բայդենի վարչակազմի որոշումն է»,- հավելել է Բորելը:   Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ ԵՄ արտգործնախարարների նիստում հնարավոր չի եղել…

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է բողոքարկել 2024 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքները։ Նա նոյեմբերի 19-ին ընտրակեղծիքների վերաբերյալ հայց կներկայացնի Սահմանադրական դատարան։ Այդ մասին նա հայտարարել է իր նստավայրում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Վրաստանի նախագահը կոչ է արել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և հորդորել քաղաքացիներին շարունակել բողոքի ցույցերը ընտրությունների արդյունքների դեմ։ Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմությունը շարունակում է…

Read More
ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը

ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը: Հիշեցնենք՝ Վահե Ղազարյանն ու Գնել Սանոսյանը երեկ պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել։

Read More
Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել

Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել: Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։ Ցուցարարներն էլ համաձայնել են լքել երկրի կառավարական համալիրը։ Բժանիայի հրաժարականը Աբխազիայի խորհրդարանում կքննարկվի նոյեմբերի 19-ին: Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ինքնահռչակ երկրի վարչապետ Ալեքսանդր Անկվաբը: Փոխնախագահ Բադրա Գունբան կդառնա երկրի…

Read More
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրացական ընդդիմությունն ու նրա կողմնակիցները շուրջօրյա բողոքի ցույցեր են սկսել Թբիլիսիի փողոցներում՝ պահանջելով խորհրդարանի նոր ընտրության անցկացում։ Նրանք փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ խոստանալով մնալ այնտեղ՝ մինչև իրենց պահանջների կատարումը։ Ցուցարարները չեն ընդունում վերջին քվեարկության արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով խարդախության համար։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում է մեղադրանքները։ Ավելին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում…

Read More
Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Համաշխարհային առաջնորդները հավաքվել են Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին, որի ընթացքում անդամ պետությունները պատրաստվում են քննարկել տնտեսական համագործակցության և միջազգային քաղաքականության հարցերը: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ համաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկիր՝ G20-ի անդամները, ինչպես նաև զարգացող տնտեսություններ ունեցող պետություններ։ Ռուսաստանի նախագահը կրկին մասնակիցների թվում չէ, երկիրը ներկայացնում է…

Read More
Բողոքի ցույցեր Եվրոպայում՝ Ուկրաինայում պատերազմի 1000-րդ օրվան ընդառաջ

Բողոքի ցույցեր Եվրոպայում՝ Ուկրաինայում պատերազմի 1000-րդ օրվան ընդառաջ

Ուկրաինայում պատերազմի մեկնարկի 1000-րդ օրվան ընդառաջ՝ եվրոպական մայրաքաղաքներում Ուկրաինային աջակցության ցույցեր են տեղի ունեցել։ Հռոմում Ռուսաստանի դեսպանատնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու ցույց անցկացնելու համար Իտալիայի ուկրաինական համայնքին են միացել նաև երկրի մյուս բնակիչները։ Բազմաթիվ ցուցարարներ ձեռքներին պահել են ուկրաինական դրոշներ, ինչպես նաև պաստառներ՝ պահանջելով դադարեցնել պատերազմը: Նմանատիպ ակցիաներ են անցկացվել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում…

Read More
ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում

ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում

Նոյեմբերի 18-19-ը ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները կքննարկեն Ռուսաստանին եվրոպական զենքով հարվածների սահմանափակումների վերացման հարցը՝ Բրյուսելում հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նա ԵՄ-ին կոչ է արել սովորել ուժի լեզուն, եթե կառույցը ցանկանում է հավակնել աշխարհաքաղաքական դերակատարման։ «Այս մասին քննարկում կլինի, և հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան, իսկ եթե ոչ,…

Read More