Արփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար
«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 30-ամյա Սարգսյանը Ներքին գործերի փոխնախարարն է 2023 թվականի հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։