ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան
Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել…