Երկրաշարժ Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակի մարզի գյուղերում

Երկրաշարժ Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակի մարզի գյուղերում

Նոյեմբերի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը…

Read More
Հատուկ ռազմական գործողության նպատակները չեն փոխվել, թեև Պուտինը պատրաստ է երկխոսության. Պեսկով

Հատուկ ռազմական գործողության նպատակները չեն փոխվել, թեև Պուտինը պատրաստ է երկխոսության. Պեսկով

Ուկրաինայի հարցով երկխոսության վերաբերյալ Ռուսաստանի բաց լինելը չի նշանակում հատուկ ռազմական գործողության նպատակների փոփոխություն՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ անգամ չի խոսել այն մասին, որ հատուկ ռազմական գործողության նպատակները փոխվում են։ Ընդհակառակը, նա բազմիցս կրկնել է, որ դրանք մնում են նույնը։ Այդ ամենը վերաբերում է մեր երկրի…

Read More
ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ավտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները

ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ավտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային ավտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները: Քարտուղար Գրիգորյանը…

Read More
Միշելը դատապարտել է Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների վրա հարձակումները

Միշելը դատապարտել է Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների վրա հարձակումները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դատապարտել է Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների վրա հարձակումները: «Բռնության և ատելության նման գործողությունները պետք է անվերապահորեն մերժվեն ցանկացած հասարակության մեջ։ Հակասեմականության և ատելության ցանկացած դրսևորման դեմ պայքարի մեր հանձնառությունը մնում է անսասան։ ԵՄ-ն շարունակելու է իր նպատակաուղղված ջանքերը՝ խրախուսելու հանդուրժողականությունը, ապահովելու հարգանքը և պաշտպանելու բոլոր մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը»,- գրել է…

Read More
Եվրոպան պետք է ամրապնդի ներքին համագործակցությունն անվտանգության ոլորտում. Շոլց

Եվրոպան պետք է ամրապնդի ներքին համագործակցությունն անվտանգության ոլորտում. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի հետ փոխգործակցելու պատրաստակամության մասին: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է ամրապնդի ներքին համագործակցությունն անվտանգության ոլորտում: Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ եվրոպական յուրաքանչյուր երկիր պետք է իր ներդրումն ունենա Եվրոպայի անվտանգությունն ապահովելու գործում: Շոլցը հիշեցրել է,…

Read More
Իսրայելի ԱԳ նախարարը կմեկնի Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած անկարգությունների ֆոնին

Իսրայելի ԱԳ նախարարը կմեկնի Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած անկարգությունների ֆոնին

Նիդերլանդներում 62 մարդ է ձերբակալվել իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակման գործով: Հայտնի է տասնյակ տուժածների մասին, ևս վեց իսրայելցի համարվում է անհետ կորած: Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը պաշտոնական այցով կմեկնի Նիդերլանդներ: Ավելի վաղ հայտնել էինք, որ հոլանդական «Այաքսի» և իսրայելական «Մաքքաբիի» միջև ՈՒԵՖԱ-ի Լիգայի ֆուտբոլային խաղից հետո Ամստերդամում անկարգություններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցները հայտնել են, որ…

Read More
Թրամփը կդադարեցնի Ուկրաինային ֆինանսավորումը, իսկ Եվրամիությունը միայնակ չի կարողանա դա անել. Օրբան

Թրամփը կդադարեցնի Ուկրաինային ֆինանսավորումը, իսկ Եվրամիությունը միայնակ չի կարողանա դա անել. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորումը, ինչը թույլ կտա հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Օրբանի համոզմամբ՝ Եվրամիությունը միայնակ չի կարողանա ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: «Պատերազմն այժմ բոլորի համար ամենակարևոր հարցն է: Ամերիկան այլևս չի խրախուսի դա, քանի որ Դոնալդ Թրամփն ատում է պատերազմը։ Դա…

Read More
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցություն

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող հարցեր: Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են առկա խնդիրները, գյուղապահովագրության շարունակականության ապահովման մարտահրավերները, առաջարկել դրանց ուղղված լուծումներ: Մասնավորապես, ընդգծվել է վնասի գնահատման նոր ստանդարտների ներդրման, ոլորտի փորձագետների վերապատրաստման ու որակավորման կարևորությունը։ Զարգացած գյուղապահովագրության համակարգ ունենալու համատեքստում կարևորվել է նաև վիճակագրական ենթակառուցվածքների…

Read More
Կոբախիձեն դժգոհել է Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքի տարբերությունից

Կոբախիձեն դժգոհել է Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքի տարբերությունից

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիության վերաբերմունքը Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ տարբեր է, ինչը «կոպիտ անարդարություն է»: Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Մոլդովայի բուն բնակչության ընդամենը 45%-ն է լիարժեք աջակցում Եվրամիությանն անդամակցությանը: Վրաստանի ղեկավարն ընդգծել է, որ Քիշնևը ևս, ինչպես Թբիլիսին, պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ։ «Եթե որևէ տեղ ընտրություններում խնդիրներ են եղել, ապա դա Մոլդովան է։…

Read More
Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ Ձեր փորձն ու հեղինակությունը, ինչպես նաև սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը լավագույնս կծառայեցնեք ի նպաստ հզոր պետականության պահպանման և ամրապնդման: Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունն ու…

Read More
Էրդողանն ընդգծել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը

Էրդողանն ընդգծել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բուդապեշտում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Թուրքական կողմի տվյալով՝ հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարներին, նշել՝ Անկարան գործում է ԵՄ-ին լիարժեք անդամակցության ռազմավարական հեռանկարով: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Read More
ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽ քարտուղար

ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽ քարտուղար

Նոյեմբերի 8-ին Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:   Ֆորումի ընթացքում ԱԽ քարտուղարը նշել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարության համապարփակ բարեփոխումների մասին՝ շեշտելով դրանց առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար և ընդգծել դրանց դերը՝ նպաստելու երկրի դիմակայունության բարձրացմանը:   Արմեն Գրիգորյանը հավելել է,…

Read More
Հոլանդական «Այաքսի» և իսրայելական «Մաքքաբիի» ֆուտբոլային խաղից հետո երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել

Հոլանդական «Այաքսի» և իսրայելական «Մաքքաբիի» ֆուտբոլային խաղից հետո երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել

Հոլանդական «Այաքսի» և իսրայելական «Մաքքաբիի» միջև ՈՒԵՖԱ-ի Լիգայի ֆուտբոլային խաղից հետո երեկ երեկոյան անկարգություններ են սկսվել Ամստերդամում: Խաղում «Այաքսը» հաղթել է 5:0 հաշվով: Լրատվամիջոցները հայտնել են, որ Պաղեստինի դրոշներով և դիմակներով անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել իսրայելցի երկրպագուներին: Ձերբակալվել են տասնյակ մարդիկ, կան տասնյակ վիրավորներ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքնաթիռներ…

Read More
Ֆրանսիան ողջունում է COP17-ը Հայաստանում անցկացնելու որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է COP17-ը Հայաստանում անցկացնելու որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է 2026 թվականին Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի հաջորդ համաժողովը՝ COP17-ը, Հայաստանում անցկացնելու որոշումը: Այդ մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: «Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է կողմերի քվեարկությամբ՝ Կալի COP16-ի ժամանակ: Ֆրանսիան Հայաստանի կողքին է հաջորդ COP-ը հաջող անցկացնելու հարցում։ Այս կարևոր կետը որոշիչ կլինի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի (Կունմին-Մոնրեալ)…

Read More
«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը՝ Պուտինի հետ շփման հավանականության մասին

«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը՝ Պուտինի հետ շփման հավանականության մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների հնարավորությանը։ «Մենք չենք խոսել, բայց, կարծում եմ` կխոսենք»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է շփումների ԱՄՆ նորընտիր նախագահի հետ։

Read More
Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ երկխոսել

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ երկխոսել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայտարարություններ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ։ Նա նշել է, թե շատ տպավորիչ էր վերջինիս պահվածքը, երբ նրա վրա հարձակում եղավ։ ՌԴ նախագահի գնահատմամբ՝ արտառոց պայմաններում Թրամփն իրեն շատ ճիշտ պահեց, «նրա պահվածքը տղամարդկային էր»: Շնորհավորելով Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Պուտինը հայտնել է, որ պատրաստ…

Read More
Թրամփն Ուկրաինայում հակամարտության ավարտի ծրագիր է պատրաստում. WSJ

Թրամփն Ուկրաինայում հակամարտության ավարտի ծրագիր է պատրաստում. WSJ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմը սկսել է քննարկել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Աղբյուրի համաձայն՝ այն նախատեսում է առաջնագծի սառեցում, որի երկայնքով պետք է ապառազմականացված գոտի ստեղծվի։ Այս պահին հայտնի չէ, թե ով է ապահովելու տարածքի անվտանգությունը։ Թրամփի թիմի անդամներից մեկը նշել է, որ ամերիկացիներին չեն ուղարկի…

Read More
Թրամփի ապագա վարչակազմը պատրաստվում է ԱՄՆ-ից արտաքսել անօրինական ներգաղթյալներին. CNN

Թրամփի ապագա վարչակազմը պատրաստվում է ԱՄՆ-ից արտաքսել անօրինական ներգաղթյալներին. CNN

Նախագահի ընտրությունում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի դաշնակիցները պատրաստվում են կատարել նրա նախընտրական խոստումներից մեկը՝ իրականացնել ԱՄՆ-ից անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսումը՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Իր հերթին, Թրամփի ավագ օգնական Ջեյսոն Միլլերն ասել է, որ նրա նախնական առաջնահերթությունը կլինի վերականգնել իր նախորդ վարչակազմի սահմանային անվտանգության քաղաքականությունը և չեղարկել նախագահ Ջո Բայդենի օրոք Սպիտակ տան…

Read More
Իրանի նախագահը մեկնաբանել է Թրամփի վերընտրությունը

Իրանի նախագահը մեկնաբանել է Թրամփի վերընտրությունը

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը ոչինչ չի փոխի և որևէ կերպ չի անդրադառնա Թեհրանի քաղաքականության վրա՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական Etemad Online առցանց հրատարակությունը։ «Մեզ համար միևնույն է, թե ով է հաղթում Միացյալ Նահանգների ընտրություններում, քանի որ մեր երկիրն ու վարչակարգը ապավինում են իրենց ներքին ուժերին»,- ընդգծել…

Read More
Մակրոնը Եվրոպային կոչ է արել ինքնուրույն պաշտպանել իր շահերը

Մակրոնը Եվրոպային կոչ է արել ինքնուրույն պաշտպանել իր շահերը

Եվրոպացիները չպետք է մշտապես իրենց անվտանգությունը լիազորեն ամերիկացիներին՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ «Թրամփը պաշտպանելու է ամերիկացիների շահերը, հարցն այն է, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը»,- ասել է Մակրոնը։ Նա այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է ավելի հիմնովին պաշտպանի իր շահերը՝ մրցակցելով ԱՄՆ-ի և Չինաստանի…

Read More
Կապի ընդլայնումն ու Եվրամիությունում ինտեգրումը շարունակում են մնալ Վրաստանի առաջնահերթությունները-Իրակլի Կոբախիձե

Կապի ընդլայնումն ու Եվրամիությունում ինտեգրումը շարունակում են մնալ Վրաստանի առաջնահերթությունները-Իրակլի Կոբախիձե

Ուրախ եմ մասնակցելու Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր գործընկեր երկրների ղեկավարների հետ և քննարկելու օրակարգի հիմնական հարցերը,- այս մասին գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն  Xսոցիալական ցանցում։ Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանի առաջնահերթությունները մնում են կապի ընդլայնումը և Եվրամիությունում ինտեգրումը։ «Ինձ համար հաճելի է մասնակցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպական…

Read More
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։    Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:   Հանդիպումների…

Read More
Ֆրանսիայի նախագահը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

Ֆրանսիայի նախագահը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և նշել, որ մեծ շահագրգռվածություն կա Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման հարցում: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և հնարավոր է…

Read More
Վրաստանի վերաքննիչ դատարանները մերժել են ընտրության արդյունքները չեղարկելու ՀԿ-ների հայցերը

Վրաստանի վերաքննիչ դատարանները մերժել են ընտրության արդյունքները չեղարկելու ՀԿ-ների հայցերը

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի բավարարել խորհրդարանի ընտրության արդյունքների բացահայտված խախտումների պատճառով ընտրությունները չեղարկելու՝ ոչ կառավարական կազմակերպությունների պահանջները։ Գրեթե բոլոր ՀԿ-ների պնդումները կապված են քվեարկության գաղտնիության խախտումների հետ։ Նրանք, մասնավորապես, պնդում են, որ քվեաթերթիկի վրա սև ֆլոմաստերով նշված այս կամ այն ​​կուսակցության ընտրությունը թերթիկի հակառակ կողմից երևում է, հետևաբար խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Վրաստանի Կենտրոնական ընտրական…

Read More
Թուրքիան Հունաստանի հետ կապված խնդիրների «փոխշահավետ» լուծումներ է փնտրում. Ֆիդան

Թուրքիան Հունաստանի հետ կապված խնդիրների «փոխշահավետ» լուծումներ է փնտրում. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան հետամուտ է լինելու Էգեյան ծովում հարևան Հունաստանի հետ առկա խնդիրների «փոխշահավետ» լուծումներին։ Ուրբաթ Աթենք կատարելիք այցից առաջ Aksam թերթին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է. «Մենք առարկայական քննարկումներ ենք անցկացնում առկա խնդիրների շուրջ և նպատակ ունենք դրանք լուծել այնպես, որ ապահովենք կայուն, փոխշահավետ արդյունք երկու կողմերի…

Read More
Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել. Լավրով

Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել. Լավրով

Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել՝ РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար պահանջվում են էական ջանքեր և երկար ժամանակ: «Այդ պատճառով էլ, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, գործընկերներին չենք դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել»,- նշել է Լավրովը՝ հավելելով՝…

Read More
Լեհաստանը հայտարարություն է արել Ուկրաինայի վրա հրթիռների ոչնչացման մասին

Լեհաստանը հայտարարություն է արել Ուկրաինայի վրա հրթիռների ոչնչացման մասին

Լեհ զինվորականները չպետք է հրթիռներ խոցեն Ուկրաինայի օդային տարածքում, հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը RadioZet ռադիոկայանի եթերում։ Ավելի վաղ ամերիկյան Hill թերթը հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են ուղարկել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով թույլ տալ ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանին ընդլայնել իր հակաօդային պաշտպանությունը Ուկրաինայի երկնքում՝ այդ տարածքում ռուսական հրթիռներ…

Read More
Քամալա Հարիսը կոչ է արել ամերիկացիներին չհանձնվել

Քամալա Հարիսը կոչ է արել ամերիկացիներին չհանձնվել

Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ընդունել է հանրապետական ​​Դոնալդ Թրամփից կրած պարտությունը բարձրագույն պետական ​​պաշտոնի համար պայքարում։ Ավելի վաղ Հարիսը զանգահարել էր Թրամփին՝ շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ։ 60-ամյա դեմոկրատը նոյեմբերի 6-ի երեկոյան խոսել է աջակիցների հետ, խոստացել է ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը։ «Ամերիկյան ժողովրդավարության հիմնական սկզբունքն է. «Երբ պարտվում ենք ընտրություններում, ընդունում ենք…

Read More
Վարչապետը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը

Վարչապետը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:  Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն…

Read More
Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարարին, հայտարարվել է իշխող կոալիցիայի փլուզման մասին

Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարարին, հայտարարվել է իշխող կոալիցիայի փլուզման մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին՝ հայտնում է Spiegel-ը: Լինդները կառավարության առանցքային անդամներից էր, նա գլխավորում էր Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը, որը Շոլցի սոցիալիստների և Կանաչների հետ կազմել էր իշխող կոալիցիան։ Մեկնաբանելով իր որոշումը՝ Շոլցն ասել է, որ Լինդները «շատ հաճախ է խաթարել իր վստահությունը»։ Նրա խոսքով՝ Լինդները երեք տարի արգելափակել…

Read More