Իսրայելը Լիբանանում սկսել է ցամաքային գործողության երկրորդ փուլը

Իսրայելը Լիբանանում սկսել է ցամաքային գործողության երկրորդ փուլը

Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է Լիբանանում ցամաքային գործողության երկրորդ փուլը, որի նպատակը «Հըզբոլլահ» շիական շարժման հրթիռային ներուժի ոչնչացումն է, հաղորդել է իսրայելական Maariv թերթը։ «Սկսվել է Հարավային Լիբանանում ցամաքային գործողության երկրորդ փուլը, որի նպատակը «Հըզբոլլահ»-ի հրթիռային զինատեսակները ոչնչացնելն է, ինչպես նաև ահաբեկչական կազմավորման վրա լրացուցիչ ճնշում գործադրելը»,- հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ Թերթը, հղում անելով…

Read More
Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը

Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-13-ը կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային աջակցելու հարցը քննարկելու համար: Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Նշվում է նաև, որ այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Պերու և Բրազիլիա՝ նախագահ Ջո Բայդենի հետ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի  տնտեսական առաջնորդների ամենամյա շաբաթին և G20 առաջնորդների գագաթնաժողովին, որոնք տեղի կունենան…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների: Օգտվելով…

Read More
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մասնակցել է Անվտանգության և պաշտպանության համաժողովին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մասնակցել է Անվտանգության և պաշտպանության համաժողովին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցել են անվտանգության և պաշտպանության համաժողովին: Դեսպանությունից հայտնել են, որ քննարկմանն արծարծված թեմաներից են կանանց դերը զինվորական ծառայությունում և զինվորների հոգեկան առողջությունը: «Բանակը, առաջին հերթին, տղամարդիկ և կանայք են»,- նշված է դեսպանության X-ի միկրոբլոգում:

Read More
Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. առնվազն 35 մարդ է զոհվել

Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. առնվազն 35 մարդ է զոհվել

Չինաստանի Չժուհայ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Կան տասնյակ տուժածներ: Առնվազն 35 մարդ է զոհվել:   Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին՝ սպորտային կենտրոնի մոտակայքում: Ղեկին 62-ամյա տղամարդ է եղել, նա փորձել է թաքնվել դեպքի վայրից, սակայն վարորդին հաջողվել է գտնել:   Նշվում է, որ նա այժմ կոմայում է՝ դանակով…

Read More
Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել 2026 թվականին COP-31 համաժողովը հյուրընկալելու համար. Էրդողան

Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել 2026 թվականին COP-31 համաժողովը հյուրընկալելու համար. Էրդողան

Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել 2026 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի հյուրընկալման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող COP-29-ին: Նա նշել է, որ մինչև 2053 թվականը Թուրքիան կվերափոխի տնտեսության առանցքային ճյուղերը՝ «զրո թափոն» նպատակին հասնելու համար: Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ ծրագրի միջոցով…

Read More
Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարը պայմանավորվել են դիտարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը

Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարը պայմանավորվել են դիտարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը

Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վարչապետ Փաշինյանի կողմից Եվրոպական…

Read More
Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ

Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ

Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված Հանրապետությունում ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ՝ հայտնել են Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունից: «Մոլդովայի ԱԳՆ-ն այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Օզերովին ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ վճռական բողոքի նոտա է հանձնել Հանրապետության ընտրական գործընթացին Ռուսաստանի Դաշնության անօրինական և կանխամտածված միջամտության կապակցությամբ՝ նախագահի ընտրության և սահմանադրական հանրաքվեի արդյունքները…

Read More
Կատարի Պետությունում, Ռուանդայում և Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

Կատարի Պետությունում, Ռուանդայում և Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Գևորգյանին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Տիգրան Գևորգյանին նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելի օդուժը հարվածել է Բեյրութի հարավին: Հայտնի է ավերածությունների մասին: Նշվում է, որ նախքան հարվածներ հասցնելը իսրայելական կողմը կոչ է արել քաղաքացիներին լքել իրենց տները, քանի որ ՑԱՀԱԼ-ը պատրաստվում է չեզոքացնել այդ տարածքներում գտնվող «Հըզբոլլահի» ուժերը:   Ավելի վաղ թիրախավորվել է նաև Լիբանանի հյուսիսում Էյն Յակուբ բնակավայրի շինություններից մեկը, որտեղ բնակվել են լիբանանցի և սիրիացի…

Read More
Լեհաստանի նախագահը հրաժարվել Է Բաքվում COP-29-ի համատեղ լուսանկարից Լուկաշենկոյի ներկայության պատճառով

Լեհաստանի նախագահը հրաժարվել Է Բաքվում COP-29-ի համատեղ լուսանկարից Լուկաշենկոյի ներկայության պատճառով

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել Է Բաքվում COP-29-ի համատեղ լուսանկարից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայության պատճառով՝ հայտնում են լրատվամիջոցները:  Ավելի վաղ նա հայտարարել էր, որ տպավորված է COP-29-ի կազմակերպմամբ, հիշեցրել՝ Լեհաստանը համաշխարհային գագաթնաժողովի կազմակերպման փորձ ունի:

Read More
Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա: Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի: Այս մասին խորհրդարանի ամբիոնից իր արտահերթ ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: «Հենց հիմա դուք դա եք փորձում անել: Դե, դա արդեն ձեր սուբյեկտիվ ընկալումն է, և ես սա ցավով…

Read More
Կլիմայական փոփոխության դեմ պայքարը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն. Գուտերեշ

Կլիմայական փոփոխության դեմ պայքարը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը COP-29-ի գագաթնաժողովի բացման արարողությունը հայտարարել է, որ աշխարհը պետք է մարի կլիմայական ֆինանսավորման պարտքը, այլապես մարդկությունը թանկ գին կվճարի: «Կլիմայական փոփոխության դեմ պայքարը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն»,- հավելել է Գուտերեշը: Նա նախազգուշացրել է՝ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը կանխելու համար նախատեսված ժամկետը սպառվում է, կոչ արել նվազեցնել արտանետումները: «Ժամանակը մեր օգտին…

Read More
COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար. Կոբախիձե

COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար. Կոբախիձե

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ «Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին, որն անցկացվում է Բաքվում։ Սա կարևոր հանգրվան է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Մեր գործընկերների հետ քննարկեցինք կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները և դրանց արդյունավետ լուծումները կայուն ապագայի համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել…

Read More
ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի մասնագետների խումբը համատեղ աշխատում է ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի վրա. Լիբբի

ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի մասնագետների խումբը համատեղ աշխատում է ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի վրա. Լիբբի

Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների ու ինժեներների խումբը ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում է տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա: Այդ մասին COP-29-ի շրջանակում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին:

Read More
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են. Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են. Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:   «Այժմ չեմ ցանկանում թվերի մասին խոսել, բայց դեռևս կան կարևոր կետեր, որոնք հարկավոր է համաձայնեցնել»,- մանրամասնել է Ջեյհուն Բայրամովը։   Նա նշել է, թե, իբր, մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է Երևանից: Բայրամովը նշել է, թե Բաքուն հետաքրքրված է կարգավորման գործընթացով…

Read More
Ամստերդամում կրկին անկարգություններ են տեղի ունեցել հակաիսրայելական ալիքի ֆոնին

Ամստերդամում կրկին անկարգություններ են տեղի ունեցել հակաիսրայելական ալիքի ֆոնին

Երեկ երեկոյան Ամստերդամում կրկին անկարգություններ են տեղի ունեցել զանգվածային ցույցերի արգելքից հետո։ Քաղաքի արևմտյան մասում փայտերով ու քարերով զինված տասնյակ երիտասարդներ վնասել են խանութների ցուցափեղկերի ավտոմեքենաները, այրել են տրամվայ՝ վանկարկելով հակաիսրայելական և պրոպաղեստինյան կարգախոսներ: Հաղորդվում է ձերբակալությունների մասին։ Նիդերլանդների ոստիկանությունը ևս հինգ մարդու է ձերբակալել՝ իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումներին մասնակցելու կասկածանքով: Վարչապետ Դիկ Սխովը հայտարարել…

Read More
Սա բաց թողնված հնարավորություն է Երևանի համար. Բայրամովը՝ COP-29-ին Հայաստանի բացակայության մասին

Սա բաց թողնված հնարավորություն է Երևանի համար. Բայրամովը՝ COP-29-ին Հայաստանի բացակայության մասին

COP-29-ի ներառականությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավերներ է ուղարկել ինչպես կոնվենցիայի անդամ կողմերին, այնպես էլ Հայաստանին` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համաժողովին մասնակցելու համար գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների, նրանց մասնակցությունը COP-29-ին մենք չենք տեսնում։ Կարծում ենք՝ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար»,- ասել է պաշտոնյան։ Երեկ փոխարտգործնախարար…

Read More
Իսրայելը հարվածել է Լիբանանի հյուսիսում փախստականների բնակավայրի, զոհվել է 30 մարդ

Իսրայելը հարվածել է Լիբանանի հյուսիսում փախստականների բնակավայրի, զոհվել է 30 մարդ

Իսրայելական օդուժը հարվածել է Լիբանանի հյուսիսում գտնվող Էյն Յակուբ բնակավայրի շինություններից մեկին, որտեղ բնակվել են լիբանանցի և սիրիացի փախստականներ՝ հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները։ Նախնական տվյալով՝ զոհվել է 30 մարդ։ Լիբանանից էլ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Նավահանգստային Հայֆա քաղաքում հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ: Միաժամանակ, Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է՝ Լիբանանում հրադադարի շուրջ բանակցություններում…

Read More
Ալիևն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները

Ալիևն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները

Բաքվում COP-29-ի շրջանակում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը: Վրացական կողմի տվյալով՝ Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևը քննարկել են կլիմայական համաժողովի և երկկողմ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցեր։   «Ղեկավարներն ընդգծել են տարբեր ոլորտներում հաջող գործակցությունը և համատեղ նախագծերի դերը Վրաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի զարգացման հարցում»,- ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։  …

Read More
Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել Վրաստան մեկնած եվրոպացի պատգամավորներ

Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել Վրաստան մեկնած եվրոպացի պատգամավորներ

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Երեկ ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել Վրաստանի խորհրդարանի դիմաց «Մենք Եվրոպա ենք» կարգախոսի ներքո: Ակցիայի մասնակիցները բողոքել են երկրում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և աջակցություն հայտնել Վրաստանի եվրոպական ինտեգրմանը:   Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել Թբիլիսի մեկնած եվրոպացի պատգամավորներ՝ Բալթյան երկրներից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից և Շվեդիայից: Նրանք վստահություն են հայտնել,…

Read More
Հաջիևն ափսոսանք է հայտնել, որ Երևանը պատվիրակություն չի ուղարկել՝ մասնակցելու COP29-ին

Հաջիևն ափսոսանք է հայտնել, որ Երևանը պատվիրակություն չի ուղարկել՝ մասնակցելու COP29-ին

Ադրբեջանի նախագահի օգնականն ափսոսանք է հայտնել, որ Երևանը պատվիրակություն չի ուղարկել՝ մասնակցելու COP-29-ին:   «Միևնույն ժամանակ, Երևանը շարունակում է խոսել տարածաշրջանային գործակցության և գործընկերության մասին»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը:   Նա նաև մեղադրել է Հայաստանին՝ կլիմայական համաժողովին ընդառաջ, իբր, հակաադրբեջանական քարոզչություն վարելու համար: Նույն մեղադրանքները Հաջիևը հնչեցրել է նաև Արևմուտքի հասցեին:   Երեկ փոխարտգործնախարար Վահան…

Read More
Արաբա-իսլամական գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջում են Իսրայելի հանցագործությունները ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

Արաբա-իսլամական գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջում են Իսրայելի հանցագործությունները ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

Էր-Ռիադում 50 երկրի ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի համատեղ արտահերթ գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջել են ստեղծել հատուկ անկախ հանձնաժողով՝ Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունների ուսումնասիրության համար, ասված է գագաթնաժողովի արդյունքում ընդունված հայտարարության մեջ։ «Ամենավճռական ձևով դատապարտում ենք սարսափեցնող և ցնցող հանցագործությունները, որ իրագործվել են Գազայի հատվածում իսրայելական օկուպացիոն բանակի կողմից,…

Read More
Իսրայելի ԱԳ նախարարը Պաղեստինի պետության ստեղծմանը դեմ է արտահայտվել

Իսրայելի ԱԳ նախարարը Պաղեստինի պետության ստեղծմանը դեմ է արտահայտվել

Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը դեմ է արտահայտվել ներկա իրավիճակում Պաղեստին պետության ստեղծմանը։ «Մեկ բառով ասած՝ ոչ»,- հայտնել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նախարարն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ նախկինում, երբ Իսրայելն իր զորքերը դուրս էր բերել Գազայի հատվածից՝ այդ կերպ իրականացնելով 1993 թ․ ստորագրված համաձայնության պայմանները, անվտանգության ոլորտում իրավիճակը զգալիորեն վատացել է։

Read More
Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի անվտանգությունը կապահովի 4000 ոստիկան

Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի անվտանգությունը կապահովի 4000 ոստիկան

Փարիզը պատրաստվում է Ազգերի լիգայի շրջանակում ընդունել Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականների հանդիպումը։ Այն տեղի կունենա Ամստերդամում բռնությունների բռնկումից մեկ շաբաթ անց։ Ֆրանսիայի մայրաքաղաքում անվտանգությունն ապահովելու համար ներգրավված է 4000 ոստիկան։ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի շրջակայքը կհսկի իրավապահ մարմինների 2500 աշխատակից, 1500-ը՝ ամբողջ Փարիզն ու հասարակական տրանսպորտը: Հանդիպմանը ներկա է լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Read More
Արարատ Միրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Արարատ Միրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության, առևտրի խթանման հնարավորությունները՝ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով նպաստել գործարար կապերի ակտիվացմանը, այդ…

Read More
Անահիտ Մանասյանը Գերմանիայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ՄԻՊ աշխատանքի կարևոր ուղղությունները

Անահիտ Մանասյանը Գերմանիայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ՄԻՊ աշխատանքի կարևոր ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրան կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Պաշտպանը հյուրին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց,…

Read More
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Հիլին ասել է, որ Թրամփը երես չի թեքի ՆԱՏՕ-ից. Sky News

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Հիլին ասել է, որ Թրամփը երես չի թեքի ՆԱՏՕ-ից. Sky News

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դժվար թե երես թեքի ՆԱՏՕ-ից, քանի որ հասկանում է դաշինքի կարևորությունը Արևմուտքի հավաքական անվտանգության համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, նրա խոսքը մեջբերում Է Sky News հեռուստաալիքը։ «Ես չեմ ակնկալում, որ ԱՄՆ-ը երես թեքի ՆԱՏՕ-ից: Նրանք գիտակցում են դաշինքի կարևորությունը, գիտակցում են Եվրոպայում հետագա…

Read More
Մի շարք առաջնորդներ տարբեր պատճառաբանություններով չեն մասնակցում COP29-ին

Մի շարք առաջնորդներ տարբեր պատճառաբանություններով չեն մասնակցում COP29-ին

Բաքվում այսօր մեկնարկած COP29 համաժողովին մասնակցելու վերջնական որոշում չկա. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Այն պահին, երբ լինի որոշում՝ պատշաճ կերպով կտեղեկացնենք՝ մասնակցելու որոշում կա, թե չկա և ինչ մակարդակով»,- ասել է փոխնախարարը: Կոստանյանը նշել է, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի…

Read More
Արմեն Դանիելյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար

Արմեն Դանիելյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Դանիելյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։  «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Դանիելյանին նշանակել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Դանիելյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի տեսչական…

Read More