Հունիս ամսվա ընթացքում Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ կարիքավոր մարդկանց
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր սոցիալական ծրագրերի շրջանակներում հունիս ամսվա մեջ օգնության ձեռք է մեկնել 15 կարիքավոր ընտանիքի, տրամադրելով տվյալ ընտանիքներին սննդամթերք։ Տեսչությունը հինգ անապահով ընտանիքի դրամական օգնություն է տրամադրել եւ մեկ ընտանիքի բուժման համար 200$ դոլար դրամական օգնություն։ Ինչպես նաեւ մեկ ուսանողի տրամադրել է կրթաթոշակ, մեկ հիվանդի դեղորայք և երեք ընտանիքի տակդիրներ։