Թբիլիսիի երբեմնի ամենամեծ՝ հայկական եկեղեցու կանգուն հատվածը վտանգի տակ է. Վրաստանի պատկան մարմինները չեն պատասխանել Վիրահայոց թեմի նամակներին

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում կառուցվում է բնակելի երկաթբետոնե շենք: Հողակտորը 560 քմ է, իսկ կառուցվող շինության մակերեսը` 287.7 քմ: Վրացական մամուլն ու հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ բնակելի շենքի շինարարությունը վտանգում է եկեղեցու կանգուն մնացած հատվածը: Ընթացող շինարարության, Վիրահայոց թեմի միջամտության և Վրաստանի իշխանությունների քայլերի շուրջ Tert.am-ը զրուցեց…

Read More

Շոա հիմնադրամի ինստիտուտը կհրատարակի Հայոց ցեղասպանության մասին արխիվային վկայությունների մասին ժողովածու

Հարավային Քալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի ինստիտուտը 2017-ի փետրվարին կհրատարակի Հայոց ցեղասպանության մասին անգլերեն սուբտիտրերով արխիվային վկայությունների ժողովածու։ Բարբառներով գրված հազվագյուտ փաստաթղթերի հայտնաբերումն ու թարգմանությունը անսպասելի համալրում է դարձել Հայոց ցեղասպանության մասին վկայությունների արխիվի համար։ Դրանք իր տեսապատմական արխիվի մի մասը դարձնելու համար Ինստիտուտը ստիպված է եղել թարգմանել այդ փաստաթղթերը։ Հայոց ցեղասպանության մասին արխիվի համար նյութեր…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ: 25 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր ելել հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայության համար անկախության հիմնասյուն հանդիսացող Հայոց բանակը: Հայոց բանակի ծնունդը բոլորի համար…

Read More

Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարաթյուն, համաձայն որի տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք է դատապարտվի, որպեսզի նման բաներ չկրկնվեն աշխարհի…

Read More

Լիբանանահայ հյուրերը Ջիվանու տուն-թանգարանում

Չնայած ցրտաշունչ ձմռանը՝ Ջիվանու տուն-թանգարանը շարունակում է այցելուներ ընդունել և աշուղի գրչին հատուկ ջերմություն փոխանցել իր հյուրերին: Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ Ջիվանու տուն-թանգարանի այցելուների աշխարհագրությունը բավականին ընդարձակ է: Վերջերս Կարծախը իրենց զբոսաշրջային երթուղում էին ընդգրկել Լիբանանի մեր հայրենակիցները: Ինչպես իրենք նշեցին, «Շատ տպավորիչ էր Կազախի մեջ տեսնել նման կոկիկ, հտաքրքրական և բծախնդիր կերպով…

Read More

Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում

2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ: 2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց…

Read More
ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՏՈՒՆԸ

ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՏՈՒՆԸ

Ախալցխայում վաճառվում է հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունը: Տան սեփականատիրոջ խոսքերով Վարդգես Սուրենյանցի տունը ներկայումս պահպանել է իր նախկին տեսքը եւ նա դիտմամբ այն չի վերանորոգել ժամանակակից ձեւով, քանզի ինքը դեռ մտածում է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան գնել Վարդգես Սուրենյանցի տունը եւ կվերածեն այն թանգարանի: Վարդգես Սուրենյանցի տունը ունի հինգ միջին չափերի սենյակներ…

Read More

ՆԱՄԱԿ ԱԽԱԼՑԽԱՅԻՑ

Փօթի-Թիֆլիզեան երկաթուղու Միխայելօվօ կոչուած կայարանից Բորջոմի ձորի միջով 172 վերստ դէպի հարաւ գնալով, ճանապարհորդը կհանդիպի մի ընդարձակ հովտի` շրջապատած մեծ և փոքր լեռներով: Այդ հովտի արևմտեան կողմում մի բարձր ապառաժուտ լեռան վերայ կանգնած է մի հինաւուրց  բերդ, որի հարաւային և արևելեան կողմերից օղակաձև հոսում է մի գետ հովտի բուն հիւսիսային ծայրում, մի ձորի մէջ, իսկ…

Read More