Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի դեկտեմբերի 7-ին
Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր վերաբացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին: Այդ օրը տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ հրդեհից հետո տաճարի զանգերը հնչել են առաջին անգամ, և որ մոտ ապագայում տեղի կունենա տաճարի վերաբացումը: