Ախալցխայում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ակցիա անցկացրեցին ի աջակցություն բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու

Ախալցխայում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ակցիա անցկացրեցին ի աջակցություն բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու

Ախալցխայի կենտրոնական այգում ապրիլի 9-ի զոհերի հուշարձանի մոտ  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ակցիա անցկացրեցին ի աջակցություն բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քաղաքացիների հետ միասին պաստառներով պահանջում էին ազատ արձակել բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն։

Հիշեցնենք, որ բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին ձերբակալվել էր նոյեմբերի 9-ին, այսպես կոչված Ցխինվալիի ինքնահռչակ իշխանությունների հրահանգով եւ դատապարտվել 1 տարի ու 9 ամսիս ազատազրկման։