Կարո Փայլանը Ստամբուլում ՀՀ քաղաքացու՝ ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկվելու հարցով հանդիպել է քաղաքապետի հետ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի քաղաքապետի հետ՝ Գում Գափու թաղամասում հայ երիտասարդի վրա ադրբեջանցիների հարձակման դեպքի կապակցությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցով, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը: Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է, որ պետք է շտապ քայլեր ձեռնարկվեն հայաստանցիների դեմ հարձակումները կանխելու համար։ «Պետք է գտնել այդ հարձակումների հետեւում կանգնած…