Տարածաշրջանային զարգացման նախարարությունը 7 քաղաքներում քաղաքապետների գործունեության դադարեցման ծրագրի մասին հայտարարություն է տարածում

Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունները,  յոթ քաղաքներում քաղաքապետների  գործունեության դադարեցման ծրագրի մասին հայտարարություն է տարածում: Նախարարությունից տեղեկացնում են, որ բաժանված մունիցիպալիտետների միացման հարցը դեռ քննարկվում է:  Նախարարության հայտարարությունը հետևյալն է.

«էֆեկտիվ տեղական ինքնակառավարման նախապայմաններից է ժողովրդավարության զարգացումը:  Սա երկրի զարգացման հիմքը  և քաղաքացիների բարեկեցության կարևոր գործոն: Այս տեսանկյունից, 2014 թվին իրականացված կառավարության բարեփոխումների հաջող քայլ է, որը հետագայում  կձեւավորի ժողովրդավարական ապակենտրոնացման ամուր հիմք: Մինչ 2014 թվականի տեղական կառավարման համակարգը, անկախ իրագործված փոփոխության չէր  համապատասխանում ժամանակակից պահանջներին: Տեղական ինքնակառավարման մարմինները տարիների ընթացքում շատ խնդիրների դիմաց էին կանգնում, այդ թվում, ֆինանսական ռեսուրսները և կենտրոնական կառավարությունից կախվածությունը: Բարեփոխումների ժամանակ,  միջազգային պրակտիկայի տեսակետից, ուշադրություն են դարձնում կենտրոնական եվրոպայի երկրների փորձառության վրա, քանի որ նրանք աստիճանաբար վերափոխեցին սոցիալիստական  եւ Խորհրդային համակարգը դեպի ժողովրդավարական ինքնակառավարում: Վերջին երեք տարվա աշխատանքային փորձը հնարավորություն տվեց գնահատել բարեփոխումների արդյունքում իրականացված փոփոխությունների հաջողության որակը»:

Ըստ այդմ, քննարկվում է բաժանված մունիցիպալիտետնրի միացման հարցը, սակայն միավորման արդյունքում չպետք է  վատթարանան  մունիցիպալիտետների զարգացման համար ֆինանսական պայմանները:

Կառավարությունը ծրագրում է  12 քաղաքներից 7-ի կարգավիճակի փոփոխություն: Այդ քաղաքներն են՝  Օզուրգեթի, Գորի,  Ամբլորաուրի, Ախալցխա, Թելավի եւ Մցխեթա:  Պատճառաբանելով, որ այս համակարգը կօգնի տնտեսել գումարներ:

Հիշեցնենք, որ Ախալցխան ինքնակառավարվող քաղաք դարձավ 2014 թվականի հուլիս ամսից: Քաղաքապետի պաշտոնի վերացման դեպքում շրջանի ու քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները կրկին կմիավորվեն:

Akhaltskha.net