Ինքնահռչակ Աբխազիայի դեՖակտո էկոնոմիկայի նախարար՝ Ադգուր Արձինբան Թուրքիայում հանդիպել է «Հայրենասիրական կուսակցության» ներկայացուցիչ՝ Դողու Փերինչեքին: «Հայրենասիրական կուսակցությունը» ոչ խորհրդարանային կուսակցություն է, որը առանձնանում է ազգայնական տեսակետներով:
«Էխո Կավկազա»-ի լրագրող՝ Վիտալի Շարիան այս հանդիպման վերաբերյալ գրում է.
«Դողու Փերինչեքը ներկայացրեց «Սև ծով-Միջերկրական ծով ընկերական ծրագիրը»: Տվյալ ծրագիրը ներառում է հետևյալ կետերը.
1. Թուրքիայի Հանրապետությունը կճանաչի Աբխազիայի անկախությունը
2. Ռուսաստանը և Աբխազիան կճանաչեն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապերությունը
3.Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը կճանաչեն Ղրիմը, որպես ռուսական տարածք
4. Ռուսաստանը և Աբխազիան կօգտագործեն իրենց ազդեցությունը, որպեսզի վերջ տան Ղարաբաղի «օկուպացիային»։