Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային՝ կապված Ռուսաստանի Կազան քաղաքի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության հետ՝ հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները:

IRNA իրանական պետական լրատվական գործակալության տվյալով՝ Կազանի դաշնային համալսարանին կից վիզային կենտրոն այցելած երկու իրանցի ուսանողներ ձերբակալվել են, ենթարկվել ոստիկանության կողմից «անմարդկային և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի»:

Ի պատասխան՝ Իրանը Ռուսաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել, որում դատապարտել Է իրանցի ուսանողների նկատմամբ ոստիկանության դաժան վերաբերմունքը: Թեհրանը միջադեպի առնչությամբ Մոսկվայից բացատրություն է պահանջել։

Ուսանողներն ավելի վաղ ազատ են արձակվել հյուպատոսության միջամտությունից հետո: Կազանի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ուսանողների միջև կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի, և որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կռվի հրահրողներին: Հաղորդագրության մեջ նշված չէ ձերբակալվածների քաղաքացիությունը։