Համայնքային ժողով Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում
2019 թվականի ապրիլի 17-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների ժողովը: Ժողովն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Հավաքը բացեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ծառայության նշանակված հոգեշնորհ Զավեն վարդապետ Յազիչյանին: Այնուհետև առաջնորդի…