Ոչկառավարական կազմակրպություն «Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» արդեն ունի իր ներկայացուցիչը Ախալցխայում։ Գրասենյակը գտնվում է Ախալցխայում, փ․ Իվանե Նեբիերիձե 18- ում։ Շրջանային ներկայացուցչությունը ղեկավարելու է լրագրող Թամունա Ուչիձեն։
Շնորհանդեսին ներկա էին Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության, Ախալցխայի ինքնակառավարման, ոչկառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» գործունեության հիմնական ուղղությունները հյուրերին ներկայացրեց կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին։
«Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» Ախացխայի գրասենյակը առաջարկում է կաշառակերության ռիսկերի, հանրային ծառայություններում հնարավոր շեղումների եւ բնակչության համար կարեւոր հարցերի շուրջ իրավաբանական ծառայություն։