Հունվարի 26-ին Երեւանի Արշակունյաց 4 հասցեում բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակը։ Նոր գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու հրավիրված էին բազմաթիվ ջավախքահայեր ինչպես Երեւանից, այնպես էլ Սամցխե-Ջավախքի շրջանից։ Միջոցառմանը մասնակցում էին քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ։
«Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ խոսքով հանդես եկավ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ՝ Շիրակ Թորոսյանը։
Թորոսյանը բոլոր ներկաներին մանրամասն ներկայացրեց կազմակերպության վերջին տարիների կատարած աշխատանքը, ինչպես նաեւ կիսվեց ապագա ծրագրերով։