Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. զոհեր չկան

Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. զոհեր չկան

 
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռում, Անթալիայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ, հրդեհ է բռնկվել, սակայն այն հաջողվել է մարել, հայտնում է HavaSosyalMedya ավիացիոն պորտալը։
 
«Հրդեհը բռնկվել է Սոչի-Անթալիա չվերթ իրականացնող Sukhoi Superjet 100-95LR ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։ Ենթադրաբար, կրակը բռնկվել է շարժիչում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
«Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն իր տելեգրամ ալիքում հայտնել է, որ արտակարգ պատահարի հետևանքով զոհեր չկան: Ինքնաթիռի բոլոր՝ 79 ուղևորները հաջողությամբ տարհանվել են:
 
«Ռոսավիացիան» հետաքննություն է իրականացնում դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
 
Թուրքական DHA գործակալությունը տեղեկացնում է, որ օդանավակայանը պատահարից որոշ ժամանակ անց վերսկսել է աշխատանքը սովորական ռեժիմով: