ՆԳՆ ոստիկանության ծառայողները Հռոմի ոստիկանության ակադեմիայում վերապատրաստման դասընթացներ են անցել

ՆԳՆ ոստիկանության ծառայողները Հռոմի ոստիկանության ակադեմիայում վերապատրաստման դասընթացներ են անցել

2023 թ. դեկտեմբերի 6-ին Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։     Պայմանավորվածության…

Read More
Հայաստանի օրենսդրությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին. Նազելի Բաղդասարյան

Հայաստանի օրենսդրությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին. Նազելի Բաղդասարյան

Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այս մասին ասված է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:   «Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի…

Read More
ՆԱՏՕ-ի երկրներից շատերը կկատարեն պաշտպանական ծախսերի պլանը. FT

ՆԱՏՕ-ի երկրներից շատերը կկատարեն պաշտպանական ծախսերի պլանը. FT

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները փետրվարի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն դաշինքում ռազմական ծախսերի հետ կապված ներկա իրավիճակը: Ակնկալվում է, որ 2024 թվականին դաշինքի 31 երկրից 18-ը ռազմական ծախսերի նորմը կկատարեն ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակում: Ըստ Financial Times-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում պաշտպանական ծախսերի ավելացումը պայմանավորված է Ռուսաստանի կողմից նոր ագրեսիայի հետ կապված մտահոգությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի՝…

Read More
Մենք կողմերին կոչ ենք անում խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պատերազմ չվարել հուշարձանների դեմ. Զախարովա

Մենք կողմերին կոչ ենք անում խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պատերազմ չվարել հուշարձանների դեմ. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների ոչնչացումը: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր նյութերը, որոնցում նույնիսկ ակնարկ կա Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծման մասին։ Դա անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե որտեղ և ով է անում։ Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացի շրջանակում…

Read More
Քութայիսից Բարսելոնա մեկնող ինքնաթիռը ռումբի մասին լուրի պատճառով վերադարձել է օդանավակայան

Քութայիսից Բարսելոնա մեկնող ինքնաթիռը ռումբի մասին լուրի պատճառով վերադարձել է օդանավակայան

Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է Վրաստանի Քութայիս քաղաքից թռչեր Իսպանիայի Բարսելոնա, վերադարձել է օդանավակայան՝ ինքնաթիռում ռումբի առկայության մասին տեղեկության պատճառով։ Այդ մասին Քութայիսի միջազգային օդանավակայանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Օդանավում պայթուցիկի հավանական առկայության մասին տեղեկություն ստանալուց հետո Wizz Air ավիաընկերությունն արագ որոշում է կայացրել ինքնաթիռն օդանավակայան վերադարձի մասին»,- ասվում է ընկերության հաղորդագրության…

Read More
Հայաստանի անդամակցությունը Հռոմի ստատուտին լավագույն կերպով չի անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա. Զախարովա

Հայաստանի անդամակցությունը Հռոմի ստատուտին լավագույն կերպով չի անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա. Զախարովա

Այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու հարցին: «Ռուսաստանի նախագահի աշխատակազմն արդեն մեկնաբանել է այդ հարցը, կարող եմ միայն հաստատել, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին լավագույն կերպով չի անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Զախարովան: Նրա համոզմամբ՝ դա ստիպում է Երևանին ընտրություն…

Read More
Մենք վճռականորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել ապաէսկալացիայի համար. Զախարովա

Մենք վճռականորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել ապաէսկալացիայի համար. Զախարովա

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է իրավիճակի սրմանը հայ-ադրբեջանական սահմանին։ «Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Զանգելանի շրջանի սահմանի մասին է։ Փետրվարի 12-ին և 13-ին մի շարք զինված միջադեպեր են տեղի ունեցել Ներքին Հանդ գյուղի մոտ, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Մենք վճռականորեն կոչ ենք անում Բաքվին և…

Read More
Կոլոմինան և Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային հարցեր, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը

Կոլոմինան և Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային հարցեր, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում գրել է Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին: «Ուրախ եմ Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման համար, որը Երևան կատարած իմ վերջին այցի շարունակությունն է: Ուսումնասիրեցինք, թե ինչպես ամրապնդել ՆԱՏՕ-Հայաստան…

Read More
Ավելի շատ դիվանագիտություն է անհրաժեշտ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում. Ջեյմս Օ՛Բրայեն

Ավելի շատ դիվանագիտություն է անհրաժեշտ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում. Ջեյմս Օ՛Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը երեքշաբթի մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական էսկալացիան: «Կարծում եմ՝ ներկայիս լարվածությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս ավելի ակտիվ դիվանագիտության կարևորությունը»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով. «Մենք կշարունակենք փորձել մերձեցնել կողմերի դիրքորոշումները»: Օ՛Բրայենը լրագրողների հետ զրուցել է Եվրոպա մեկնելուց առաջ: Նա ուղեկցելու…

Read More
«Վայմարյան եռանկյունու» երկրների արտգործնախարարների հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ
		14.02.2024 . Միջազգային

«Վայմարյան եռանկյունու» երկրների արտգործնախարարների հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ 14.02.2024 . Միջազգային

2024 թվականի փետրվարի 12-ին Լա Սել Սեն Կլուդում կայացել է «Վայմարյան եռանկյունու» (Weimar Triangle) երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ կողմերը հաստատել են եռակողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու իրենց վճռականությունը։ Արտգործնախարարները քննարկել են իրադրությունն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Գազայի հատվածի հումանիտար վիճակը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու այդ առիթով հայտարարել են. «Մենք կոչ…

Read More
Տեղի է ունեցել Ալիևի երդմնակալության արարողությունը

Տեղի է ունեցել Ալիևի երդմնակալության արարողությունը

Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։ Ադրբեջանի նախագահի պաշտոնը նա ստանձնում է արդեն հինգերորդ անգամ: Փետրվարի 7-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունում Ալիևը ստացել էր ձայների ավելի քան 92 տոկոսը։    Ըստ ԵԱՀԿ դիտորդական առաքելության գնահատման՝ այն անցել էր մի շարք խախտումներով և սահմանափակումներով, այլընտրանքի բացակայության պայմաններում: Երդմնակալությունից հետո Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել:…

Read More
Ուկրաինան փորձում է կանխել ռուսական ուժերի առաջխաղացումը Ավդեևկայում

Ուկրաինան փորձում է կանխել ռուսական ուժերի առաջխաղացումը Ավդեևկայում

Ուկրաինան լրացուցիչ ուժեր է ուղարկել Ավդեևվկա, քանի որ ռուսական զորքերը ցանկանում են փակել ուկրաինական հիմնական մատակարարման գծերը, գրում է Euronews-ը: Բանակի «Տավրիա» խմբի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին հաստատել է Ավդեևկայում «նոր ուժերի» առկայությունը՝ հավելելով, որ ռուսական զորքերը փորձում են գրավել քաղաքը «ամեն գնով և որքան հնարավոր է շուտ»։ Ըստ լրատվական գործակալությանч գեներալ Տարնավսկին Կիևի պաշտպանության ամրապնդման…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է սահմանին ադրբեջանական կողմի գործողությունների մասին Բորելի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է սահմանին ադրբեջանական կողմի գործողությունների մասին Բորելի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հանդիպանը և վերջինիս հայտարարությանն այն մասին, որ սահմանին ադրբեջանական կողմի գործողությունները եղել են  ոչ համաչափ: Գերատեսչությունը Բորելի խոսքը անհիմն է որակել: Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դիվանագիտության ղեկավարին մեղադրել է հայամետ դիրքորոշման համար: Բաքուն անդրադարձել է նաև Բորելի…

Read More
Ռուսաստանը ԵՄ-ին խնդրում է ուժեղացնել հսկողությունը Էկվադորից և Նիդերլանդներից վարդերի մատակարարման նկատմամբ

Ռուսաստանը ԵՄ-ին խնդրում է ուժեղացնել հսկողությունը Էկվադորից և Նիդերլանդներից վարդերի մատակարարման նկատմամբ

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Եվրամիության երկրների իրավասու մարմիններին՝ խնդրելով ուժեղացնել հսկողությունը Էկվադորից և Նիդերլանդներից Ռուսաստան առաքվող վարդերի նկատմամբ: Ծառայության տվյալներով՝ դա արվել է «ծաղիկների մատակարարման ընթացքում բուսասանիտարական պահանջների բազմաթիվ խախտումների հայտնաբերման կապակցությամբ»։ Որոշման նպատակն է կանխել վարակված ծաղիկներով կարանտինային օբյեկտների ներմուծումն ու տարածումը գարնանային նախատոնական օրերին ընդառաջ։ «Ռոսսելխոզնադզորը» պարզաբանում է, որ էկվադորական և հոլանդական վարդերի 41%-ը…

Read More
ՀԱՊԿ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀԱՊԿ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ռիսկ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Նման հայտարարություն է  արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը: Նրա խոսքով՝ որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին առկա բախումների բարձր ներուժը՝ Կասպից ծովի  ռեսուրսներին և դեպի Կենտրոնական Ասիա հասանելիություն ստանալու համար: Սերդյուկովը նշել է, թե ԱՄՆ-ի ապակառուցողական գործունեությունը ՀԱՊԿ-ի…

Read More
Բաքուն արձագանքել է անհետ կորածների հարցով համագործակցելու՝ Երևանի առաջարկին

Բաքուն արձագանքել է անհետ կորածների հարցով համագործակցելու՝ Երևանի առաջարկին

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը, որը զբաղվում է  ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման հարցում: Կառույցը ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և առաջարկել միավորել ջանքերն այդ ուղղությամբ: Ավելի վաղ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը հանդես էր եկել նման…

Read More
Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. Միլլեր

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ընթացքում հարց են ուղղել՝ արդյոք պետքարտուղար Է. Բլինքենը հայ-ադրբեջանական սահմանին տիրող վերջին լարված միջադեպից հետո նախատեսում է հանդիպել երկու երկրների առաջնորդների հետ, և հետաքրքրվել են, թե ինչպես է վերջինս արձագանքում միջադեպին։ Միլլերը, մասնավորապես, նշել է. «Մենք անհանգստացած ենք զինվորականների միջև մահացու բախումների մասին լուրերով, որոնք հանգեցրել են մի քանի…

Read More