Տեառնընդառաջի տոնը՝ Վիրահայոց թեմում

Տեառնընդառաջը հայ ժողովրդի սիրած և ուրախ Տերունի տոներից է, որի տոնակատարությունը Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթացավ եկեղեցական արարողություններով և ժողովրդական ուրախ հանդեսով: Տոնը սկսվեց 2017 թվականի փետրվարի 13-ին, Թեմի եկեղեցիներում կատարված նախատոնակ-ժամերգություններով: Տեառնընդառաջը Թբիլիսիում մեծ շուքով նշվեց ինչպես Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, այնպես էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, նախատոնակ-ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ…

Read More

Տյառնընդառաջի տոնը Ախալքալաքում

Սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջի նախատոնակին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ հանդիսավոր ժամերգություն: Հավարտ ժամերգության ձեռամբ Հոգեշնորհ Հայր Բաբգէն վարդապետի ու Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի տեղի ունեցավ նորապսակների…

Read More

Տյառնընդառաջի տոնը Ախալցխայի Սբ . Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Փետրվարի 13-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հանդիսապետությամբ հոգևոր տեսուչ Հակոբ աբեղա Սահակյանի կատարվեց երեկոյան ժամերգություն և Տյառնընդառաջի նախատոնակ։ Նախատոնակի ավարտին հոգշ․ Հայր Սուրբը և Արժ․ Տեր Հայրը կատարեցին նորապսակների օրհնության կարգ։ Հայր Սուրբն և Արժ․ Տեր Հայրն իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքն հղեցին նորապսակներին, որից հետո Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու 2017թ խաչքավոր Հովհաննես Գրիգորյանը…

Read More

Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով Ախալքալաքի շրջանի հավատացյալները այցելեցին Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի

Սույն թվականի փետրվարի 11-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հավատացյալ ուխտավորների խուբը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ուղեկցությամբ, շարականների երգեցողությամբ շարժվեցին դեպի Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ էլ ձեռամբ Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի տեղի ունեցավ տոնական Սուրբ և Անմահ…

Read More

Ախալցխայում նշեցին Սբ. Սարգիս Զորավարի տոնը

Սույն թվականի փետրվարի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Սարգիս զորավարի, իր որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը։ Ամեն տարի Ախալցխայի շրջանի հավատավոր ժողովուրդը կտրելով մոտ չորս կմ. Տարածք այցելում է Սբ. Սարգիս զորավարի մատուռ, որը կանգնեցված է Սազել գյուղի Սբ. Խաչ եկեղեցու հարեւանությամբ: Տոնը հատկապես ուրախության առիթ է տալիս երիտասարդներին, որոնք շատ հաճախ…

Read More

Մինչև ուշ գիշեր չէր դադարում ուխտավորների հոսքը Ախալքալաքի Սուրբ Խաչ և Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցիներ

Սույն թվականի փետրվարի 10-ին` երագահաս, խնդրակատար, սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի նախատոնակին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում` հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը կատարեցին հանդիսավոր ժամերգություն։ Հավարտ ժամերգության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, շնորհավորեց տոնի առթիվ։ Այնուհետև…

Read More

Ուխտագնացություն Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռ

2017 թվականի փետրվարի 4-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և առաջնորդարանի աջակցությամբ, իրականացավ թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռ: Ուխտագնացությունը նվիրված էր օրվա խորհրդին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակությանը: Վաղ առավոտյան ուխտավորների հոծ խումբը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և…

Read More

Ս. Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Առաջավորաց պահքը

Ս. Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր: Խոր Վիրապից ելնելուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ քարոզում էր Քրիստոսի վարդապետությունը, որից հետո պատվիրեց 5 օր ապաշխարել պահեցողությամբ:…

Read More

100 000 լարի է հատկացվել Շալվա Ախալցիխելու անվան տաճարի համար, ընդդիմադիր պատգամավորը պահանջում է հայկական եկեղեցուն եւս հատկացնել նույն չափ

Ախալցխայի 9 ապրիլի թաղամասում Շալվա Ախալցիխելու անվան տաճարի համար Ախալցխայի քաղաքապետարանը հատկացրել է 100 000 լարի: Քաղաքապետարանում նշում են, որ այս խնդրանքով տեղական ինքնակառավարմանը դիմել է Ախալցխայի և Տաո-Կլարջեթի միտրոպոլիտ Թեոդորեն: Տաճարի կառուցման համար անցյալ տարի տեղական բյուջեից հատկացրել էին 200 000 լարի, չնայած դրան տաճարի կառուցման աշխատանքները դեռ ամբողջովին ավարտված չեն: «100 000 լարին…

Read More

Թբիլիսիի Շամխորեցոց Սբ. Աստվածածինը լրացուցիչ վտանգի տակ

Թբիլիսիի` 19-րդ դարի հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում: Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից եկեղեցու հարակից տարածքում շինարարություն է սկսվել: Շինարարական աշխատանքները…

Read More

Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ

Հունվարի 29-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ։ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շնորհավորեց հավատացյալ ժողովրդին տոնի առթիվ։ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հայոց բանակում հերոսաբար ընկած զինծառայողների։

Read More

Թբիլիսահայ համայնքում նշվեց Հայոց բանակի տոնը

Հայոց բանակի օրը յուրովի տոնական դարձավ թբիլիսահայ համայնքի համար: 2017 թվականի հունվարի 28-ին հայ մտավորականները, համայնքային գործիչները և թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների և Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներաներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին: Հայոց պետականության…

Read More

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության զեկույցը

 Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության կողմից ներկայացվեցին Մարդու իրավունքների աշխատանքային պետական ծրագրի շրջանակներում 2016 թ.-ին իրականացված նախագծերը և գործակալության կողմից հրատարակված գրքերը: Միջոցառումը պաշտոնապես բացեց գործակալության ղեկավար Զազա Վաշակղմաձեն, ով ներկայացրեց տպագրված գրքերը. ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, Վենետիկի հանձնաժողովի եւ Օսլոյի կոալիցիայի փաստաթղթեր կրոնի ազատության մասին Ռումինիայի, Բուլգարիայի, Ավստրիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ…

Read More

ԲՈՐԺՈՄԻՈՒՄ ՎԵՃԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

Մետրոպոլիտ Սերաֆիմի հավատացյալների և նրանց հակառակորդների միջև բանավոր դիմակայության ժամանակ, միջին հասակի տղամարդ Է մահացել: Այս պատահարը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 22-ին Սուրբ Նիկոլոզի անվան տաճարի բակում: Ականատեսները պատմում են, որ մի տղամարդ և մի կին Եպիսկոպոս Սերաֆիմի վերջին ժամանակվա իրադարձության պատճառով էին վիճում երբ տեղի է ունեցել դեպքը: Մահացած տղամարդը Մետրոպոլիտի կողմնակից էր:…

Read More

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՎՍ ԵՐԵՔ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔԻ

Աստվածային և հավիտենական բարին մարդու համար հեռավոր և ոչ տեսանելի մի իրողություն չէ, ոչ էլ երազանք կամ հնարանք, այլ կենդանի իրականություն, որ հասանելի է մարդկությանն ու նրա փորձառությանը: Աստվածային բարին մարդը կարող է ձեռք բերել և դարձնել իրենը՝ նրանով լիացնելով իր սիրտը, հոգին և մարմինը: Եթե մարդն իր ողջ էությամբ փնտրում է Աստծուն, ապա առաջին…

Read More

Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում

2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ: 2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց…

Read More
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՂՈԹՔԻՆ

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՂՈԹՔԻՆ

2017 թվականի հունվարի 20-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ ընդհանրական էկումենիկ աղոթք: 100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է: Վրաստանում միասնության ա յս աղոթքը տարիներ շարունակ բարձրացվում…

Read More
ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՏՈՒՆԸ

ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՏՈՒՆԸ

Ախալցխայում վաճառվում է հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունը: Տան սեփականատիրոջ խոսքերով Վարդգես Սուրենյանցի տունը ներկայումս պահպանել է իր նախկին տեսքը եւ նա դիտմամբ այն չի վերանորոգել ժամանակակից ձեւով, քանզի ինքը դեռ մտածում է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան գնել Վարդգես Սուրենյանցի տունը եւ կվերածեն այն թանգարանի: Վարդգես Սուրենյանցի տունը ունի հինգ միջին չափերի սենյակներ…

Read More

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀՈԳևՈՐ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՑԵԼԵՑ Ք. ՎԱԼԵՅԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՎԵՑ ԸՆՏԱՆԻՔԻ

Հունվարի 14-ից 16-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր բարեգործական ծրագրի շրջանակներում այցելեց ք. Վալե երկրորդ շախտ կոչվող շրջանում բնակվող 6 կարիքավոր ընտանիքի: Հոգեւոր տեսչության աջակցությունը ստացան Այվազյան Գյուլնիզարի, Կտոյան Ասյաի, Մազմանյան Արսենի, Մարտիրոսյան Լյուդվիկի, Հովսեփյան Սեդայի, Սուսաննա Հակոբյանի կարիքավոր ընտանիքներին: Այս կարիքավոր ընտանիքներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնում Հոգևոր Տեսչությանը նման սրտացավ ուշադրության եւ հոգատարության…

Read More

ԹՈՒՐՔՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔ Է ՀԱՍԵԼ

Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլևս դատարկ է՝ շատ ուշ կլինի: Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական…

Read More
ԱՆՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԸ ՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ ԴԱՌՆԱԼ

ԱՆՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԸ ՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ ԴԱՌՆԱԼ

Ախալցխան հին ժամանակներից հայտնի է որպես արվեստների եւ արհեստների երկիր: Այն հայտնի է նաեւ որպես շատ հայ մեծերի հայրենիք: Աշխարհի ամենահայտնի հայերի Շառլ Ազնավուրի եւ չորս ժամով Հռոմի պապ դարձած Կարդինալ Աղաջանյանի նախնիները եւս Ախալցխայից են եղել: Այս անունները կարելի է դեռ երկար թվարկել, սակայն բավարարվենք դեռ դրանով: Ախալցխան ժամանակին անվանել են «Քիչիկ Ստամբուլ» իր…

Read More