Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ըստ կառավարության՝ որոշումը կայացվել է՝ կանխելու հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն ու դրա հնարավոր բարդությունները: