ԵՄ-ն կարող է ժամանակավոր կասեցնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը
Եվրամիությունը պատրաստ է արձագանքել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին. եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի բոլոր տարբերակները, ներառյալ՝ վիզային ռեժիմի ազատականացման ժամանակավոր կասեցումը: Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոյին: «ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և գործողությունների համապատասխան ծրագրի շրջանակում Վրաստանը պարտավոր էր կատարել որոշակի չափանիշներ, այդ թվում՝ ապահովել…