Գերմանիան քաղաքական նկատառումներով հրաժարվել է Վրաստանին պետական մակարդակով վարկային աջակցություն տրամադրել, սոցցանցերում հայտնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության նախարար Սվենյա Շուլցեն։
Նախարարը նշել է, որ գերմանական գերատեսչությունը մինչ այժմ աջակցել է Վրաստանի եվրոպական ուղուն, սակայն Վրաստանի այս կառավարության հետ համագործակցություն չի իրականացվի։
«Գերմանիան չի ստորագրի վարկային պայմանագրեր Վրաստանի հետ, չի իրականացնի նոր նախագծեր»,- ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ Գերմանիան Վրաստանի հիմնական երկկողմ վարկատուներից մեկն է:
«Մենք հետագա քայլեր կձեռնարկենք՝ համաձայնեցնելով ԵՄ-ի և մեր գործընկերների հետ»,-հավելել է նախարարը: