ՆԱՏՕ-ն քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ ակտը դադարեցնելու հնարավորությունը. Սիկորսկի
ՆԱՏՕ-ի մի շարք ներկայացուցիչներ աջակցություն են հայտնել պաշտոնապես Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի միակողմանի դադարեցմանը։ Այդ մասին Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտը ստորագրվել է 1997 թվականի մայիսին։ Փաստաթղթում նշվում էր, որ կողմերը «միասին կկառուցեն կայուն և համապարփակ խաղաղություն եվրատլանտյան տարածաշրջանում՝ հիմնված ժողովրդավարության և անվտանգության սկզբունքների վրա»։…