Հայտնի են «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլի արդյունքները
Օրերս կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որին մասնակցել էին շուրջ 150 կատարողներ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ասպինձայի և Ծալկայի շրջաններից։ Լսումներն անցկացվեցին Ախալքալաքում՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գրասենյակում և Նինոծմինդայում՝ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում։ Նախագծի ժյուրիի անդմաներն էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի…