Թուրքիայի Ադանա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Ադանա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավային Ադանա նահանգում գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչության (AFAD) հաղորդագրության մեջ նշված է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Քոզանի շրջանում` Երևանի ժամանակով 21:07-ին: Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա:    

Read More
Մենք պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունը. Սալոմե Զուրաբիշվիլի

Մենք պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունը. Սալոմե Զուրաբիշվիլի

Ես ցանկանում եմ ասել, որ որպես այս երկրում միակ անկախ ինստիտուտ, չեմ ճանաչում այս ընտրությունը, այն չի կարելի ճանաչել, քանի որ դա նույնն է, ինչ ընդունել Ռուսաստանի ներխուժումը, Վրաստանի հպատակվելը Ռուսաստանին: Ես դրա համար չեմ եկել այս երկիր: Այդ մասին, ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը, հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլին այսօրվա ճեպազրույցում հայտարարել…

Read More
Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստանի ընտրության մասին

Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստանի ընտրության մասին

Վրաստանում խորհրդարանի ընտրության օրը քվեարկության գործընթացը լավ կազմակերպված է եղել, պետք է նշել, որ ընտրողների ակտիվ ուսուցում և իրազեկում էր անցկացվում նորագույն տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը։ «Սակայն պետք է նշել ֆինանսական ռեսուրսներում նկատելի անհավասարակշռությունը և իշխանության ղեկին գտնվող ուժի առավելությունն արդեն իսկ անհավասար տարածք էր ստեղծում գործողությունների…

Read More
Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով և հրավիրել է Ադրբեջան: «Հավատում եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Վրաստանի զարգացմանն ու բարգավաճմանը: Միևնույն ժամանակ, վստահություն եմ հայտնում, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ադրբեջանա-վրացական միջպետական հարաբերությունների կայուն զարգացմանը, ինչը թելադրված է մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրում…

Read More
Վրաց ժողովուրդը անվիճելի ընտրություն է կատարել. Կոբախիձե

Վրաց ժողովուրդը անվիճելի ընտրություն է կատարել. Կոբախիձե

Վրաց ժողովուրդն անվիճելի ընտրություն է կատարել, այն ընտրել է խաղաղությունը ու ընտրել երկրի զարգացումը, եվրոպական լուսավոր ապագան, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հրավիրված ճեպազրույցում:   Նախնական տվյալով՝ 3100 ընտրատեղամասերից (99,646%) ստացված արդյունքների համաձայն, որը հրապարակվել է Վրաստանի ԿԸՀ-ի կայքում, «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 54,09 տոկոսը (1 117 480 ընտրող):  …

Read More
Վրացական ընդդիմադիր մի շարք ուժեր չեն ընդունում ընտրության արդյունքները

Վրացական ընդդիմադիր մի շարք ուժեր չեն ընդունում ընտրության արդյունքները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը, իսկ հրապարակված արդյունքները հակասում են Վրաստանի ընտրությանը, հայտարարել է «Հզոր Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն ճեպազրույցի ժամանակ: «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքներով, ընտրատեղամասերի 97 տոկոսի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարանում մեծամասնություն է ստանում: «Մենք զայրացած ենք, թե ինչ է համարձակվել գրել ԿԸՀ-ն:…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն առաջատար է ձայների 54,24 տոկոսով

Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն առաջատար է ձայների 54,24 տոկոսով

  Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությանը ընտրատեղամասերի 3018 (97 011%) արդյունքների հաշվարկի համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ունի ձայների 54,24 տոկոսը (1 087 801 ձայն): Այս մասին են վկայում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները:   Ինչ վերաբերում է ընդդիմադիր 4 միավորմանը, ապա նրանց տվյալները ներկայումս միասին կազմում են 37,33 տոկոս:   Ավելի կոնկրետ՝ «Փոփոխությունների կոալիցիան` Գվարամիա, Մելիա,…

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրությանն արդեն քվեարկել է 1,4 միլիոն մարդ

Վրաստանի խորհրդարանի ընտրությանն արդեն քվեարկել է 1,4 միլիոն մարդ

Վրաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակցությունը ժամը 15:00-ի դրությամբ կազմել է 41,62 տոկոս՝ հայտնել է են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նշվում է, որ քվեարկել է ավելի քան 1,4 միլիոն մարդ: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ակտիվությունը նույն ժամանակահատվածում կազմել է 36,45 տոկոս։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ մի շարք ընտրատեղամասերում խախտումներ, ծեծկռտուք և այլ անկարգություններ են արձանագրվել:…

Read More
Հայկական կրթօջախների աշխատանքի կազմակերպումը Լիբանանում

Հայկական կրթօջախների աշխատանքի կազմակերպումը Լիբանանում

Ռազմական գործողությունների պատճառով Լիբանանում խաթարվել է նաև կրթական գործընթացը: Այդ ամենին անմասն չեն մնացել նաև հայկական կրթօջախները: Տեղում փորձում են հնարավորն անել՝ աշակերտների և ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար: Մանրամասները՝ Փաթիլ Մկրտիչյանի տեսանյութում: 

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրությանը ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 22,22 տոկոսը

Վրաստանի խորհրդարանի ընտրությանը ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 22,22 տոկոսը

Վրաստանի խորհրդարանի ընտրությոան մասնակցությունը ժամը 12:00-ի դրությամբ կազմել է 22,22 տոկոս՝ հայտնել են երկրի ԿԸՀ մամուլի ծառայությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև 20։00-ը, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։ Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն տեղամասերի փակումից 2-3 ժամ անց։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։

Read More
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Տեղի է ունեցել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցության ամրապնդումն անչափ կարևոր է առաքելության արդյունավետ կյանքի կոչման համար: Շնորհակալ ենք մեր ներգրավվածության բարելավման գործում արժեքավոր ներդրման համար»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:

Read More
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը: Համաձայնագրի կնքման համար հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած` «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել …

Read More
Կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը. Միլի մեջլիս

Կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը. Միլի մեջլիս

Ադրբեջանի խորհրդարանը քննարկել է և մերժել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ: «Ադրբեջանի Միլի մեջլիսը կտրականապես մերժում է Եվրախորհրդարանի կողմնակալ և միակողմանի բանաձևը, որը խեղաթյուրում է իրականությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Խորհրդարանականները հայտարարել են, որ «Ադրբեջանին ուղղված մի շարք փաստաթղթեր պարունակում են փաստեր,…

Read More
Պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել. Ռուբինյան

Պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել. Ռուբինյան

Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Երկրների միջև հարաբերությունները ոչ թե ղեկավարների միջև հարաբերություններ են, այլ երկրների միջև»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Հիշեցնենք՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի ու…

Read More
Հիմա փորձ է արվում խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր. Ռուբեն Ռուբինյան

Հիմա փորձ է արվում խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր. Ռուբեն Ռուբինյան

Ես անշնորհակալ գործ եմ համարում կանխատեսումներ անելը կամ այլ գնահատականներ տալը: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խաղաղության պայմանագիրն օր առաջ կնքվի, որպեսզի ապաշրջափակումն օր առաջ տեղի ունենա, մնացած գործընթացները՝ նույնպես: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ռուբինյանը հիշեցրեց, որ վերջերս Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ…

Read More
Թուրքական օդատիեզերական ընկերության կենտրոնակայանի վրա հարձակման համար իշխանությունները կասկածում են քուրդ անջատականներին. BBC

Թուրքական օդատիեզերական ընկերության կենտրոնակայանի վրա հարձակման համար իշխանությունները կասկածում են քուրդ անջատականներին. BBC

Հինգ մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել Անկարայի մերձակայքում գտնվող՝ Թուրքիայի օդատիեզերական ընկերության (TUSAŞ) կենտրոնակայանի վրա հարձակման հետևանքով՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Նրա խոսքով՝ հարձակման հետ, ամենայն հավանականությամբ, կապված է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ գրում է BBC-ն: Երլիքայան ավելի վաղ հայտնել էր, որ հարձակվողներից երկուսը՝ տղամարդ և կին, սպանվել են: Թուրքական…

Read More
Դոնալդ Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև

Դոնալդ Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ Արցախում 120 000 հայ քրիստոնյաներ ենթարկվեցին սարսափելի հետապնդումների և բռնի տեղահանվեցին»,- Truth սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախկին նախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։ «Աշխարհի քրիստոնյաներն անվտանգ չեն ապրի, եթե Քամալա Հարիսը դառնա ԱՄՆ նախագահ։ Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ…

Read More
Հարձակում Թուրքիայի  օդատիեզերական արդյունաբերության (TUSAS) կենտրոնակայանի վրա. կան զոհեր

Հարձակում Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության (TUSAS) կենտրոնակայանի վրա. կան զոհեր

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 23-ին ​​Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ մահացու հարձակում է իրականացվել Անկարայի մերձակայքում գտնվող Թուրքական օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության (TUSAS) կենտրոնակայանի վրա: Տեսանյութում երևում է պայթյուն դեպքի վայրում, և լսվում են փոխադարձ կրակոցներ, գրում է Reuters-ը: «Ահաբեկչություն է իրականացվել Անկարայի Քահրամանկազանում գտնվող TUSAS-ի օբյեկտների վրա: Ցավոք սրտի, ունենք զոհեր և վիրավորներ»,- ասել է Թուրքիայի ՆԳ…

Read More
Մեր երկխոսությունը զարգանում է դրական հունով. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Մեր երկխոսությունը զարգանում է դրական հունով. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Մեր երկխոսությունը ևս զարգանում է դրական հունով, և ես կարծում եմ՝ ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու և այլ հարցերում: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող հարցին: «Կան որոշակի՝ վստահությունն ամրապնդող միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ…

Read More
Վրաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստվում. Պապուաշվիլի

Վրաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստվում. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողներին հայտնել է, որ երկրում կա մի խումբ, որը հեղաշրջում է նախապատրաստում հոկտեմբերի 26-ի խորհրդարանի ընտրությունից հետո՝ հայտնել են վրացական լրատվամիջոցները:  Պապուաշվիլին նշել է, որ պետական ​​հեղաշրջում էր ծրագրվել նաև 2020 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո։ Նրա խոսքով՝ այս անգամ չարագործները դիտորդական ոչ կառավարական կազմակերպությունների օգնությամբ մտադիր են կեղծ զեկույցներ կազմել…

Read More
Դաշնակցությունն անկեղծ չէ քաղաքացիների հետ և չի ասում՝ ինչն է պատճառը, որ չի մասնակցում քվեարկությանը. Սոնա Ղազարյան

Դաշնակցությունն անկեղծ չէ քաղաքացիների հետ և չի ասում՝ ինչն է պատճառը, որ չի մասնակցում քվեարկությանը. Սոնա Ղազարյան

Երկու քառօրյա անց և տասնյակ դաշնակցական ելույթներ անց շրջաբերականի փաստը չի հերքվում: Հետաքրքիր է, որ Դաշնակցությունն անկեղծ չէ քաղաքացիների հետ և չի ասում՝ ինչն է պատճառը, որ չեն մասնակցում այսօր քննարկմանը և քվեարկությանը ( ««Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական…

Read More
Այսօր ՀՀ պետականության, ինքնիշխանության ևս մեկ շատ կարևոր անկյունաքար ենք դնելու. Արշակյան

Այսօր ՀՀ պետականության, ինքնիշխանության ևս մեկ շատ կարևոր անկյունաքար ենք դնելու. Արշակյան

Այսօրվա այս մեր գործընթացով մենք հստակորեն վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված է Ալմա Աթայի 1991-ի համաձայնագրի դրույթները, համաձայն որի՝ հստակեցված են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գործող սահմանը, և սահմանազատման գործընթացի ամբողջ տրամաբանությունը, այդ թվում՝ տեխնիկական մասը: Այս մասին ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ասաց խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի…

Read More
Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել՝ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով. Գրիգորյան

Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել՝ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով. Գրիգորյան

Քաղաքացիներին մեր այսօրվա ասածը հետևյալը պետք է լինի. լավ է, որ ձևավորվում է մեխանիզմ, որովհետև սա երաշխիք է, և մեր քաղաքացիները առնվազն մեկ բանում կարող են վստահ լինել, որ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով՝ իրենց համար հասանելի տեղեկատվության և հրապարակումների միջոցով, այլ ոչ թե անսպասելի ռազմական կամ ուժային ճանապարհով: Այս մասին խորհրդարանում Հայաստանի…

Read More
Վեճերի լուծման մեխանիզմ չկա, որովհետև մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով. Մհեր Գրիգորյան

Վեճերի լուծման մեխանիզմ չկա, որովհետև մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով. Մհեր Գրիգորյան

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հակիրճ ներկայացնելով կանոնակարգի բովանդակությունը՝ հիմնական զեկուցող, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց՝ այն ստորագրվել է 2024 թ. օգոստոսի 30-ին՝ երկու երկրների…

Read More
Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները

Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները

Ադրբեջանում արդեն երկրորդ օրը շարունակվող առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել են բազմաթիվ տեսանյութեր Բաքվի տարբեր հատվածներից։ Որոշ փողոցներ և թունելներ փակվել են, մեքենաներն ամբողջովին ջրի տակ են հայտնվել։ Հեղեղվել է նաև Բաքվի Նարիմանովի շրջանի Հեյդար Ալիևի պողոտայի կամրջի տակ գտնվող թունելը:

Read More
Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

ԱՄՆ նախագահը իր հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ նամակ է հղել Ադրբեջանի նախագահին: Նշվում է, որ Ջո Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ, ընդգծել, որ դա կծառայի երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանը։   Սպիտակ տան ղեկավարը հավատացրել է, որ…

Read More
Իրանցի մարզիկը նվաճած ոսկե մեդալը փոխանցել է ՀՀ դեսպանին՝ ի հիշատակ պատերազմում զոհված իր հայ ընկերոջ

Իրանցի մարզիկը նվաճած ոսկե մեդալը փոխանցել է ՀՀ դեսպանին՝ ի հիշատակ պատերազմում զոհված իր հայ ընկերոջ

Իրանի Իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ  հոկտեմբերի 20-ին դեսպանություն  է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը:     Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել…

Read More
Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի փորձերի մասին

Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի փորձերի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կենտրոնացել է Իսրայելի գործողությունների և տարածաշրջանային կայունության հարցում դրանց հնարավոր հետևանքների վրա: «Մեր տարածաշրջանը կանգնած է չափազանց մեծ վտանգի առաջ: Իսրայելը, որը շարունակում է ցեղասպանությունը Գազայում, նաև արյունահեղություն է իրականացնում Լիբանանում։ Նեթանյահուն անընդհատ նոր ճակատներ է բացում տարածաշրջանում։ Նա փորձում է…

Read More
Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան

Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան

Թուրքիայի նախագահը Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: Ռեջեփ Էրդողանը նշել է, որ կշարունակի աջակցել այդ ջանքերին: «Տարածաշրջանային զարգացումներն ընդգծում են գործակցության և համերաշխության ամրապնդման կարևորությունը: Իսկ 3+3 հարթակը ինստիտուցիոնալ կառույցի վերածելը երկխոսության մեխանիզմն ավելի արդյունավետ կդարձնի»,- համոզմունք…

Read More
ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից փոքր տարաներով ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից փոքր տարաներով ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում…

Read More