Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային՝ կապված Ռուսաստանի Կազան քաղաքի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության հետ՝ հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները: IRNA իրանական պետական լրատվական գործակալության տվյալով՝ Կազանի դաշնային համալսարանին կից վիզային կենտրոն այցելած երկու իրանցի ուսանողներ ձերբակալվել են, ենթարկվել ոստիկանության կողմից «անմարդկային և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի»: Ի պատասխան՝ Իրանը Ռուսաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել,…

Read More
Բաքվում COP-29-ի պատվիրակությունները չեն կարողացել ժամանակին ավարտել ամփոփիչ փաստաթղթի շուրջ աշխատանքը. France Info

Բաքվում COP-29-ի պատվիրակությունները չեն կարողացել ժամանակին ավարտել ամփոփիչ փաստաթղթի շուրջ աշխատանքը. France Info

Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին պատվիրակությունները չեն կարողացել ժամանակին ավարտել ամփոփիչ փաստաթղթի շուրջ աշխատանքը և COP-29-ի ավարտից հետո պետք է շարունակեն խորհրդակցությունները: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը: Համաժողովը պետք է ավարտվեր երեկ երեկոյան, սակայն այդ վերջնաժամկետին փոխզիջման հասնել չի հաջողվել, և այժմ բանակցողները ստիպված կլինեն Ադրբեջանում մնալ նախատեսվածից…

Read More
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Նոյեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանի տարածքում (հյուսիսային լայնության 39․79⁰ և արևելյան երկայնության 46.63⁰ աշխարհագրական կոորդինատներով) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…

Read More
ԱԷՄԳ կառավարիչների խորհուրդը Իրանի միջուկային խնդրի շուրջ բանաձև է ընդունել

ԱԷՄԳ կառավարիչների խորհուրդը Իրանի միջուկային խնդրի շուրջ բանաձև է ընդունել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որը դատապարտում է Իրանին՝ միջուկային խնդրի շուրջ ոչ բավարար համագործակցության համար: Փաստաթղթում քննարկվում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են 2019 և 2020 թվականներին հայտնաբերված չհայտարարագրված օբյեկտներում ուրանի չբացատրված հետքերի առկայությունը: Բանաձևը ներկայացրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն, այն հավանության են արժանացրել 35 երկրից 19-ը:…

Read More
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ընդլայնված երկկողմ համագործակցության հարցեր

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ընդլայնված երկկողմ համագործակցության հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ: «Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

Read More
Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. նրանց միջև բախումներ են եղել

Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. նրանց միջև բախումներ են եղել

Թբիլիսիում տարածքը լքելու նախազգուշացումից հետո անվտանգության ուժերը սկսել են ցրել ցուցարարներին։ Նրանց միջև բախումներ են սկսվել։ Լրատվամիջոցները հայտնում են առաջին ձերբակալությունների մասին։ Ապամոնտաժվել են բարիկադներն ու հեռացվել մեքենաները, որոնցով ցուցարարները փակել էին Թբիլիսիի փողոցները։  Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում։

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է բողոքարկել 2024 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքները։ Նա նոյեմբերի 19-ին ընտրակեղծիքների վերաբերյալ հայց կներկայացնի Սահմանադրական դատարան։ Այդ մասին նա հայտարարել է իր նստավայրում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Վրաստանի նախագահը կոչ է արել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և հորդորել քաղաքացիներին շարունակել բողոքի ցույցերը ընտրությունների արդյունքների դեմ։ Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմությունը շարունակում է…

Read More
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրացական ընդդիմությունն ու նրա կողմնակիցները շուրջօրյա բողոքի ցույցեր են սկսել Թբիլիսիի փողոցներում՝ պահանջելով խորհրդարանի նոր ընտրության անցկացում։ Նրանք փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ խոստանալով մնալ այնտեղ՝ մինչև իրենց պահանջների կատարումը։ Ցուցարարները չեն ընդունում վերջին քվեարկության արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով խարդախության համար։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում է մեղադրանքները։ Ավելին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում…

Read More
ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում

ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում

Նոյեմբերի 18-19-ը ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները կքննարկեն Ռուսաստանին եվրոպական զենքով հարվածների սահմանափակումների վերացման հարցը՝ Բրյուսելում հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նա ԵՄ-ին կոչ է արել սովորել ուժի լեզուն, եթե կառույցը ցանկանում է հավակնել աշխարհաքաղաքական դերակատարման։ «Այս մասին քննարկում կլինի, և հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան, իսկ եթե ոչ,…

Read More
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Ադրբեջանից

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Ադրբեջանից

ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով գրասենյակի օրենսդրական հարցերի տնօրեն Ջուլիա Գրինսֆելդերը հայտնել է, որ «ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այլևս Ադրբեջանում չէ»։ Դիվանագիտական ​​աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Փալոնը նախատեսել էր նոյեմբերի 18-ից մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։ Սակայն հայամետ կոնգրեսականի այցն առաջացրել է խիստ քննադատություն ու վրդովմունք, ակցիաներ են անցկացվել՝ պահանջով, որ նա…

Read More
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը…

Read More
Երբ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն. Խանդանյան

Երբ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն. Խանդանյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ հնարավոր ռազմավարական գործարքի կնքմանը, որի մասին հիշատակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա նշանակում է՝ այն նույն սկզբունքները, որի մասին խոսում ենք, և որոնք հիմքն են խաղաղության պայմանագրի, ապաշրջափակման, սահմանազատման շուրջ բանակցությունների, այն, որ երկրները փոխադարձաբար պետք է ճանաչեն և,…

Read More
Թուրքիային առաջարկվել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ

Թուրքիային առաջարկվել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ

Թուրքիան առաջարկ է ստացել դառնալ BRICS-ի գործընկեր երկիր, հայտարարել է այդ երկրի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, հայտնում է թուրքական 24 Canli TV հեռուստաալիքը։ «Թուրքիային առաջարկել են ասոցացված անդամակցություն BRICS-ում, դա անցումային գործընթաց է»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ BRICS-ին միանալը շատ շահավետ է Թուրքիայի համար, քանի որ հնարավորություն է ստեղծվում համագործակցել «աշխարհի բոլոր կարևոր հարթակների…

Read More
Էրդողանն ու Ալիևը հաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մտադրությունը

Էրդողանն ու Ալիևը հաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մտադրությունը

Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Հանդիպումն անցել է լրատվամիջոցների համար փակ ռեժիմում: Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը և նախագահի աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը։ Նշվում…

Read More
Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա: Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի: Այս մասին խորհրդարանի ամբիոնից իր արտահերթ ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: «Հենց հիմա դուք դա եք փորձում անել: Դե, դա արդեն ձեր սուբյեկտիվ ընկալումն է, և ես սա ցավով…

Read More
ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի մասնագետների խումբը համատեղ աշխատում է ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի վրա. Լիբբի

ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի մասնագետների խումբը համատեղ աշխատում է ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի վրա. Լիբբի

Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների ու ինժեներների խումբը ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում է տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա: Այդ մասին COP-29-ի շրջանակում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին:

Read More
Ալիևն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները

Ալիևն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները

Բաքվում COP-29-ի շրջանակում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը: Վրացական կողմի տվյալով՝ Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևը քննարկել են կլիմայական համաժողովի և երկկողմ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցեր։   «Ղեկավարներն ընդգծել են տարբեր ոլորտներում հաջող գործակցությունը և համատեղ նախագծերի դերը Վրաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի զարգացման հարցում»,- ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։  …

Read More
Օդեսան կրկին հարձակման է ենթարկվել

Օդեսան կրկին հարձակման է ենթարկվել

Այս գիշեր ռուսական ուժերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Օդեսայի շրջանին, այդ թվում Օդեսա քաղաքին՝ հայտնել է շրջանի ղեկավար Օլեգ Կիպերը: Քաղաքում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը, հնչել են պայթյուններ: Հարվածների հետևանքով վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր, վարչական շենքեր, պահեստներ և ավտոմեքենաներ: Լրատվամիջոցների տվյալով՝ մարդիկ չեն տուժել: Օդեսա քաղաքի մի հատվածում դադարեցվել է էլեկտրամատակարարումը:

Read More
Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել. Լավրով

Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել. Լավրով

Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել՝ РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար պահանջվում են էական ջանքեր և երկար ժամանակ: «Այդ պատճառով էլ, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, գործընկերներին չենք դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել»,- նշել է Լավրովը՝ հավելելով՝…

Read More
Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Պուտին

Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Պուտին

Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար: Այսուհետ ևս…

Read More
Իրանի նախագահը Բաքվում կմասնակցի COP29-ին

Իրանի նախագահը Բաքվում կմասնակցի COP29-ին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին (COP29)։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի նախագահը։ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հաստատել է այդ տեղեկությունը: COP29-ը կանցկացվի Բաքվում՝ նոյեմբերի 11-22-ը։ Գագաթնաժողովի շրջանակում կքննարկվեն կլիմայի գլոբալ խնդիրները, կմշակվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ լուծումներ:

Read More
Գնել Սանոսյանը՝ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման մասին

Գնել Սանոսյանը՝ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման մասին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման հարցերին: «Խոսքը Մեղրիի երկաթգծի, Երասխի հատվածի, Իջևանի հատվածի երկաթգծի մասին է. այսինքն՝ այն ենթակառուցվածները, որոնք եղել են և հիմա չեն գործում, դրանց վերագործարկման հնարավորությունների մասին է խոսքը»,- նշեց նա: Իսկ թե որ երկաթգիծն է ավելի իրատեսական առաջին փուլով համաձայնեցնելու համար, նա ասաց. «Տարբերություն,…

Read More
Իրանի հյուսիսում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիսում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիսում՝ Սեմնան նահանգի Գերմսար քաղաքի մերձակայքում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 05:16-ին՝ 11 կմ խորությամբ, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների մասին հաղորդումներ չկան։ Երկրաշարժի հետևանքով քաղաքում մի շարք բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության: Իրանական մեկ…

Read More
Եվրոպական որոշ երկրներ մոտ են Ադրբեջանի հետ գազային նոր համաձայնագրի կնքմանը. Bloomberg

Եվրոպական որոշ երկրներ մոտ են Ադրբեջանի հետ գազային նոր համաձայնագրի կնքմանը. Bloomberg

Եվրոպական երկրները մոտ են Ադրբեջանի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարանցման համաձայնագրի ժամկետի ավարտից հետո տարածաշրջան բնական գազի մատակարարումները պահպանելու վերաբերյալ՝ հայտնել է Bloomberg-ը: Գործակալության աղբյուրը նշել է, որ հունգարական MVM և սլովակյան Slovensky Plynarensky Priemysel ընկերություններն Ադրբեջանից տարեկան 12-14 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր կարող են ստորագրել: Նշվում է, որ…

Read More
Թուրքիայի հետ ունենք դինամիկ, դրական երկխոսություն. Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ ունենք դինամիկ, դրական երկխոսություն. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև հարևան Իրանի հետ հարաբերություններին, կարևորելով դրանք՝ նշեց, որ «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանությամբ հայկական կողմը քննարկում է և ապագայում զարգացումներ կլինեն նաև ԻԻՀ-ի հետ՝ դյուրինացնելու մեր տրանսպորտային անցումները երկու երկրների միջև: …

Read More
Որոշակի դրական մթնոլորտ կա. Միրզոյանը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի մասին

Որոշակի դրական մթնոլորտ կա. Միրզոյանը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի մասին

2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ընդգծեց՝ այս առումով 2024-ին ևս քայլեր արվել են: «Գիտեք, որ մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, կիսապաշտոնական կերպով ողջունվել են նաև: Սա ասում եմ՝ ցույց տալու, որ այստեղ որոշակի դրական մթնոլորտ կա, և…

Read More
Թեզը համարում ենք կատարելապես անհիմն. ԱԳ նախարարը՝ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի նախապայմանի մասին

Թեզը համարում ենք կատարելապես անհիմն. ԱԳ նախարարը՝ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի նախապայմանի մասին

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում բազմիցս խոսել է, և ըստ էության, նախապայման առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք այս թեզը համարում ենք…

Read More
Ընդդիմության առաջնորդները Վրաստանի նախագահին խորհուրդ են տվել չգնալ դատախազություն

Ընդդիմության առաջնորդները Վրաստանի նախագահին խորհուրդ են տվել չգնալ դատախազություն

Ընդդիմության առաջնորդները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն խորհուրդ են տվել չգնալ դատախազություն՝ բացատրություն տալու ընտրակեղծիքների հայտարարության վերաբերյալ։ Նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները կեղծել են հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանի ընտրությունը: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն Զուրաբիշվիլուն խորհուրդ է տվել համագործակցել դատախազության հետ, որը հոկտեմբերի 31-ին նրան կանչել է՝ պարզաբանելու խորհրդարանի ընտրությունը…

Read More
Կարևոր է, որ մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել. Արայիկ Հարությունյան

Կարևոր է, որ մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել. Արայիկ Հարությունյան

Մեծ տերություններն իրենց շահերն ունեն ցանկացած գործընթացում և առաջնորդվում են դրանցով: Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե արդյոք մեծ խաղացողները, երրորդ կողմերը այլևս ճնշումներ չե՞ն գործադրում կողմերի վրա ստորագրելու խաղաղության պայմանագիրը:  Հարությունյանը հրաժարվեց պատասխանել պայմանագրի հնարավոր ստորագրմանը…

Read More
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրմանը

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրմանը

Յուրաքանչյուր փուլի համար, այսպես ասած, ընտրությունների և թեկնածուների որոշման իրենց պահանջները կային, և դուք գիտեք, որ մենք կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ քաղաքական, և, ըստ էության, քաղաքական թիմի մաս է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ լրագրողների խնդրանքով…

Read More