Սիրիայում անցումային կառավարությունը կգլխավորի Մուհամմեդ Ալ-Բաշիրը. Al Jazeera

Սիրիայում անցումային կառավարությունը կգլխավորի Մուհամմեդ Ալ-Բաշիրը. այն պետք է գործի երեք ամիս՝ հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության քաղաքական վարչության իր աղբյուրը։ 

Ալ Բաշիրն առանձնացրել է գործադիր իշխանության առաջնահերթությունները՝ «անվտանգության ոլորտում վերահսկողություն, ծառայությունների մատուցում և իշխանության աստիճանական անցման ապահովում»:

Al Jazeera-ի աղբյուրը հավաստիացրել է, որ անցումային կառավարությունը կզբաղվի մշտական կառավարության աշխատանքի համար նախադրյալների ստեղծմամբ:

Մուհամմեդ Ալ-Բաշիրը 2024 թվականի հունվարին նշանակվել է «Սիրիական փրկության կառավարության» ղեկավար, որը վերահսկում էր Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող շրջանները, այդ թվում՝ Իդլիբ նահանգը։