Ադրբեջանում ուժեղացել են քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ուժեղացման առիթով: Պետքարտուղար Էնթոնի Բլինքները կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագըֆգիզիին, Ազեր Գասըմլիին, Ֆարիդ Մեհրալիզադային, Բախտիյար Հաջիևին, Գուբադ Իբադօղլուին՝ Meydan TV-ի վերջերս կալանավորված աշխատակիցներին, և շատ ուրիշների, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց գործունեության համար: Նրանցից…