Էրդողանն ու Ալիևը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում, տարածաշրջանային և միջազգային հարցեր

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Ռեջեփ Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին այդ երկրում մնայուն կայունության հաստատման համար։

Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Սիրիայում ձևավորված նոր իրավիճակի առնչությամբ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։