Ապրիլի 24-ը Ախալցխայում

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Akhaltskha.Net-Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 103-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության…

Read More
Ախալցխայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ

Ախալցխայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ

Ապրիլի 23-ին՝ երեկոյան. «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց ջահերով երթ դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթի մասնակիցները եռագույն դրոշներով ու ջահերով վանկարկելով «Ճանաչում» եւ «Թուրքիա ցեղասպան» կոչերը բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող: Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակիցները ու կազմակերպիչները հանդես եկան Հայոց…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ախալցխայի հայկական դպրոցում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին Ախալցխայի թիվ 3 հայկական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառման ընթացքում հայկական դպրոցի տարբեր դասարանների աշակերտները իրենց բազմաթիվ ելույթներով, պարերով ու հայրենասիրական երգերով հիշեցին 1915թ․ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառումը տեւեց մոտ երկու ժամ։ Միջոցառմանը դպրոցի կոլեկտիվի հետ միասին մասնակցում էին բազմաթիվ հրավիրված հյուրեր, ինչպես նաեւ Ախալցխայի հայ…

Read More
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալությունը։ Ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը հետընթաց է Հայաստանի բռնած ժողովրդավարական ուղուց եւ կարող է մեծ ու անդառնալի վնաս հասցնել ՀՀ-ԵՄ ու ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերություններին, ինչպես նաեւ վնասել ՀՀ֊ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության փաստաթղթերի վավերացման գործընթացին։ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը…

Read More
Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ապրիլի 22-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը, ԱԵԿ-ի առաջին տնօրեն՝ Գրիգոր Մինասյանը, ԱԵԿ-ի նախկին համակարգող, Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը, հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան, սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանը, ինչպես նաեւ բազմաթիվ Ախալցխայի բնակիչներ։ Հանդիպման ընթացքում կենտրոնի սաները բոլոր…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքում քննարկվել են կրոնական փոքրամասնությունների խնդիրները

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքում քննարկվել են կրոնական փոքրամասնությունների խնդիրները

Ապրիլի 19-ին Տոլերանտության ու խաղաղության ինստիտուտը Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքում անցկացրեց հանդիպում, որը վերաբերվում էր շրջանում գործող կրոնական փոքրամասնությունների խնդիրներին։ Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եւ կաթողիկե եկեղեցիների քահանաները, ինչպես նաեւ Ավետարանական ու Վրաց կաթոլիկական եկեղեցու ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրոնական փոքրամասնություններին հուզող խնդիրները։ Վրաց…

Read More
Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ախալցխահայերի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման վերաբերյալ

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ախալցխահայերի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման վերաբերյալ

Արդեն մի քանի օրը է, ինչ Երեւանում ընթանում են ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քայլ արա մերժիր Սերժին» նախաձեռնությունը օր-օրի մեծ թափ է ստանում։ Այս կապակցությամբ Akhaltskha.Net կայքը փորձեց իմանալ ախալցխահայերի դիրքորոշումը տվյալ հարցերի վերաբերյալ եւ զրուցեց քաղաքի ու շրջանի մի շարք բնակիչների հետ։ Ախալցխայի Խաշուտ…

Read More
Ծուղրութ գյուղում  իրականացվում են ներքին ճանապարհների բետոնապատման աշխատանքներ

Ծուղրութ գյուղում իրականացվում են ներքին ճանապարհների բետոնապատման աշխատանքներ

Ախալցխայի շրջանի հայկական Ծուղրութ գյուղում  իրականացվում են ներքին ճանապարհների բետոնապատման աշխատանքներ, որոնք իրականացվում են տեղական բյուջեի միջոցով։ Դրանից բացի մեկնարկել են Ախալցխայի շրջանի  Մինաձե գյուղի ներքին ճանապարհների վերանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ Կլդե գյուղի «Զեուբանի» կոչված ավտո ճանապարհի վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Ներկա պահին կատարվում են հողի հարթեցման հետ կապված աշխատանքներ, որոնց ավարտից հետո կիրականացվեն բետոնապատման…

Read More
Ախալցխայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքի հայկական դպրոցի տնօրենի հետ

Ախալցխայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքի հայկական դպրոցի տնօրենի հետ

Ապրիլի 10-ին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Ավյազյանի եւ Ախալցխայի երիտասարդական միության ատենապետ՝ Սամվել Պետրոսյանի նախաձեռնությամբ Ախալցխայի հայկական դպրոցում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին հայկական դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովայի հետ։  Հանդիպման մասնակից մի շարք հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հետաքրքրվեցին դպրոցի տնօրենից ուսումնական կրթօջախի շուրջ վերջին օրերին շրջանառվող թեմաների շուրջ։  Մասնավորապես հարցերը վերաբերվում էին Հայոց Ցեղասպանության…

Read More
Ախալցխայում հիշեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները

Ախալցխայում հիշեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները

Այսօր՝ ապրիլի 9-ին  վրաց ժողովուրդը հիշում է 29 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերը։ Ախալցխայի կենտրոնական պարտեզում ապրիլի 9-ի զոհերին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ տեղադրեցին ու մոմեր վառեցին մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ ու հասարակ քաղաքացիներ։ Արարողությանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչները պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ քաղաքապետ Զազա Մելիքիձեի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցում երեկ որոշում են կայացրել Ցեղասպանության միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով

Ախալցխայի հայկական դպրոցում երեկ որոշում են կայացրել Ցեղասպանության միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցում երեկ որոշում են կայացրել Հայող Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով։ Տվյալ տեղեկությունը հայտնելու համար Akhaltskha.Net-ի խմբագիր Էդուարդ Այվազյանի հետ կապվեց հայկական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան։ Նրա խոսքերով՝ ինքը երեկ դպրոցում հրավիրել է ժողով դասղեկների հետ, որտեղ որոշում է կայացվել անցկացնել Հայոց Ցեղասպանության նվիրված միջոցառում,…

Read More
«Ես իմ հարցազրուցի համար ոչ ոքից ներողություն չեմ խնդրել»․ Էդուարդ Այվազյանը հերքում է

«Ես իմ հարցազրուցի համար ոչ ոքից ներողություն չեմ խնդրել»․ Էդուարդ Այվազյանը հերքում է

Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նա վրդովմունք է հայտնել իր մասին տարածված ստահոդ լուրերի առնչությամբ։ Հասկանալու համար, թե մասնավորապես ինչի մասին է խոսքը, NEWPRESS․am—ը կապ հաստատեց  Էդուարդ Այվազյանի հետ։ Պարզվում է՝ մարտի 28-ին NEWSPRESS-ում տեղ գտած, Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովայի…

Read More
Ճիշտ կլինի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը հայկական դպրոցում անցկացվի հին ֆորմատով

Ճիշտ կլինի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը հայկական դպրոցում անցկացվի հին ֆորմատով

Վրաստանի Ախալցխա քաղաքի հայկական դպրոցում այս տարի Ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառում չի անցկացվի: Նորանշանակ տնօրեն Սուսաննա Ակոպովան որոշ մանկավարժների հետ որոշել է զոհերի հիշատակը հարգող միջոցառումը փոխարինել թեմատիկ դասընթացով: Տեղի հայկական դպրոցում ծավալվող իրադարձությունների, Ցեղասպանության վերաբերյալ միջոցառումների կազմակերպման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Սամցխե Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ: -Պարո՛ն…

Read More
Ախալցխայի Հոգեւոր Տտեսչությունը Զատիկի տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ

Ախալցխայի Հոգեւոր Տտեսչությունը Զատիկի տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ

Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը քաղաքի դրամատիկական թատրոնի շենքում Սբ․ Հարության տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ։ Համերգին մասնակցում էին «Ախալցխա» երգի ու պարի համույթը Վերոնիկա Համբարյանի ղեկավարությամբ, «Գոհանամք» երգի ու պարի համույթը Տիրուհի Համբարձումյանի ղեկավարությամբ, Ախալցխայի հայկական դպրոցի ու ռուսական դպրոցի սաները, ինչպես նաեւ բազմաթիվ անհատ կատարողները։ Համերգի ընթացքում հնչեցին հայրենասիրական, ժողովրդական, մանկական ու ժամանակակից ոճի երգեր։…

Read More
Ո՞վ է Սամցխե-Ջավախքի նոր նահանգապետ Կախա Սամխարաձեն

Ո՞վ է Սամցխե-Ջավախքի նոր նահանգապետ Կախա Սամխարաձեն

Ինչպես երեկ տեղեկացրել էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել  Կախա Սամխարաձեն։ Հիշեցնենք, որ արդեն նախկին նահանգապետ Ակակի Մաճուտաձեն իր պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի դեկտեմբեր ամսին: Մինչ այդ նա եղել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի պետական անվտանգության տարածաշրջանային բաժնի պետ: Նոր նահանգապետ Կախա Սամխարաձեն մինչեւ Սամցխե-Ջավախքի նահանգապետ դառնալը 2017 թվականին նշանակվել  էր Շիդա Քարթլիի նահանգապետ:…

Read More
Ախալցխայի N3 հանրային  դպրոցի աղջիկների վազքի թիմը մեկնելու է Ֆրանսիա

Ախալցխայի N3 հանրային դպրոցի աղջիկների վազքի թիմը մեկնելու է Ֆրանսիա

Ախալցխայի N3 հանրային  դպրոցի աղջիկների վազքի թիմը  գոյություն ունի արդեն երեք տարի։ Թիմի անդամներն են՝ Մարգարյան Հասմիկ, Հակոբյան Իրինա, Հակոբյան Սոֆյա եւ Պողոսյան Սվետլանա։ Թիմի ղեկավարն է Ախալցխայի N3 հանրային  դպրոցի սպորտի մանկավարժ Սարգսյան  Գեւորգը։ Իրենց գործունեության երեք տարվա ընթացքում աղջիկները հասել են մեծ հաջողությունների։ 2016 թվականին տարել են քաղաքի առաջնությունը,  այնուհետեւ՝ Սամցխե-Ջավախքի, իսկ հետո…

Read More
Ծննդկանի մահվան պատճառները կպարզեն մասնավոր փորձագետները

Ծննդկանի մահվան պատճառները կպարզեն մասնավոր փորձագետները

Մարտի 28-ին Ախալցխայի «Իմեդի»  հիվանդանոցում   ծննդաբերել է Ծղրութի գյուղի բնակիչ 22- ամյա Ռուզաննա Չախոյանը առանց  որեւէ բարդությունների։ Երեխան եւ մայրը իրենց լավ էին զգում։ Բայց այսօր՝ մարտի 30-ին առավոտյան ժամը 07։30  ծննդկանը անսպասելի մահացել է։ Հիվանդանոցի մոտ հավաքվել էին  մահացածի հարազատներն ու համագյուղացիները եւ  պահանջում են   հանդիպել  բժշկի հետ։ Ընտանիքի անդամները պատահարի համար մեղադրում են…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները

Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները։ Նրա խոսքերից պարզ է դառնում, որ նա հայոց լեզվի եւ պատմության ուսուցիչների հետ միասին որոշել է այս տարի փոխել դպրոցում ձեւավորված ավանդույթը եւ միջոցառման փոխարեն Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ ընդամենը դասընթացներ անցկացնել։ «Դա միայն իմ որոշումը չի եղել։ Մենք…

Read More
Ծաղկազարդը Ախալցխայում

Ծաղկազարդը Ախալցխայում

Մարտի 25-ին Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը։ Ինչպես Առաքելական բոլոր Եկեղեցիներում, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում նույնպես մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Պատարագիչ՝ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց հավատացյալներին տոնի…

Read More
Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը այցելեց Ախալցխա

Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը այցելեց Ախալցխա

Սամցխե-Ջավախք այցելեց  Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը: Դեսպանին ընդունեց Սամցխե-Ջավախքի նահանգապետ ՝ Ակակի Մաճուտաձեն։ Նահանգապետը  շնորհավորեց թուրք դիվանագետին  դեսպանի պաշտոնում եւ հաջողություն մաղթեց նրան հետագա գործունեության մեջ: Նորանշանակ դեսպանի ճանաչողական հանդիպումը նվիրված էր Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությանը  եւ սերտ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում ընդգծվեց սահմանակից շրջանների ակտիվ հարաբերությունների կարեւորությունը եւ…

Read More
Դեսպան Սադոյանի այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Դեսպան Սադոյանի այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտի 19-21-ը տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, որի շրջանակներում դեսպանը եղավ Ախալցխա, Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում, ինչպես նաև մի շարք հայաբնակ գյուղերում։   Ախալցխա Սամցխե-Ջավախք կատարած այցը մեկնարկեց մարտի 19-ին Ախալցխայում, որտեղ դեսպան Սադոյանը հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիորգի…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային ծրագիր

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային ծրագիր

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը  Ապրիլի 1-ին Զատիկի տոնի կապակցությամբ   կազմակերպում է համերգային ծրագիր։ Միջոցառումը տեղի կունենա Ախալցխայի Պետական Դրամատիկական Թատրոնի շենքում։ Անվճար սկզբունքով իրականացվող համերգին իրենց ելույթներով հանդես կգան․ «Ախալցխա» երգի պարի համույթը Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը Ախալցխայի հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցը Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակույթային կենտրոնի «Գոհանամք» համույթը։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 18:00-ին։

Read More
Ախալցխայում  ընտրել են քաղաքապետի ներկայացուցիչներ եւ օգնականներ

Ախալցխայում ընտրել են քաղաքապետի ներկայացուցիչներ եւ օգնականներ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում  հայտնի դարձան  հանրային պաշտոնյաների ընտրության արդյունքները։ Ժամանակավոր հանձնաժողովը գյուղերում ընտրեց քաղաքապետարանի ներկայացուցիչներ եւ օգնականներ։ Ինչպես նշում  են տեղական ինքնակառավարությունում՝  մրցույթից հետո երեք աշխատատեղ կրկին մնաց թափուր։ Դրանք են․ Քաղաքապետի ներկայացուցիչ քաղաք Ախալցխայի վարչական միավորում Կլդեի վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցչի օգնական, Ուռավելիի վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցչի օգնական։ Ինչպես նշում են քաղաքապետարանում՝ այս երեք…

Read More
Հայաստանի դեսպանը հանդիպեց Ախալցխայի հայ հասարակությանը

Հայաստանի դեսպանը հանդիպեց Ախալցխայի հայ հասարակությանը

Մարտի 19-ին ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխա։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեի, մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ նահանգապետ Ակակի Մաճուտաձեի հետ։ Օրվա ընթացքում Դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ․ Նշան եկեղեցի։ Եկեղեցի այցելելուց հետո ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի քաղաքային խորհրդի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտի 19-21-ը տեղի կունենա Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։ Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ջավախահայության հետ․ Ախալցխա – մարտի 19, 15։00, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի դահլիճ Ախալքալաք – մարտի 20, 12։00, Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճ Նինոծմինդա – մարտի 21, 12։00, Նինոծմինդայի քաղաքապետարանի դահլիճ Այցի շրջանակներում կկազմակերպվի նաև արտագնա հյուպատոսական ընդունելություն։Հյուպատոսական ընդունելությունները ևս տեղի…

Read More