Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ «կարճաժամկետ հեռանկարում». Պեսկով
		22.04.2024 . Միջազգային

Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ «կարճաժամկետ հեռանկարում». Պեսկով 22.04.2024 . Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել արդիական հարցեր: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հարցին, թե մտավախություն կա՞, որ Երևանը կպահանջի Հայաստանից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, Կրեմլի խոսնակը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն…

Read More
Ուկրաինան հայտարարել է Սևաստոպոլում ռուսական ռազմածովային ուժերի նավի ջախջախման մասին
		22.04.2024 . Միջազգային

Ուկրաինան հայտարարել է Սևաստոպոլում ռուսական ռազմածովային ուժերի նավի ջախջախման մասին 22.04.2024 . Միջազգային

Ուկրաինան հայտարարել է Սև ծովում ռուսական հերթական նավի խոցման մասին: Կիրակի՝ ապրիլի 21-ին, ուկրաինական ռազմածովային ուժերը հարվածել են ռուսական «Կոմունա» փրկարարական նավին՝ Ղրիմի նավահանգիստներից մեկում, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ «Վնասի բնույթը պարզվում է, «Կոմունան» սևծովյան նավատորմին սպասարկող ամենահին նավն է, նաև Սև ծովում այդ դասի միակ փրկարարական նավը: Նրա խնդիրը խոր ծովային աշխատանքներն են,…

Read More
Հայ-ադրբեջանական պայմանավորվածությունը՝ տարածաշրջանի զարգացման երաշխիք․ Էյվինդ վան Պետերսոն
		21.04.2024 . Միջազգային

Հայ-ադրբեջանական պայմանավորվածությունը՝ տարածաշրջանի զարգացման երաշխիք․ Էյվինդ վան Պետերսոն 21.04.2024 . Միջազգային

«Նորվեգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պայմանավորվածությունը», X-ի միկրոբլոգում գրել է Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարը։ «Մենք հուսով ենք, որ շուտով առաջընթաց կտեսնենք այս կարևոր աշխատանքում, որը կնպաստի երկու երկրներին և տարածաշրջանի զարգացմանը»,- նշել է Էյվինդ վան Պետերսոնը։ Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին  տեղի է ունեցել երկրի  պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ…

Read More
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին
		21.04.2024 . Միջազգային

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին 21.04.2024 . Միջազգային

Ապրիլի 15-19-ը Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները՝ կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն: Այս անգամ Հայաստանին ուղիղ առնչվող հարցեր, կարծես, չեն եղել: Քննարկման առանցքում են եղել ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան պատերազմները: Այդ համատեքստում եվրոպացի խորհրդարանականներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին ու Գազայի…

Read More
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
		20.04.2024 . Միջազգային

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ 20.04.2024 . Միջազգային

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգի քաղաքի մոտակայքում՝ Մպոկո գետի վրա տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60-ը: Նավում ավելի քան 300 մարդ է եղել: Նշվում է, որ երկրի ռազմածովային ուժերն ու ժանդարմերիան շարունակում են որոնումները՝ զոհերի մարմինները գտնելու հույսով: Ականատեսների խոսքով՝ նավը խորտակվել է գերծանրաբեռնված լինելու պատճառով։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34049-ի, վիրավորներինը՝ 76901-ի
		20.04.2024 . Միջազգային

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34049-ի, վիրավորներինը՝ 76901-ի 20.04.2024 . Միջազգային

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է առնվազն 37 մարդ, ևս 68-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նման տվյալներ է ներկայացրել անկլավի առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ զոհերի ընդհանուր թիվը հասել է 34049-ի, իսկ վիրավորների թիվը՝ 76901-ի: Առողջապահության նախարարության տվյալով՝ անկլավի չորս շրջանում, որտեղ կատաղի մարտական գործողություններ են ընթանում, կան տուժածներ, որոնք մինչ օրս…

Read More
Էրդողանը ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ քննարկել է Գազայում իրավիճակն ու մարդասիրական հարցեր
		20.04.2024 . Տարածաշրջան

Էրդողանը ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ քննարկել է Գազայում իրավիճակն ու մարդասիրական հարցեր 20.04.2024 . Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածում հրադադարի, Իսրայելի հետ պատանդների փոխանակման և պաղեստինյան անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու հարցերը: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան
		20.04.2024 . Տարածաշրջան

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան 20.04.2024 . Տարածաշրջան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը: «Մեզ համար շատ կարևոր ձեռքբերում էր, երբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը գրավոր կերպով պայմանավորվեցին, որ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք…

Read More
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր կտրամադրեն. Ստոլտենբերգ
		19.04.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր կտրամադրեն. Ստոլտենբերգ 19.04.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմանավորվել են Կիևին տրամադրել հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների պաշտպանության նախարարների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո: «Բացի Patriots համակարգերից, կան այլ զենքեր, որոնք կարող են տրամադրել դաշնակիցները, ներառյալ՝ ֆրանսիական SAMP/Ts համակարգը: Այն դաշնակիցները, որոնք չունեն մատչելի համակարգեր, խոստացել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել…

Read More
Յոթի խմբի արտգործնախարարներն Ուկրաինային օգնելու վճռականության մասին փաստաթուղթ են ընդունել
		19.04.2024 . Միջազգային

Յոթի խմբի արտգործնախարարներն Ուկրաինային օգնելու վճռականության մասին փաստաթուղթ են ընդունել 19.04.2024 . Միջազգային

G7-ի արտգործնախարարներն Իտալիայում կայացած հանդիպման ավարտին փաստաթուղթ են ընդունել, որով հաստատել են Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու իրենց վճռականության մասին։ Փաստաթղթում ասվում է, որ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն երրորդ երկրների ընկերությունների և մասնավոր անձանց նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել գործիքներ և այլ սարքավորումներ, որոնք նպաստում են ռուսական զենքի արտադրությանը կամ ռազմարդյունաբերության զարգացմանը: Նախարարները հաստատել են,…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
		19.04.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19.04.2024 . Տարածաշրջան

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և…

Read More
5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում
		18.04.2024 . Միջազգային

5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18.04.2024 . Միջազգային

Թուրքիայի հյուսիսային Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6 կմ խորությամբ։ Սուլուսարայի համայնքի ղեկավարը հայտնել է, որ գյուղերից մեկում երկրաշարժի հետևանքով որոշ տներ վնասվել են, զոհերի ու վիրավորների մասին առայժմ տվյալներ չկան։ Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներ զգացվել են նաև մոտակա նահանգներում։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ՝ Ադրբեջանի հարցով զեկուցող
		18.04.2024 . Տարածաշրջան

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ՝ Ադրբեջանի հարցով զեկուցող 18.04.2024 . Տարածաշրջան

ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը հայտնել է, որ Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի հարցով։ «Մենք ցանկանում ենք տեսնել Ադրբեջանին Վեհաժողովում, սակայն դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների և կատարեն մի շարք պահանջներ»,- Turan գործակալության հետ զրույցում ասել է Քրիստոֆերսենը։ Հարցին ի պատասխան, թե ի՞նչ զիջումներ պետք…

Read More
Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան վերադառնալ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում. ՌԴ ԱԳՆ
		18.04.2024 . Տարածաշրջան

Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան վերադառնալ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում. ՌԴ ԱԳՆ 18.04.2024 . Տարածաշրջան

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում շոշափել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղահանված հայ բնակչության վերադարձի հարցը: «Ինչ վերաբերում է Ղարաբաղի տարածքը լքած հայ բնակչությանը, ապա Ադրբեջանի իշխանություններն ընդունել են վերաինտեգրման հատուկ ծրագիր, ՌԴ-ը ողջունում և աջակցում է այդ քայլը: Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան վերադառնալ իրենց իրավունքների և, իհարկե, անվտանգության պատշաճ ապահովման…

Read More
Կդադարեցվի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը
		18.04.2024 . Միջազգային

Կդադարեցվի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը 18.04.2024 . Միջազգային

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աղդամում կդադարեցվի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը։ «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համակարգմամբ՝ ընթանում է 2021 թվականի հունվարի 30-ին Աղդամ քաղաքում ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունն ավարտելու գործընթացը: Կենտրոնի նպատակն էր վերահսկել հրադադարի ռեժիմը և կանխել իրավախախտումները ղարաբաղյան տարածաշրջանում՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի»,- ասվում է հաղորդագրության…

Read More
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ զանգվածային բողոքի ցույցերը Թբիլիսիում շարունակվում են
		18.04.2024 . Միջազգային

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ զանգվածային բողոքի ցույցերը Թբիլիսիում շարունակվում են 18.04.2024 . Միջազգային

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են Վրաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հաստատումից հետո էլ։ Երեկ ցուցարարները փակել են Ռուսթավելու պողոտայի երթևեկությունը խորհրդարանի շենքի մոտ՝ վանկարկելով «Ո՛չ ռուսական օրենքին», «Ո՛չ ռուսական երազանքին» և «Եվրոպան քաղաքակրթության ճանապարհ է» կարգախոսները։ AFP-ի տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 20 հազար ցուցարար։ Նրանք իշխանություններին վերջնագիր են ներկայացրել՝ պահանջելով…

Read More
Վրաստանը  չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից. Կոբախիձե
		17.04.2024 . Տարածաշրջան

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից. Կոբախիձե 17.04.2024 . Տարածաշրջան

Վրաստանի իշխանությունները չեն հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքn ընդունելուց՝ չնայած այլ երկրների ներկայացուցիչների քննադատությանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի կառավարության ղեկավարը վստահ է, որ օրինագիծը ոչ թե կհեռացնի Վրաստանին ԵՄ-ից, այլ ավելի շուտ կմոտեցնի, քանի որ թափանցիկությունը Եվրամիության հիմնական գերակայությունն է։ «Թափանցիկության մասին» օրենքը ծառայում է եվրաինտեգրման խնդրին, եթե…

Read More
ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ
		17.04.2024 . Միջազգային

ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ 17.04.2024 . Միջազգային

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը և հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը հայտարարություն են տարածել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ: «Այսօր Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած այն հետ կանչելու Եվրամիության բազմաթիվ կոչերին ու օրենքի դեմ զանգվածային բողոքներին։ Սա շատ մտահոգիչ զարգացում է, և…

Read More
ԵԱՏՄ երկրների և Իրանի ձեռներեցները կշարունակեն համագործակցությունը Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում
		17.04.2024 . Տարածաշրջան

ԵԱՏՄ երկրների և Իրանի ձեռներեցները կշարունակեն համագործակցությունը Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում 17.04.2024 . Տարածաշրջան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիրը։ Այժմ կողմերի գործարար համայնքները կկարողանան ավելի խոր համագործակցություն իրականացնել։ Այդ մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը:  «Եվրասիական տնտեսական համաժողովի հերթական նիստում կմշակվի Իրանի՝ որպես գործընկերոջ մասնակցության հարցը: Հանդիպման շրջանակում նախատեսվում է «ԵԱՏՄ-Իրան» գործարար երկխոսության կազմակերպում և անցկացում»,- ասել…

Read More
Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրավունքն է. Իրանի դեսպան
		16.04.2024 . Տարածաշրջան

Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրավունքն է. Իրանի դեսպան 16.04.2024 . Տարածաշրջան

Արևմտյան Ասիայում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին իրանական կողմի դիրքորոշումը հրավիրած ասուլիսում ներկայացրել է մեր երկրում Իրանի դեսպանը: Մեհդի Սոբհանին խոսել է նաև Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն Բրյուսելում կայացած հանդիպման մասին: Դեսպանը նշել է, որ Թեհրանը դեմ չէ Հայաստանի տնտեսության զարգացմանը, նաև արտաքին քաղաքականության դիվերսֆիկացմանը: «Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ այս հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ…

Read More
Ադրբեջանում պետության հովանավորմամբ ռասիստական ատելություն է սերմանվել էթնիկ հայերի նկատմամբ. Կիրակոսյան
		16.04.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանում պետության հովանավորմամբ ռասիստական ատելություն է սերմանվել էթնիկ հայերի նկատմամբ. Կիրակոսյան 16.04.2024 . Տարածաշրջան

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հարուցեց Ադրբեջանի դեմ այս դատավարությունը էթնիկ հայերի նկատմամբ ռասայական խտրականության աղաղակող քաղաքականության և գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ: «Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական…

Read More
Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավաքագրել Ուկրաինայում կռվելու համար. Մեծ Բրիտանիայի  ՊՆ
		15.04.2024 . Միջազգային

Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավաքագրել Ուկրաինայում կռվելու համար. Մեծ Բրիտանիայի ՊՆ 15.04.2024 . Միջազգային

Ռուսաստանը շարունակում է օտարերկրյա քաղաքացիներին հավաքագրել զինվորական ծառայության՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Նրանց հրավիրում են միանալ Ռուսաստանի զինված ուժերի «հատուկ ստորաբաժանումներին»՝ զգալի դրամական պարգևի և ռուսական անձնագրի դիմաց, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զինվորական ծառայության համար օտարերկրացիներին առաջարկվում է ամսական 2200 դոլար աշխատավարձ, 2000 դոլար միանվագ վճար,…

Read More
Ռուսաստանում հեղեղումներն ավելի շատ տարածքներ են ընդգրկել
		15.04.2024 . Միջազգային

Ռուսաստանում հեղեղումներն ավելի շատ տարածքներ են ընդգրկել 15.04.2024 . Միջազգային

Արևմտասիբիրյան հարթավայրի հարավում գտնվող Կուրգանի շրջանի մայրաքաղաքը սկսում է հեղեղվել Տոբոլ գետով: Օրենբուրգից հետո Կուրգանը Ռուսաստանի երկրորդ շրջանային կենտրոնն է, որը պայքարում է տարածաշրջանում սկսված հեղեղումների դեմ: Երկուշաբթի առավոտյան ջրի մակարդակը գերազանցել է 6 մետրը։ Նախօրեին Կուրգանի նահանգապետը հայտարարել էր, որ այդ նիշից հետո կսկսվի Կուրգանի աջափնյա հատվածի և ձախ ափի ցածր հատվածի հեղեղումը։ Վադիմ…

Read More
ԱՄՆ-ը հաստատել է, որ իրանական հրթիռները խոցել են Իսրայելի ռազմաբազաները. ABC News
		15.04.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը հաստատել է, որ իրանական հրթիռները խոցել են Իսրայելի ռազմաբազաները. ABC News 15.04.2024 . Միջազգային

Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ արձակված առնվազն ինը հրթիռը հարվածել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներին։ Այդ մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նևաթիմ բազայում հարձակման ժամանակ վնասվել են C-130 տրանսպորտային ինքնաթիռը, պահեստային անգարները և թռիչքուղին։ Հաղորդվում է, որ հրթիռ է արձակվել նաև Նեգև անապատի շրջանում տեղակայված ավիաբազայի ուղղությամբ, վնասի մասին տեղեկություն չի ստացվել:…

Read More
Բայդենը չի ցանկանում հետագա էսկալացիա Մերձավոր Արևելքում. Քիրբի
		15.04.2024 . Միջազգային

Բայդենը չի ցանկանում հետագա էսկալացիա Մերձավոր Արևելքում. Քիրբի 15.04.2024 . Միջազգային

Կիրակի երեկոյան Իսրայելի ռազմական կաբինետը երեք ժամ տևողությամբ նիստ է անցկացրել, սակայն, ըստ արևմտյան և տեղական լրատվամիջոցների, վերջնական որոշում, թե ինչպես է Թել Ավիվը արձագանքելու Թեհրանի հարձակմանը, դեռ չի կայացվել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է հետաձգել իր պատասխանը՝ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո, հայտնում է CNN-ը։ Իսրայելական զինվորականները կառավարությանը ներկայացրել են իրանական հարձակմանն արձագանքելու «տարբերակների…

Read More
ԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել Իրանի դեմ հնարավոր պատասխան գործողությանը
		14.04.2024 . Տարածաշրջան

ԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել Իրանի դեմ հնարավոր պատասխան գործողությանը 14.04.2024 . Տարածաշրջան

  ԱՄՆ-ը ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն մտադիր չէ մասնակցել Իրանի դեմ պատասխան ռազմական գործողությանը, եթե դա տեղի ունենա, լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:   «Մենք կարծում ենք, որ Իսրայելը ունի գործողությունների ազատություն, որպեսզի իրեն պաշտպանի: Դա մեր վաղեմի քաղաքականությունն է, և այն ուժի մէջ է մնում:…

Read More
G7-ի երկրները Իրանի գործողությունների դեմ պատասխան են պատրաստում
		14.04.2024 . Միջազգային

G7-ի երկրները Իրանի գործողությունների դեմ պատասխան են պատրաստում 14.04.2024 . Միջազգային

G7 երկրների ղեկավարները համերաշխություն են հայտնել Իսրայելին աջակցություն հայտնելու հարցում, երբ երկիրը հարձակման ենթարկվեց Իրանի կողմից, որի նկատմամբ կարող են միջոցառումներ կիրառվել հետագա գործողությունների պարագայում: Այդ մասին հայտնում է TASS-ը: «Մենք պահանջում ենք, որպեսզի Իրանը ու նրա դաշնակիցները դադարեցնեն իրենց հարձակումները, և մենք ներկայումս պատրաստ ենք ձեռնարկել հետագա միջոցառումներ՝ ի պատասխան հետագա ապակայունացնող նախաձեռնությունների»,- ասված…

Read More
Իսրայելը հրաժարվել է Իրանի դեմ պատասխան հարվածից
		14.04.2024 . Տարածաշրջան

Իսրայելը հրաժարվել է Իրանի դեմ պատասխան հարվածից 14.04.2024 . Տարածաշրջան

Իսրայելը դիտարկում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնելու հնարավորությունը, սակայն Նեթանյահուի և Բայդենի միջև բանակցություններից հետո հրաժարվել է այդ գաղափարից, – հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։   Պարբերականն ընդգծում է՝ պատասխան գործողություններից հրաժարվելը պայմանավորված է նաև նրանով, որ հարձակումները համեմատաբար քիչ վնաս են հասցրել։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ
		14.04.2024 . Տարածաշրջան

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ 14.04.2024 . Տարածաշրջան

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի արտգործնախարարություն՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ արևմտյան երեք երկրների դիրքորոշուման կապակցությամբ։    Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Իրանի արտաքին գերատեսչության Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավարը «դատապարտել է երեք եվրոպական երկրների երկակի չափորոշիչները՝ նկատի ունենալով Իսրայելի հարձակումը  Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա։   Հիշեցնենք, ապրիլի 14-ի գիշերը Իրանը…

Read More
Զոհեր ու վիրավորներ Երուսաղեմի հայ համայնքը չունի. Արտյոմ Չերնամորյան
		14.04.2024 . Տարածաշրջան

Զոհեր ու վիրավորներ Երուսաղեմի հայ համայնքը չունի. Արտյոմ Չերնամորյան 14.04.2024 . Տարածաշրջան

«Նաիրի» Պետախ-Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Իսրայելի դեմ Իրանի հարձակումներից հայ համայնքը կորուստներ չի կրել: «Զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի: Թիկունքի ծառայությունը երեկվանից չեղարկել է բոլոր ճամբարներն ու հավաքները, կրթական բոլոր հաստատությունները փակ են ոչ միայն արձակուրդի պատճառով։ Ցույցերն ու հավաքներն արգելված են»,- տեղեկացրել է Արտյոմ Չերնամորյանը:…

Read More