Ծղալթբիլացիները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի կողքին բողոքի ցույց անցկացրին
Օգոստոսի 8-ին Ախալցխայի շրջանի հայկական Ծղալթբիլա գյուղի բնակիչները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի կողքին բողոքի ցույց անցկացրին: Բողոքի ցույցի անցկացման պատճառ դարձավ այն հանգամանքը, որ երկու ամսից ավել փորձաքննության տարված Ավետիսյան ընտանիքի անդամների մարմինները տրվեցին հարազատներին տեղափոխության համար Ախալցխա ոչ միայն առանց եզրակացության փաստաթղթի, այլ նաեւ առանց տեղափոխության փաստաթղթի: «Երկու ամսից ավելի է անցել, ինչ այրվել է…