Ախալքալաքում ավարտվեց եկեղեցուն կից ամառային բակային ճամբարը
Շուրջ մեկ ամիս իր մեկնարկը ստացած Սուրբ Խաչ ամառային բակային ճամբարում սույն թվականի օգոստոսին 20-ին տոնական մթնոլորտ էր: Ճամբարականներն իրենց ջոկատավարների համառ ու նվիրյալ ջանքերով ծնողներին ու հյուրերին ներկայացան ավարտական հանդեսով: Ազգագրական պարերը համեմվեցին հոգևոր ու հայրենասիրական շարականներով ու երգերով, Ավետարանական առակների բեմականացումները զուգորդվեցին հայոց մեծերի գրական ստեղծագործությունների ասմունք կատարումներով: Շուրջ մեկամսյա հագեցած առօրյայի արտացոլումը…