Passport index-ի «Անձնագրի ուժը -2024» վարկանիշի համաձայն՝ ամենահզոր անձնագիրն ԱՄԷ-ինն է

Passport index-ի «Անձնագրի ուժը -2024» վարկանիշի համաձայն՝ ամենահզոր անձնագիրն ԱՄԷ-ինն է

Passport index-ը երկրների դասակարգիչ է՝ ըստ իրենց քաղաքացիների ազատ տեղաշարժի սկզբունքի՝ առանց մուտքի վիզա ստանալու կամ ժամանելուն պես ստանալու դեպքում: Ըստ 2024 վարկանիշի՝ մեր տարածաշրջանում Վրաստանը 34-րդ տեղում է։ Հանրապետության քաղաքացիները կարող են 80 երկիր այցելել առանց վիզայի, 51 երկիր՝ վիզա՝ ստանալ ժամանելուն պես, վիզա է պահանջվում 67 երկիր վրացական անձնագրով այցելելու համար: Հայաստանն ու…

Read More
«Քաղաքական Խաչմերուկ» — 2024 թվականը սկսվեց կոնֆլիկտների աննախադեպ սրացմամբ

«Քաղաքական Խաչմերուկ» — 2024 թվականը սկսվեց կոնֆլիկտների աննախադեպ սրացմամբ

«Քաղաքական Խաչմերուկ» — 2024 թվականը սկսվեց կոնֆլիկտների աննախադեպ սրացմամբ։ Լիբանան, Իսրայել, Կարմիր Ծով, Իրան, Հարավային եւ Հյուսիսային Կորեա, Ուկրաինա։ Արդյոք այս ամենը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի եւ ինչպես պետք է այս աշխարհամարտին պատրաստվեն փոքրիկ Վրաստանը ու Հայաստանը։

Read More
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվել է պատարագ

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվել է պատարագ

Հունվարի 6-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, ԼՂ ներկայացուցիչ…

Read More
Եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար կարմիր գիծ չի մնա. Հագարի

Եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար կարմիր գիծ չի մնա. Հագարի

ՑԱՀԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է՝ 2024 թվականը ռազմական գործողությունների տարի է լինելու, նա նաև հավելել է՝ իսրայելական ուժերը պատասխան հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքում գործող Հեզբոլլահ շարժման օբյեկտներին։ Հեզբոլլահի ղեկավարը հայտարարել է՝ հարկավոր է արձագանքել իսրայելական գործողություններին, մասնավորապես՝ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի թիրախավորմանը: Նա զգուշացրել է Իսրայելին՝ եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար որևէ կարմիր…

Read More
Հյուսիսային Կորեան 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափերի մոտ
		06.01.2024 . Միջազգային

Հյուսիսային Կորեան 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափերի մոտ 06.01.2024 . Միջազգային

ԿԺԴՀ-ն շաբաթ օրը 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափի շրջանում՝ Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ՝ հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականների տվյալները:   Գործակալությունը հիշեցրել է, որ հյուսիսկորեացի զինվորականները երկրորդ օրն անընդմեջ ռազմական գործողություն են իրականացնում տարածքում:   Նախօրեին Հյուսիսային Կորեան 200 հրետանային արկ է արձակել տարածաշրջանում։ Արկերն ընկել են հյուսիսային սահմանային գծից…

Read More
Թուրքիայի արևելքում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ցնցումներ են գրանցվել Բաթալգազիի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8,76 կմ խորությամբ։ Հունվարի 1-ին էլ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի նահանգում։ Երկրաշարժի աղբյուրն այնտեղ եղել է 8,7 կիլոմետր խորությամբ։

Read More
Դանիան հետաձգել է F-16 կործանիչների փոխանցումն Ուկրաինային

Դանիան հետաձգել է F-16 կործանիչների փոխանցումն Ուկրաինային

Ուկրաինան կսկսի դանիական F-16 կործանիչներ ստանալ ոչ թե մոտ ապագայում, այլ 2024 թվականի երկրորդ եռամսյակում՝ շաբաթ օրը հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Berlingske թերթի տվյալները։ Գերատեսչությունը հստակեցրել է, որ առաքման ժամանակացույցը կախված է որոշակի պայմաններից, այդ թվում՝ ուկրաինացի օդաչուների՝ F-16-ով հաջող մարզումներից, Ուկրաինայում այդ ինքնաթիռների սպասարկման համար լոգիստիկայի և ենթակառուցվածքների ապահովումից: Bloomberg-ը հիշեցնում է, որ օգոստոսին…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Հանդիպումը տեղի է ունեցել պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև բանակցություններից հետո և փակ է եղել լրատվամիջոցների համար՝ հայտնում է CNN Turk- ը:   Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները քննարկել են Գազայի ճգնաժամը, Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայցը, որը ներկայացված է Թուրքիայի խորհրդարանի…

Read More
Իրանը բարձրացրել է վրեժի կարմիր դրոշը

Իրանը բարձրացրել է վրեժի կարմիր դրոշը

Իրանում կարմիր դրոշ է բարձրացվել շիաների սրբազան Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա՝ հայտնում է Fars գործակալությունը։ Այն հայտնվել է մզկիթի գմբեթին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, նույն դրոշը բարձրացվել է 2020 թվականին` Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո: Շիա ավանդույթի համաձայն` կարմիր դրոշները խորհրդանշում են և՛ անարդարացիորեն թափված արյունը, և՛…

Read More
Գերմանիան օրինականորեն անհնար է համարել ուկրաինացի զինապարտների արտահանձնումը

Գերմանիան օրինականորեն անհնար է համարել ուկրաինացի զինապարտների արտահանձնումը

Գերմանիայի օրենսդրությունը թույլ չի տալիս երկրից արտաքսել Ուկրաինայի զինապարտ քաղաքացիներին՝ հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը Welt am Sonntag-ի հետ հարցազրույցում։   «Ես հասկանում եմ Ուկրաինայի կառավարության ցանկությունը՝ արտերկրից հետ կանչել զինապարտ ուկրաինացիներին զինվորական ծառայության համար: Բայց որպես արդարադատության դաշնային նախարար՝ ես ասում եմ, որ գերմանական օրենքը թույլ չի տալիս այդ մարդկանց արտահանձնումը»,- ասել…

Read More
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իքսի իր էջում գրել է. «Անկեղծ շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա միաբանությանը աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես՝ Վրաստանում ապրողներին։   Շնորհավորում եմ մեր հայազգի հայրենակիցներին, ինչպես նաև այն  դավանանքների ներկայացուցիչներին, որոնք այսօր նշում են Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։   Ես միանում եմ ձեր ուրախությանը և մաղթում խաղաղություն, առողջություն ու…

Read More
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էյզենհաուեր» ավիակիրը մտել է Կարմիր ծով

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էյզենհաուեր» ավիակիրը մտել է Կարմիր ծով

Ամերիկյան ատոմային USS Dwight Eisenhower ավիակիրը մտել է Կարմիր ծով՝ հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը: «USS Dwight Eisenhower-ի գլխավորությամբ հարվածային խումբը տեղակայվել է Եմենի ափերի մոտ»,- նշում է ծառայությունը՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցչին: Բացի ավիակրից, որը կրում է 48 F/A-18 կործանիչ-ռմբակոծիչներ, խմբում ընդգրկված են USS Philippine Sea կառավարվող հրթիռային հածանավը, USS…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է

ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Թուրքիա: Էնթոնի Բլինքենը մտադիր է քննարկումներ անցկացնել նաև Հունաստանում, Հորդանանում, Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Արևմտյան ափին և Եգիպտոսում: Օրակարգում, նախևառաջ, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակն է, խաղաղ բնակչությանը պաշտպանելու հնարավոր մեխանիզմները, գերիների ազատ արձակումը, մարդասիրական մատակարարումների ապահովումը, պաղեստինցիների բռնի տեղահանման և հակամարտության ընդլայնման բացառումը: Թուրքիայում, որի հարաբերություններն Իսրայելի հետ…

Read More
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի, հետցնցումները շարունակվում են

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի, հետցնցումները շարունակվում են

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի, ավելի քան 200 մարդ դեռևս անհետ կորած է համարվում՝ հայտնում է Kyodo գործակալությունը։   Նշվում է, որ Վազիմեի իշխանությունները կարծում են, որ կա մոտ 100 վայր, որտեղ մարդիկ դեռևս փլատակներում են։   Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժած Իսիկավա պրեֆեկտուրայում բազմաթիվ ճանապարհներ ավերված են, ինչը դժվարացնում է…

Read More
Սբ. Ծննդյան Պատարագ Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սբ. Ծննդյան Պատարագ Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սույն թվականի Հունվարի 5-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան «ՃՐԱԳԱԼՈՒՅՑ»-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում պատարագ մատուցեց Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը։ Հոգշ Հայր Սուրբը մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց ներկա հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՒ ՀԱՅՏՆԵՑԱՎ ՄԵԶ ԵՒ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

Read More
Բաղդադը մտադիր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու օտարերկրյա զինվորականների ներկայությունը երկրում

Բաղդադը մտադիր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու օտարերկրյա զինվորականների ներկայությունը երկրում

Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ներկայության հիմնավորումն ավարտվել է, և Բաղդադը մտադիր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել երկրում օտարերկրյա զինվորականների ներկայությանը վերջ տալու համար։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանին։ Իրաքի վարչապետը նշել է, որ երկրի իշխանություններն այժմ «որոշում են երկկողմ կոմիտեի շրջանակներում բանակցությունների մեկնարկի ամսաթիվը, որը ստեղծվել է Իրաքում կոալիցիայի ուժերի…

Read More
Գազայում քաղաքացիական իշխանությունը պատերազմից հետո պետք է հանձնվի պաղեստինցիներին. Գալանտ

Գազայում քաղաքացիական իշխանությունը պատերազմից հետո պետք է հանձնվի պաղեստինցիներին. Գալանտ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ներկայացրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ շարունակվող պատերազմի ավարտից հետո գործողությունների ծրագիրը՝ հայտնում է Times of Israel-ը։ Նշվում է,  որ Գազայի հատվածում քաղաքացիական իշխանությունը պատերազմից հետո կհանձնվի պաղեստինցիներին, Իսրայելը, միաժամանակ, կպահպանի սահմանների ռազմական վերահսկողությունը և Գազայի ներսում անհրաժեշտ ռազմական ու անվտանգության գործողություններ ձեռնարկելու իրավունքը: «Գազայի բնակիչները պաղեստինցիներ են, ուստի Պաղեստինի…

Read More
Իրանում ձերբակալել են ահաբեկչության մասնակիցներին. IRNA

Իրանում ձերբակալել են ահաբեկչության մասնակիցներին. IRNA

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է Քերման նահանգում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցների ձերբակալության մասին։ Նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։ «Հետախուզական համակարգերը կարողացել են ահաբեկչության հետքերը գտնել: Այս միջադեպին առնչություն ունեցող մի շարք անձինք բերման են ենթարկվել, որոնց մասին ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրեն անվտանգության ծառայությունները»,- ասել է նախարարը: Նշվում է, որ ահաբեկչության հետևանքով…

Read More
Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի հրթիռներն օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակվելու համար. Քիրբի

Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի հրթիռներն օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակվելու համար. Քիրբի

Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմական համագործակցությունն ուժեղանում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի աճող մեկուսացման ֆոնին, և ամանորյա տոների ընթացքում ռուսական զորքերը ԿԺԴՀ-ից ստացած բալիստիկ հրթիռներ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ՝ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Պաշտոնյայի խոսքով՝ վերջերս Փհենյանը Ռուսաստանին մատակարարել է բալիստիկ հրթիռների արձակման կայաններ և նման մի քանի հրթիռ։…

Read More
Գերմանիան և Ֆրանսիան պայքարում են ավերիչ ջրհեղեղներ դեմ. Euronews

Գերմանիան և Ֆրանսիան պայքարում են ավերիչ ջրհեղեղներ դեմ. Euronews

Գերմանիան հաղթահարում է ջրհեղեղի հետևանքները և պատրաստվում տարերքի նոր սպառնալիքներին։ Իրավիճակը հատկապես ծանր է Ներքին Սաքսոնիայի Օլդենբուրգ քաղաքում, հաղորդում է Euronews-ը։ Շուտով տարածքներից մեկը կտարհանվի։ Երկշաբաթյա անդադար անձրևի պատճառով ճանապարհները վերածվել են գետերի, շատ տներ հեղեղվել են, իսկ տեղի բնակիչները պատրաստվում են նոր մարտահրավերների։ Փրկարար ծառայությունները փորձում են տները պաշտպանել ավազի պարկերով և շարժական ամբարտակներով։…

Read More
Մակրոնն առաջիկա օրերին կարող է փոփոխություններ կատարել կառավարությունում. BFMTV

Մակրոնն առաջիկա օրերին կարող է փոփոխություններ կատարել կառավարությունում. BFMTV

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է առաջիկա օրերին կառավարության վերադասավորումների հնարավորությունը, հաղորդում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը կարող է լքել Մատինյոն պալատը:  Le Figaro թերթը հարցում է արել, որի տվյալների համաձայն՝ ֆրանսիացի ընտրողների երկու երրորդը ցանկանում է, որ Բորնը հրաժարական տա վարչապետի պաշտոնից։ Փոփոխություններ են սպասվում նաև կառավարությունում: Le Figaro-ն միաժամանակ նոր վարչապետի…

Read More
Արգենտինայի դատարանը կասեցրել է նախագահ Միլեյի բարեփոխումը

Արգենտինայի դատարանը կասեցրել է նախագահ Միլեյի բարեփոխումը

Արգենտինայի դատարանը կասեցրել է նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի հայտարարած աշխատանքային օրենսդրության արմատական բարեփոխումը: Արհմիությունները դատական ​​հայց են ներկայացրել  նախագահի հրամանագրի դեմ՝ ասելով, որ այն խաթարում է աշխատողների հիմնական իրավունքները, և Աշխատանքի պալատի երեք դատավոր ընդունել է նրանց պահանջը: Սպասվում է, որ նախագահ Միլեյը կբողոքարկի դատարանի որոշումը: Ըստ ​​նախագահի հրամանագրի՝ նոր աշխատողների փորձաշրջանը երեք ամսից դառնում…

Read More
Ադրբեջանը՝ կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հատուկ դիտարկման երկրների ցուցակում

Ադրբեջանը՝ կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հատուկ դիտարկման երկրների ցուցակում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է. «Կրոնի կամ հավատի ազատության խթանումը եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը այն պահից սկսած, երբ Կոնգրեսը 1998 թ.  ընդունել և կիրառել է Կրոնական ազատության մասին միջազգային օրենքը: Այս շարունակական հանձնառության շրջանակում, ես Բիրման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան…

Read More
Մոսկվան չի խանգարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին. Միլլեր

Մոսկվան չի խանգարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին: Լրագրողի այն դիտարկմանը, որ Ռուսաստանը կոչ է արել օտարերկրյա կառավարություններին չմիջամտել ադրբեջանա-հայկական գործերին, Ադրբեջան-Հայաստան խաղաղ գործընթացին, ինչն էլ, ըստ նրա, խանգարել է երկու հանրապետությունների արտգործնախարարների հանդիպմանը Վաշինգտոնում մինչև տարեվերջ, Միլլերը պատասխանել է. «Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում մեզ իրականացնել դիվանագիտական այն կարևոր ջանքերը,…

Read More
Մակրոնն Իսրայելին կոչ է արել խուսափել իրավիճակը սրող քայլերից

Մակրոնն Իսրայելին կոչ է արել խուսափել իրավիճակը սրող քայլերից

Բեյրութի արվարձաններում տեղի ունեցած պայթյունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել «խուսափել իրավիճակը սրող ցանկացած քայլից, հատկապես Լիբանանում»: Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը ֆրանսիական պետության ղեկավարի և Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի հեռախոսազրույցից հետո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Ֆրանսիան մտադիր է շարունակել զսպվածության նման կոչերը տարածաշրջանի բոլոր դերակատարներին, որոնք…

Read More
ԱՄՆ-ում ամբաստանյալը դատավճռի կայացման ժամանակ հարձակվել է դատավորի վրա. Euronews

ԱՄՆ-ում ամբաստանյալը դատավճռի կայացման ժամանակ հարձակվել է դատավորի վրա. Euronews

Լաս Վեգասի դատարանում ամբաստանյալը հարձակվել է դատավորի վրա, երբ վերջինը մերժել է նրա պայմանական ազատազրկումն ու գրավի դիմաց ազատ արձակումը և դատապարտել է կատարած դաժան հանցագործության համար: Փորձաշրջան ակնկալող ամբաստանյալը, չհամաձայնվելով նշանակված պատժի հետ, սկսել է հայհոյել դատավորին, իսկ հետո ցատկելով սեղանի վրայով՝ հարձակվել է դատավորի վրա ու բռունցքներով հարվածել նրան: Դատարանի աշխատակիցներն ու փաստաբանները…

Read More
Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է խաղաղություն և բարգավաճում բերել տարածաշրջան. Իրանի ճանապարհների նախարար

Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է խաղաղություն և բարգավաճում բերել տարածաշրջան. Իրանի ճանապարհների նախարար

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Իրան-Թուրքիա համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Մեհրդադ Բազրփաշը Թուրքիայում հանդիպել է արտգործնախարար Հաքան Ֆիդանի, ինչպես նաև տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ: Թուրքական կողմի տվյալով՝ Ուրալօղլուն և Բազրփաշը խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների միջև տրանսպորտային քաղաքականության վերաբերյալ։ «Տարածաշրջանի երկու մեծ տերությունների՝ Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է խաղաղություն, կայունություն,…

Read More
Իրանում պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

Իրանում պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ Իրանն Իսրայելին է մեղադրում խմբավորման ստեղծման և ղեկավարման համար: Երեկ Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին ուժգին պայթյուններ են որոտացել։ Իրանում հայտարարված է եռօրյա սուգ:

Read More
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ մի քանի չլուծված հարցեր կան. Հաջիև

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ մի քանի չլուծված հարցեր կան. Հաջիև

Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում: «Մենք իսկապես հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն կա, և մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց…

Read More