ՊԲ-ն և ռուսական խաղաղապահ զորակազմը քայլեր են ձեռնարկում սրացումներ թույլ չտալու համար 02.08.2022 . Արցախ
Ադրբեջանական զինուժը օգոստոսի 1-ին առաջխաղացման փորձ է արել Շուշիի շրջանի Եղցահող համայնքի և Նարեշտար բնակավայրի ուղղությամբ, որը կասեցվել է ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Նարեշտարը Մարտակերտի շրջանի Վանք համայնքի վարչական տարածքում է: Անդրեյ Սարգսյան (Արցախի Վանք համայնքի ղեկավար) — Առավոտյան ժամը 9-ի կողմերը Ադրբեջանի կողմից հարձակումներ են եղել մեր դիրքերի վրա: Բարեբախտաբար, մեր տղաները կասեցրել են նրանց…