Վրաստանի վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին հայտարարում է, որ Նինոծմինդան և Ախալքալաքը չի ծրագրվում հայտարարել կարանտինային գոտի: Ինչպես նշել է Սուբարին ճեպազրույցի ժամանակ, այս փուլում երկրի որևէ այլ քաղաքապետարանում չի նախատեսվում կարանտինային գոտի, և դա տեղի կունենա միայն արտակարգ իրավիճակների դեպքում:
«Նինոծմինդան և Ախալքալաքը կարանտինային գոտի հայտարարելը չի նախատեսվում, ինչպես նաև ոչ մի այլ քաղաքապետարանում, քանի դեռ այնտեղ արտակարգ իրավիճակ չի առաջացել: Այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակ կարող է առաջանալ Վրաստանի ցանկացած քաղաքապետարանում, քանի որ մենք հասել ենք տվյալ փուլին », — ասաց Սուբարին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական կառավարությունը խիստ կարանտին էր կիրառել Մառնեուլիի և Բոլնիսիի քաղաքապետարաններում: