Տեր Տաթեւ. Հարցին բացարձակ անտեղյակ այս անձը, փորձում է Վրաց եկեղեցու հավատացյալների մեջ ատելություն սերմանել

Քրիստոնեական խոնարհության ու եղբայրասիրության մեր դիրքերից ելնելով՝ շատերս լռում էինք, խոհեմաբար սպասելով երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդների հանդիպումներին և Գուբուրդոյի հայտնի դեպքերին առնչվող բարձր մակարդակի քննարկումներին: Բայց., ոմն վրաց քահանա, չգիտես ինչ իշխանությամբ, իրեն առիթ է վերապահում համայն վիրահայ համայնքի հոգևոր առաջնորդիս հասցեին այսպիսի անպատասխանատու մեղադրանքներ հնչեցնել՝ նրան համարելով Վրաստանի թշնամի: Հարցին բացարձակ անտեղյակ այս անձը,…

Read More

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյում ստեղծված իրավիճակով

Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սևեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի և վրաց ջոկատայինների միջև: Առճակատման պատճառը հայկական խաչքարի տեղադրումն էր: Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ: – Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում և օտար, անդրադառնում են Գումբուրդոյի դեպքերին,…

Read More

Ախալցխայի ուխտավորները այցելեցին Արցախ

Սեպտեմբերի  12-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝  Մանվել Թորոսյանի հովանավորությամբ շուրջ 50 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Արցախ։ Ուխտավորների առաջին այցը եղավ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Դեպի Արցախ գնալիս ճանապարհին ուխտավորները այցելեցին Նորավանք, որտեղ հավատացյալներին դիմավորեց Արժ․ Տ․Սահակ քահանան, ով ուխտավորներին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը։ Նորավանքից …

Read More

TDI-ի ծավալուն զեկույցը` Շամխորեցոց եկեղեցու շուրջ ապօրինությունների վերաբերյալ

Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը (TDI) ուսումնասիրել եւ զեկույց է հրապարակաել Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Մարիամ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության վերաբերյալ: Նյութի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. «Հանդուրժողականության և Բազմազանության (TDI) ինստիտուտը ուսումնասիրել է Թբիլիսիում հայկական «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության հարցը: TDI-ը գտնում է, որ շինարարության թույլտվությունը տրվել է…

Read More

Ուսումնական տարվան ընդառաջ Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը օգնություն տրամադրեց 30 կարիքավոր երեխայի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը՝ Հոգևոր Տեսուչ հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի և Աալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանի նախաձեռնությամբ շարունակում է իր հոգևոր և սոցիալական ծառայությունը բերել Ախալցխայի և շրջակա գյուղերի հայությանը։ Սույն թվականի Օգոստոս ամսվա ամբողջական օգնությունը տրամադրվեց դպրոցականներին, ովքեր ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներում։ Շուրջ 30 դպրոցականներին տրամադրվեց 100 լարիին համարժեք…

Read More
Ախալցխայում անցկացվեց ավանդական դարձած «Լուսավորչի Մանուկներ» ճամբարը

Ախալցխայում անցկացվեց ավանդական դարձած «Լուսավորչի Մանուկներ» ճամբարը

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի նախաձեռնությամբ ու տեսչության բարերար՝ Խաչատուր Բաբոյանի հովանավորությամբ, արդեն երրորդ տարին է կազմակերպվում է հնգօրյա ճամբար: Այս տարի «Լուսավորչի Մանուկներ» ճամբարի մեկնարկը տրվեց օգոստոսի 15-ին, որը տեւեց հինգ օր: Հոգեւոր տեսչության կողմից կազմակերպված ամառային ճամբարում ներգրավվեցին…

Read More

Ախալքալաքում ավարտվեց եկեղեցուն կից ամառային բակային ճամբարը

Շուրջ մեկ ամիս իր մեկնարկը ստացած Սուրբ Խաչ ամառային բակային ճամբարում սույն թվականի օգոստոսին 20-ին տոնական մթնոլորտ էր: Ճամբարականներն իրենց ջոկատավարների համառ ու նվիրյալ ջանքերով ծնողներին ու հյուրերին ներկայացան ավարտական հանդեսով: Ազգագրական պարերը համեմվեցին հոգևոր ու հայրենասիրական շարականներով ու երգերով, Ավետարանական առակների բեմականացումները զուգորդվեցին հայոց մեծերի գրական ստեղծագործությունների ասմունք կատարումներով: Շուրջ մեկամսյա հագեցած առօրյայի արտացոլումը…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը մեկ տարվա ընթացքում օգնել է 189 անապահով ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը մեկ տարվա ընթացքում օգնել է 189 անապահով ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ մեկ տարի է, ինչ Աստծո օրհնությամբ և նախախնամությամբ տրամադրում է սոցիալական օգնություն շրջանի անապահով ընտանիքներին։ Մեկ տարվա ընթացքում Տեսչությունն օգնել է շուրջ 189 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես օգնություն տրամադրվել է սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, տան վարձ, տակդիրներ։ Յուրաքանչյուր օգնություն տրամադրվում է Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա…

Read More

Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի վրա կառուցվում է զանգակատուն

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի զանգակատան կառուցման գործընթացը: Ներկա պահին ապամոնտաժվել են մուտքի աստիճանները և երկաթե ճաղերից կազմված պատշգամբի նման շինությունը, որը օտար էր եկեղեցու ճարտարապետությանը : Ախալցխայի հոգևոր տեսչության հայտարարության համաձայն յուրաքանչյուր մարդ, ով կցանկանա օգտակար լինել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի զանգակատան կառուցման դիմելու է…

Read More
Ախալցխայում մեծ տոնախմբությամբ նշվեց Սբ. Գևորգի տոնը

Ախալցխայում մեծ տոնախմբությամբ նշվեց Սբ. Գևորգի տոնը

Մայիսի 6-ին Սբ․ Գևորգի տոնը մեծ տոնախմբությամբ նշվեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սբ․ Գևորգ մատուռում։ Պատարագիչ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Պատարագի ավարտին Ախալցիխեի հոգևոր տեսուչ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ներկա…

Read More
Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը «Հայարտուն» կենտրոնում

Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը «Հայարտուն» կենտրոնում

2017 թվականի ապրիլի 30-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Պոետի վերադարձը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը վաղուց էր սպասում Թբիլիսիում այս ֆիլմի ցուցադրությանը և կինոյի թբիլիսահայ երկրպագուների հետ հանդիպմանը: Սակայն տկարության պատճառով ֆիլմի բեմադրող-ռեժիսորը չկարողացավ Թբիլիսի ժամանել և ներկա գտնվել «Ջիվանուն և Ջավախքին» նվիրված ֆիլմի…

Read More
Վերաօծվեց Խաշուտ-Աբաթխև գյուղի վերանորոգված եկեղեցին

Վերաօծվեց Խաշուտ-Աբաթխև գյուղի վերանորոգված եկեղեցին

Սուրբ Խաչ եկեղեցին նորոգել են խաշուտցիները: 2017թ. ապրիլի 18-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը վերաօծեց Ջավախքի հայ կաթողիկէ Խաշուտ-Աբաթխև գյուղի վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցին: Արարողությանը ներկա էին Վրաստանում քահանայապետական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին և նրա քարտուղարը, Վրաստանում ծառայող երկու լատին ծեսի վարդապետներ, Թբիլիսիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը, Ծղալթբիլայի և Ջուլղաղի ժողովրդապետ…

Read More

Ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթ Ախալքալաքում

Սույն թվականի ապրիլի 8-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցը ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթ անցկացրեց։ Կիրակնօրյա դպրոցի սաները հանգամանալից ներկայացրեցին քառօրյա պատերազմի դրվագները։ Միջոցառման գաղափարական հիմքն այն էր, որ քառօրյա պատերազմի հերոսները վարդանանց քաջ զորավարների հետնորդներն են։ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն իր օրհնությունն է բերում կիրակնօրյա դպրոցի…

Read More

Ավետման տոնին Ախալքալաքում նորածիններին նվիրեցին օրհնված խաչեր և մանկական Աստվածաշունչ

Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Սուրբ Աստվածամոր ավետման տոնին, Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում` հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի Արժանապատիվ Տեր Հայրը շնորհավորեց եկեղեցում հավաքված մայրերին ու քույրերին՝ մաղթելով,…

Read More

Հայկական լավաշին նվիրված տոնահանդես «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում

2017 թվականի ապրիլի 6-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի հանապազօրյա հացի, ի մասնավորի հայկական լավաշի մեծարմանը նվիրված տոնահանդես: Դահլիճը զարդարված էր օրվա խորհրդին համապատասխան: Կազմակերպիչների հարուստ երևակայության արդյունքում տեսանելի էին դարձել հայկական լավաշի պատրաստման բոլոր փուլերը: Ազգային տարազներով զուգված փոքրիկները մեծերի նմանությամբ հմտորեն ցույց էին տալիս լավաշի…

Read More

Ախալցխայի հոգեւոր տեսչությունը մարտ ամսին օգնության ձեռք է մեկնել մեկ տասնյակից ավել կարիքավոր ընտանիք

Սույն թվականի մարտի 20-ից 31-ը Ախալցխայի հոգեւոր տեսչությունը  օգնություն տրամադրեց մեկ տասնյակից  ավել կարիքավոր ընտանիքի: Ներկայացնում ենք կարիքավոր ընտանիքների մի մասին ում հոգեւոր տեսչությունը օգնություն է տրամադրել: Հոգեւոր տեսչության ներկայացուցիչները մարտի 20-ից սկսած այցելում էին տարբեր կարիքավոր ընտանիքների: Տեսչության ներկայացուցիչները մարտի 20-ին  այցելեցին  ք․Ախալցխայի փ․Ջաղելի 12  հասցեում  ապրող Նինո Սարալիձեի ընտանիքին։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքը…

Read More

Կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկացնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը: Նա Վիրահայոց թեմի Ծալկայի և տարածաշրջանի հոգևոր հովիվն էր: Տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա…

Read More

Սուրբ Պատարագ՝ նվիրված Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրվան

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի չորրորդ շաբաթ օրը  հիշատակում է Սեբաստիայում նահատակված սուրբ քառասուն մանուկների հիշատակը: 2017 թվականի մարտի 25-ին, Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագին ներկա էին Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի…

Read More

«Հայկական Գաթայի» փառատոն Ախալքալաքում

Արդեն 6-րդ անգամ «Հայկական Գաթա» փառատոնն այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։ Մի քանի տարի առաջ ձեռնարկված գեղեցիկ նախաձեռնությունը վերածվեց սպասված ավանդույթի: Այս տարի ևս տանտիկինները որոշել էին բոլորին զարմացնել տարատեսակ գաթաների գեղեցկությամբ ու հմայքով։ Նախ, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու մասնակցությամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ…

Read More

«Հայկական գաթայի» փառատոն Ախալցխայում

Մարտի 22-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում օրհնությամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերշհ․ Տ․ Վազգեն Եպս․ Միրզախանյանի քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ «Հայկական գաթա» փառատոնը, որը տոնվում է մեծ պահքի միջինքին։ Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի Թբիլիսիի պատվիրակությունը Սրբազան հոր առաջնորդությամբ, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն, սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն և մի…

Read More

Նինոծմինդայում, տեղի ունեցավ «Հայկական գաթայի» փառատոն

Մարտի 22-ին՝ այս տարվա «Միջինքի» օրը, հոծ բազմություն էր հավաքվել սբ. Սարգիս եկեղեցում, գավթում և «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում: Դեռ նախորդ օրը այստեղ էին բերվել մրցույթին ներկայացված գաթաները, որոնք շարականների ուղեկցությամբ հասցվեցին եկեղեցի: Այստեղ շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը օրհնեց գաթաները, նրանց «հեղինակներին» և ներկաներին: Տոնախմբությունն սկսվեց «ՌՋ» կենտրոնի բակում: Մինչ մրցութային հանձնաժողովը կընտրեր…

Read More

«Վարդան Գրիգորյան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն

2017 թվականի մարտի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայ երախտավորները» շարքից «Վարդան Գրիգորյան՝ ճանաչված պատմաբան-հայագետ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է վաստակաշատ գիտնականի, ազնիվ քաղաքացու գիտական, հրապարակախոսական ու քաղաքացիական գործունեությանը, նրա կյանքի անցած ուղուն: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին հատուկ այս առիթով Երևանից ժամանած ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Լաուրա Մինասյանը, նկարահանող և…

Read More

Հայտարարություն

Սիրելի հավատացյալներ․ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հրավիրում է բոլորին մասնակցելու «Հայկական Գաթա»  փառատոնին։ Այն տեղի կունենա սույն թվականի Մարտի 22-ին ժամը 17։00 Ախալցիխեի Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Եկեղեցու երգչախումբը պատրաստել է համերգային ծրագիր իր հավատացյալների համար։ Սիրով սպասում ենք բոլորիդ։

Read More

Հայտարարություն

Սույն թվականի մարտի 22-ին՝ Մեծ Պահքի միջինքի օրը, ժամը 15:00-ին Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Հայկական Գաթա» փառատոնը: Փառատոնը կսկսվի հանդիսավոր ժամերգությամբ, ապա կօրհնվեն գաթաները, որից անմիջապես հետո համերգային ծրագրով հանդես կգա Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համախումբը: Այնուհետև եկեղեցու բակում կկատարվի գաթաների ցուցադրություն և համտես:

Read More

Հարիսայի փառատոն՝ Բուն Բարեկենդանին

2017 թվականի փետրվարի 26-ին, Քրիստոնյա աշխարհը նշեց Բուն Բարեկենդանի տոնը: Մեծ Պահքին նախորդող տոնական օրը Սուրբ Պատարագով և տոնական հանդեսով նշվեց նաև թբիլիսահայ համայնքում: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, օրվան նվիրված Սուրբ և Անմահ Պատարագից հետո հավատացյալները տեղափոխվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն՝ մասնակցելու Բուն Բարեկենդանի տոնին նվիրված «Հարիսա-2017» փառատոնին: Փառատոնը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի…

Read More

Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Վիրահայոց թեմի դիմումները և արձագանքները

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության հարցով Վիրահայոց թեմը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, շինարարության մեկնարկի հետևանքով առաջացած վտանգից եկեղեցու փլատակները պահպանելու և վնասազերծելու հարցով նամակներով դիմել էր Թբիլիսիի քաղաքապետարանին և մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը: Նամակները նույն հասցեատերերին և ավելացրած Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությանը հղվեցին նաև հունվար ամսին:…

Read More

Ախալցխայի հոգևոր տեսչությունը օգնության ձեռք է մեկնել եւս 11 ընտանիքի

Փետրվարի 20-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը սննդամթերք տրամադրեց Ախալցիխեի շրջանի Չեչերեկ գյուղում ապրող Կուզատյան Պետրոսի ընտանիքին։ Պետրոսը արդեն վեց տարի է տառապում է Պարկինսոնյան հիվանդությամբ, և ընտանիքի ամբողջ հոգսը ընկած է իր կնոջ՝ Ռուզաննա Կուզատյանի ուսերին։ Նույն օրը օգնություն տրվեց Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում ապրող…

Read More

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել եւս չորս կարիքավոր ընտանիքի

Փետրվարի 18-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ Հոգշ. Հայր Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց ք. Ախալցխայի փ. Թամարաշվիլի 41 հասցեում բնակվող Կոպաձե Քիշոի ընտանիքին։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքի հայրը անկողնային հիվանդ է և 11 տարի է ինչ զրկված է տեսողությունից, 2-րդ կարգի հաշմանդամ է։ Այս ընտանիքը գոյատևում է թոշակի գումարով։ Նույն օրը Ախալցխայի Հոգևոր Տեսուչությունը այցելեց նաև ք….

Read More

Թբիլիսիի երբեմնի ամենամեծ՝ հայկական եկեղեցու կանգուն հատվածը վտանգի տակ է. Վրաստանի պատկան մարմինները չեն պատասխանել Վիրահայոց թեմի նամակներին

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում կառուցվում է բնակելի երկաթբետոնե շենք: Հողակտորը 560 քմ է, իսկ կառուցվող շինության մակերեսը` 287.7 քմ: Վրացական մամուլն ու հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ բնակելի շենքի շինարարությունը վտանգում է եկեղեցու կանգուն մնացած հատվածը: Ընթացող շինարարության, Վիրահայոց թեմի միջամտության և Վրաստանի իշխանությունների քայլերի շուրջ Tert.am-ը զրուցեց…

Read More