Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնություն տրամադրեց 24 կարիքավոր ընտանիքի

Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնություն տրամադրեց 24 կարիքավոր ընտանիքի

Akhaltskha.Net-Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը սոցիալական ծրագրերի շրջանակներում Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը օգնություն տրամադրեց 24 կարիքավոր ընտանիքների։ Հոգեւոր տեսչության օգնության փաթեթի մեջ հիմնականում մտնում է սննդամթերք, սակայն 4 ընտանիքի տեսչությունը տրամադրեց բուժման համար նախատեսված դրամական օգնություն։ Ծրագրի շրջանակներում Ախալցխայի հոգեւոր տեսչությունը երկու կարիքավոր ընտանիքի տրամադրեց դրամական օգնություն։  

Read More
Սամցխե-Ջավախքում տեղական ընտրությունների ժամանակ հաղթած քաղաքապետների ցուցակը

Սամցխե-Ջավախքում տեղական ընտրությունների ժամանակ հաղթած քաղաքապետների ցուցակը

Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների համաձայն Սամցխե-Ջավախքում հաղթել է իշխող կուսակցությունը: Ամբողջ Վրաստան տարածքով բարձր ձայներ ստացած քաղաքական կուսակցությունների առաջին հնգյակը հետեւյալն է՝ «Վրացական երազանք` Դեմոկրատական Վրաստան »- 55.69% «Միասնական ազգային շարժում» – 16.99% «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» – 10.51% «Վրաստանի հայրենասերների դաշինք» – 6,54% «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» – 3.28% Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ընտրված քաղաքապետների ցանկը հետեւյալն է․ Ախալցխա – Զազա Մելիքիձե – 69.24% Ախալքալաք – Յուրի Անանյան 58.62%               Նինոծմինդա – Անիվարդ Մոսոյան-75.35%      Ադիգենի – Զաքարիա Էնդելաձե 60.51% Ասպինձա – Ռոստոմ Մագրաքվելիդզե- 56.4 Ինչ…

Read More
Ախալցխայում ընտրությունների արդյունքները արդեն  հայտնի են

Ախալցխայում ընտրությունների արդյունքները արդեն հայտնի են

Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում,  Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքում հաղթել  է «Վրացական երազանքը»:  Քաղաքապետի թեկնածու Զազա Մելիքիձեն ստացել է ձայների 69 տոկոսը: «Վրացական երազանք»ի թեկնածուն «Եվրոպական Վրաստան» ի թեկնածուին հաղթել է  34 տեղամասում:  Վաժա Չիտաշվիլին 20 ձայնով ավել հաղթել է միայն Վալեի 9-րդ  ընտրատեղամասում: Իշխող կուսակցությունը  66 տոկոսով հաղթում է ընտրություններին՝  համամասնական համակարգով: «Վրացական…

Read More
Այս պահի դրությամբ Ախալցխայի, Ադիգենի եւ Ասպինձայի շրջաններում ընտրությունները անցկացվել են առանց լուրջ միջադեպերի

Այս պահի դրությամբ Ախալցխայի, Ադիգենի եւ Ասպինձայի շրջաններում ընտրությունները անցկացվել են առանց լուրջ միջադեպերի

Ախալցխայի, Ադիգենի եւ Ասպինձայի շրջանում ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ընտրությունները ընթացել են խաղաղ մթնոլորտում։ Առանձին դեպքեր եւ ընտրախախտումներ են գրանցվել շրջանի տարբեր գյուղերում։ Ախալցխայի հայկական Նաոխրեբի գյուղի  ընտրատեղամասում «Եվրոպական Վրաստան» կուսակցության դիտորդները  իշխող կուսակցության կողմնակիցներին մեղադրում են օրենքի խախտման մեջ: Ըստ Նանա Պետրոսյանի, իշխող կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել ընտրողներին հայերեն լեզվով, որ նրանք…

Read More

Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը երկու օրվա ընթացքում օգնություն տրամադրեց եւս 6 կարիքավոր ընտանիքների

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը  այցելեց ք․ Ախալցխայի փ․ Փալիաշվիլի 34 հասցեում բնակվող Խաչատրյան Ջեմմային։ 87 ամյա տիկին Ջեմման ապրում է միայնակ և գոյատևում է թոշակի գումարով։ Նույն օրը օգնություն տրամադրվեց նաև քաղաքի Փալիաշվիլի 29  հասցեում բնակվող Գրիգորյան Ժենյաին։ Թոշակառու տիկին Ժենյան ապրում է միայնակ և իր կարիքները…

Read More

Ախալցխայի հուգեւոր տեսչությունը կրկին օգնության ձեռք է մեկնում կարիքավոր ընտանիքներին

Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը հոկտեմբերի 10-ին օգնություն տրամադրեց ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ. Ծերեթելի 26 հասցեում բնակվող Զեդգինիձեների ընտանիքին։ Երկու հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ Սննդամթերք տրամադրվեց ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ. Ծերեթելի 19 հասցեում բնակվող Բագրատունյանների ընտանիքին։ Առողջական խնդիրների պատճառով ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ։…

Read More

Հանդիպում քաղաքապետի թեկնածուների հետ

Այսօր Ախալցխայի Նախընտրական Մեդիա Կենտրոնում անցկացվեց բանավեճ շրջանի քաղաքապետի թեկնածուների միջեւ: Բանավեճին ներկա էին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու՝ Վաժա Չիտաշվիլին եւ «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեն: Մեդիա Կենտրոնի կողմից պատրաստած նախընտրական հանդիպման թեմաների շարքում էին կուսակցությունների նախընտրական ցուցակում ազգային փոքրամասնությունների ներգրաված լինելը, ենթակառուցվածքների եւ ջրամատակարարման հետ կապված…

Read More

Քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը USAID Նախընտրական Մեդիա Կենտրոնում

Հոկտեմբերի 6–ին Ախալցխայի USAID  Նախընտրական Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ «Միասնական Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը: Քաղաքապետի թեկնածուի խոսքերով իր ասուլիսը կազմակերպվում է նրա համար, որ իշխանությունը զգուշանա ընտրախախտումներից: Նրա պնդմամբ իրենց հավաստի տեղեկություն ունեն այն մասին, որ իշխանությունները նախընտրական շրջանում օգտագործում է պետական միջոցները եւ հրահանգում մանկապարտեզների եւ…

Read More

Հանդիպում NDI կազմակերպության դիտորդների հետ

Հոկտեմբերի 4-ին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոն այցելեցին NDI երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներ՝ Քեթրին Փինանին եւ Բուդիմիր Միլիչը: Դիտորդական առաքելության անդամները գրասենյակում հանդիպեցին  Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոնի համակարգող՝ Ամալյա Սարգսյանի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝  Էդուարդ Այվազյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեց Սամցխե-Ջավախքում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական փուլը: Հանդիպման ժամանակ Էդուարդ Այվազյանը դիտորդների…

Read More

Ախալցխայում անցկացվեց «Գիտություն եւ նորարարություն միջազգային փառատոն 2017» ը

Ախալցխայի, Ռաբաթ բերդի  ամֆիթատրոնում, հոկտեմբերի 2-ին   տեղի ունեցավ «Գիտության եւ նորարարության 2017 միջազգային փառատոն»: Սամցխե-Ջավախքի եւ Թելավիի համալսարանների ուսանողները և տարբեր  կենտրոնի ներկայացուցիչները ցույց տվեցին հետաքրքիր փորձեր եւ ինտերակտիվ գյուտեր: Փառատոնը բացվեց «Զվարճալի գիտություն» ցուցահանդեսով, որը հիմնականում ուղղված էր դպրոցի տարիքի երեխաների համար: «Մենք անցկացնում  ենք ֆիզիկական եւ քիմիական փորձեր»,- ասաց Թելավիի պետական համալսարանի ուսանող…

Read More

Գիորգի Կվիրիկաշվիլին Սամցխե-Ջավախքում ներկայացրեց քաղաքապետի թեկնածուներին

Ախալցխայի կենտրոնում, որտեղ «Վրաստանի երազանք» կուսակցությունը պիտի  ներկայացներ Սամցխե-Ջավախքի քաղաքապետի թեկնածուներին, տեղի ունեցավ վրացական փոփ աստղերի համերգը: Համերգը սկսվեց ժամը 19: 00-ին և տևեց  մոտ մեկ ժամ: Սամցխե-Ջավախքի համայնքներից հավաքված մարդկանց համար երգում էին՝Անրի Ջոխաձեն, Նուցա Բուզալաձեն, Սոֆո Խալվաշին, Սոֆո Բեդեան և Նոդիկո Տատեշվիլին: Համերգը ավարտելուց հետո Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրեց «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության  Սամցխե-Ջավախքի…

Read More

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում կրկին հրդեհ է

Ասպինձայի, Ռուսթավի գյուղի, Ինդուսիի անտառում հրդեհ էր բռնկվել սեպտեմբերի 22-ին: Տեղում աշխատում էին հրշեջ ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները: Ռուսթավ գյուղի պատգամավոր՝ Ջեմալ Իակոբիձեի խոսքերով՝ նույն անտառում 5 տարի առաջ էլ  էր հրդեհ  բռնկվել:  Ոչ մի վտանգ չի սպառնում Ռուսթավիի բնակիչներին, դրա համար,  որ անտառը որտեղ  հրդեհ է 12 կմ հեռավորության վրա է գտնվում: Հրդեհ է…

Read More

Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար գրանցվել է 5 թեկնածու

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունների կողմից առաջադրվող թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սպառվեց  սեպտեմբերի 21-ին ժամը 18: 00-ին: Ախալցխայի շրջանային ընտրական հանձնաժողով, որպես քաղաքապետի թեկնածուներ ընտրություններին մասնակցելու  իրենց ցանկությունը հայտնեցին 5 կուսակցության ներկայացուցիչներ: Սրանք են՝  «Միասնական ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան», «Վրացական Երազանք», «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» և « Գիորգի Վաշաձե-Միասնական Նոր Վրաստան» կուսակցությունները: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին…

Read More

Ախալցխայի ուխտավորները այցելեցին Արցախ

Սեպտեմբերի  12-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝  Մանվել Թորոսյանի հովանավորությամբ շուրջ 50 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Արցախ։ Ուխտավորների առաջին այցը եղավ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Դեպի Արցախ գնալիս ճանապարհին ուխտավորները այցելեցին Նորավանք, որտեղ հավատացյալներին դիմավորեց Արժ․ Տ․Սահակ քահանան, ով ուխտավորներին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը։ Նորավանքից …

Read More

Այս տարի Ախալցխայի հայկական դպրոց հաճախեց 64 աշակերտ

Սեպտեմբերի 15-ին Վրաստանում մեկնարկեց ուսումնական տարին: Այս առիթով տոնական էր օրը նաեւ Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցում: Նոր ուսումնական տարում առաջին դասարան հաճախեց 64 աշակերտ, ովքեր բաժանվեցին երեք դասարանների: Երեք առաջին դասարանների դասվարները եղան Մարիամ Կարապետյանը, Մանուշակ Խաչատրյանը եւ Սրբուհի Սաղաթելյանը: Ավարտական դասարանի աշակերտները ըստ ավանդության բեմ բարձրացրին փոքրիկ աշակերտներին եւ նրանց…

Read More

«Վրացական Երազանք»-ի թեկնածուների ներկայացումը Ախալցխայում

Ախալցխա-Ադիգենի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն հանդիպման ժամանակ իրենց կուսակցության թեկնածուներին ներկայացրեց որպես «Լավագույններից լավագույնը»: Գիորգի Կոպաձեն նշեց,  որ թեկնածուների մեջ կան ինչպես նոր դեմքեր,  այդպես էլ արդեն բոլորին ծանոթ անձեր: Սամցխե-Ջավախքի նահանգապետը  հանդիպման ժամանակ իր հերթին հաջողություն մաղթեց  թեկնածուներին: 18-ից 13-ը՝ պետական պաշտոնյաներ են: Ք. Ախալցխա,  թիվ  1 մեծամասնական ընտրատարածք -Զոյա Բալիաշվիլի Ք. Ախալցիխա,  թիվ…

Read More

Ուսումնական տարվան ընդառաջ Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը օգնություն տրամադրեց 30 կարիքավոր երեխայի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը՝ Հոգևոր Տեսուչ հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի և Աալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանի նախաձեռնությամբ շարունակում է իր հոգևոր և սոցիալական ծառայությունը բերել Ախալցխայի և շրջակա գյուղերի հայությանը։ Սույն թվականի Օգոստոս ամսվա ամբողջական օգնությունը տրամադրվեց դպրոցականներին, ովքեր ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներում։ Շուրջ 30 դպրոցականներին տրամադրվեց 100 լարիին համարժեք…

Read More
Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանում կամաց-կամաց ձեռք են բերելու անվտանգության բաղադրիչ

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանում կամաց-կամաց ձեռք են բերելու անվտանգության բաղադրիչ

Ախալցխայի մոտակայքում գտնվող Օրփոլա ռազմական պոլիգոնում սեպտեմբերի 3-ին տեղի են ունենալու  «Agile Spirit 2017» ռազմական զորավարժություններ, որոնք կազմակերպվում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախաձեռնությամբ: Տվյալ զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011 թվականից, որին այս տարի մասնակցելու են Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականները: Վրացական լրատվամիջոցները հղում անելով Վրաստանի Պաշտպանության նախարարության հաղորդում են, որ Հայաստանը եւս մտադիր է…

Read More

Ախալցխայի անտառում հրդեհ է բռնկվել

Ախալցխայի շրջանի Սվիր գյուղի բնակիչները այսօր օրվա երկրորդ կեսին նկատել են անտառում ծուխ: Հրդեհը բռնկվել էր անհասանելի վայրում, որի պատճառով բարդացվել է նրա լոկալիզացումը: Ըստ Վրաստանի Բնության պաշտպանության եւ բնական պաշարների պահպանման նախարարության տեղեկատվության՝  Սվիրի անտառում մոտ մեկ հեկտար տարածք է այրվում: Ախալցխայի Սվիր գյուղի անտառում են գտնվում հրշեջ ծառայության խմբերը եւ տեղի իշխանության ներկայացուցիչները:…

Read More
Ախալցխայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Ախալցխայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Չնայած նրան, որ արդեն պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, Ախալցխայում միայն երկու կուսակցությունն է այս պահի դրությամբ ներկայացրել քաղաքապետի թեկնածուի: Բոլոր թեկնածուները ունեն երկու ամիս ժամանակ, որպեսզի շահեն ընտրողների վստահությունը: Վրաստանում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Միասնական Ազգային Շարժում»-ի քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարձիմաձեն  արդեն սկսում է նախընտրական քարոզարշավը: Նա դեռ չէ սկսել իր…

Read More
Geopolitical TV-ի ուղիղ եթերում Էդուարդ Այվազյանը բարձրաձայնում է Ջավախքի հայության հուզող խնդիրներ

Geopolitical TV-ի ուղիղ եթերում Էդուարդ Այվազյանը բարձրաձայնում է Ջավախքի հայության հուզող խնդիրներ

Geopolitical TV-ի ուղիղ եթերում Էդուարդ Այվազյանը բարձրաձայնում է Ջավախքի հայության հուզող մի շարք խնդիրներ: Անդրադարձ է կատարվում նաեւ  ԱՄՆ-ից, Համշենից եւ Հայաստանից հուլիսի 2-ից 4-ը ընկած ժամանակահատվածում հյուրերի այցելությանը Ջավախք:

Read More
Ախալցխայում անցկացվեց ավանդական դարձած «Լուսավորչի Մանուկներ» ճամբարը

Ախալցխայում անցկացվեց ավանդական դարձած «Լուսավորչի Մանուկներ» ճամբարը

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի նախաձեռնությամբ ու տեսչության բարերար՝ Խաչատուր Բաբոյանի հովանավորությամբ, արդեն երրորդ տարին է կազմակերպվում է հնգօրյա ճամբար: Այս տարի «Լուսավորչի Մանուկներ» ճամբարի մեկնարկը տրվեց օգոստոսի 15-ին, որը տեւեց հինգ օր: Հոգեւոր տեսչության կողմից կազմակերպված ամառային ճամբարում ներգրավվեցին…

Read More

Ծղալթբիլայում հրդեհը հաջողվել է հանգցնել

Ծղալթբիլայի բնակչության ջանքերով դեպի անտառ գնացող հրդեհը հաջողվել է հանգցնել: Գյուղացիների խոսքերով երեկ գյուղում խոտ էր այրվել, ինչի պատճառով սկսել էին այրվել նաեւ անտառին կպած թփերը: Այս պահի դրությամբ ծղալթբիլացիներին հաջողվել է հանգցնել այրվող թփերը: Akhaltskha.net

Read More

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի անտառում եւս հրդեհ է

Ախալցխայի շրջանի հայկական Ծղալթբիլա գյուղի անտառում եւս հրդեհ է բռնկվել: Այս մասին Akhaltskha.net-ը տեղեկացավ Ծղալթբիլա գյուղի բնակիչներից: Նրանց խոսքերով ներկա պահին գյուղի բնակիչները զբաղված են հրդեհը մարելու աշխատանքներով: Այս պահի դրությամբ այրվող անտառի ծուխը զգացվում է նաեւ Ախալցխա քաղաքում, իսկ քաղաքը շրջապատող լեռները հայտնվել են ծխի մշուշի մեջ: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է,…

Read More
Քաղաքական զարգացումներ՝ Այց Ջավախք

Քաղաքական զարգացումներ՝ Այց Ջավախք

Geopolitical TV հեռուստաընկերության հաղորդման հյուրն է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Քննարկվող թեմաների հիմնական մասը նվիրված է Զարեհ Սինանյանի Ջավախք այցելության տպավորություններին եւ ջավախքահայության հուզող խնդիրներին:

Read More
Ծղալթբիլայում հուղարկավորեցին Պետրոս եւ Աննա Ավետիսյաններին

Ծղալթբիլայում հուղարկավորեցին Պետրոս եւ Աննա Ավետիսյաններին

Օգոստոսի 10-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գերեզմանատանը հուղարկավորեցին Պետրոս եւ Աննա Ավետիսյաններին: Հուղարկավորությանը մասնակցում էին ինչպես Ծղալթբիլայիցիները, այնպես էլ հարակից գյուղերից եւ քաղաքից ժամանած մարդիկ, ում անտարբեր չեր թողել Ավետիսյանների ընտանիքի վիշտը: Մահացածների հարազատների եւ համագյուղացիների խոսքերով՝ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտվի կատարվածի ողջ ճշմարտությունը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին Ծղալթբիլա գյուղում…

Read More
Ծղալթբիլացիները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի կողքին բողոքի ցույց անցկացրին

Ծղալթբիլացիները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի կողքին բողոքի ցույց անցկացրին

Օգոստոսի 8-ին Ախալցխայի շրջանի հայկական Ծղալթբիլա գյուղի բնակիչները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի կողքին բողոքի ցույց անցկացրին: Բողոքի ցույցի անցկացման պատճառ դարձավ այն հանգամանքը, որ երկու ամսից ավել փորձաքննության տարված Ավետիսյան ընտանիքի անդամների մարմինները տրվեցին հարազատներին տեղափոխության համար Ախալցխա ոչ միայն առանց եզրակացության փաստաթղթի, այլ նաեւ առանց տեղափոխության փաստաթղթի: «Երկու ամսից ավելի է անցել, ինչ այրվել է…

Read More
Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեին տեղափոխել են Թբիլիսի

Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեին տեղափոխել են Թբիլիսի

Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեին Թբիլիսի են տեղափոխել։ Նա Թբիլիսիում կղեկավարի Գլդանի-Նաձալադեւի բաժանմունքը:  Դեռ հայտնի չէ  Սամցխե-Ջավախքում Թեյմուրազ Կալանդաձեի փոխարինողի անունը: Ինչպես հայտարարում են Ներքին Գործերի նախարարությունում՝ Թեիմուրազ Կալանդաձեի Թբիլիսի տեղափոխելը հասարակ աշխատանքային ռոտացիա է: Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլի 24-ին հենց Թեյմուրազ Կալանդաձեի անվան հետ էր կապված այն սկանդալ,…

Read More
Գրիգորի Եսայանի համերգը Ռաբաթի բերդի տարածքում

Գրիգորի Եսայանի համերգը Ռաբաթի բերդի տարածքում

Օգոստոսի 2-ին Ախալցխայի Ռաբաթ բերդային համալիրի տարածքում տեղի ունեցավ Գրիգորի Եսայանի համերգային ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում երգիչը ախալցխացիներին ներկայացրեց իր նոր «Ջավախեթցի» երգը, որը նրա խոսքերով՝ առաջին անգամ է ներկայացվում հանրությանը։ Գրիգորի Եսայանը իր մի քանի հայտնի երգերի կատարումից հետո անակնկալ կերպով Ախալցխայի հանդիսատեսին ներկայացրեց իր հետ Ռաբաթ համերգին մասնակցելու եկած տարբեր երգիչների ու երաժիշտների։ Համերգի…

Read More