ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

Սրտի ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին՝ հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։ «Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին, նրանց հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:  

Read More
Չեռնոգորիայում զինված անձը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել

Չեռնոգորիայում զինված անձը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել

Չեռնոգորիայում հունվարի լույս 2-ի գիշերը Ցետինե քաղաքի բնակիչ Ացո Մարտինովիչը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել: Մահացածներից երկուսը երեխաներ են։ Իրավապահները հայտնել են, որ Մարտինովիչը «հայտնի է եղել ագրեսիվ պահվածքով և ավելի վաղ ձերբակալվել է ապօրինի զենք պահելու համար»: Չեռնոգորիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել: Օրակարգում են երկրի բոլոր քաղաքներում անօրինական զենքի հայտնաբերման…

Read More
Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկի մոտ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել

Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկի մոտ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել

Նյու Յորքում՝ Amazura գիշերային ակումբի մոտ, զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցները հնչել են հունվարի 1-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 23:30-ի սահմաններում: Լրատվամիջոցների տվյալով՝ առնվազն 10 մարդ վիրավորվել է: Նրանցից մի քանիսը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական հաստատություններ: Հետախուզում է հայտարարվել Infiniti մակնիշի մոխրագույն ավտոմեքենայի նկատմամբ, վարորդը դիմել է փախուստի: Կասկածյալին փնտրում է ոստիկանությունը։

Read More
Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպը իշխանությունները ահաբեկչություն են որակել

Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպը իշխանությունները ահաբեկչություն են որակել

Ամանորի գիշերը Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպը իշխանությունները ահաբեկչություն են որակել: Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում մեքենան մխրճվել էր Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ: Լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավորվել է 30 մարդ: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է հարձակում իրականացրած անձի ինքնությունը: Ահաբեկիչը ԱՄՆ քաղաքացի, Տեխասի 42-ամյա բնակիչ Շամսուդ-Դին Ջաբարն…

Read More
Հունգարիան զրկվել է Եվրամիության ավելի քան 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից

Հունգարիան զրկվել է Եվրամիության ավելի քան 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից

Հունգարիան զրկվել է Եվրամիության ավելի քան 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից՝ օրենքի գերակայության խախտումների պատճառով։ Այս դեպքն առաջինն է Եվրոպական Միությունում: Ամիսներ առաջ հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսների, շահերի բախման և ԶԼՄ-ների անկախության հարցերում: Եվրահանձնաժողովից հստակեցրել են, որ Հունգարիան պետք է մինչև 2024 թվականի վերջ…

Read More
Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ էլեկտրամոբիլ է պայթել. կան տուժածներ և զոհ

Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ էլեկտրամոբիլ է պայթել. կան տուժածներ և զոհ

Լաս Վեգասի Trump International հյուրանոցի մուտքի մոտ Tesla Cybertruck մեքենա է պայթել, ինչի հետևանքով, ըստ տեղի պաշտոնյաների, զոհվել է մեկ մարդ, ևս մի քանիսը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է NBC News-ը։ Trump Organization-ը հայտարարություն է տարածել, որը X-ում հրապարակել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը։ Կազմակերպությունը հաստատել է Լաս Վեգասի Trump հյուրանոցում էլեկտրական մեքենայի…

Read More
Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար

Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար

Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը որոշել են չեղարկել առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար: Երեք երկրի արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է, որ «Վայմարյան եռանկյունու» երկրները լրջորեն մտահոգված են Վրաստանի քաղաքական ճգնաժամով, որի պատճառը «Վրաստանի իշխող կուսակցության քաղաքական կուրսն է և եվրոպական ուղուց հեռանալը»: Նախարարները դեմ են արտահայտվել բողոքի ակցիաների բռնի ճնշմանը և մարդու իրավունքների…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին՝ «երկրի հասցեին վիրավորական հռետորաբանության համար»

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին՝ «երկրի հասցեին վիրավորական հռետորաբանության համար»

Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնական Բաքուն իր բողոքն է հայտնել Իրանին՝ կապված «Ադրբեջանի հասցեին վիրավորական հռետորաբանության և Իսլամական Հանրապետությունում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների հրահրման հետ»: Նշվում է, որ դեկտեմբերի 29-ին Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյիդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառման ժամանակ…

Read More
Նյու Օռլեանում բեռնատարը մխրճվել է Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Նյու Օռլեանում բեռնատարը մխրճվել է Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Նյու Օռլեանի ֆրանսիական թաղամասում բեռնատարը մխրճվել է Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ: Քաղաքապետարանից հայտնել են, որ զոհվել է առնվազն տասը մարդ, երեսուն մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։ Ականատեսները CBS News-ին պատմել են, որ վարորդն այնուհետև դուրս է եկել մեքենայից և կրակոցներ արձակել։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Read More
Ռումինիան և Բուլղարիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

Ռումինիան և Բուլղարիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

Հունվարի 1-ից Ռումինիան և Բուլղարիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։ Շենգենյան համաձայնագրի մյուս մասնակիցների հետ այդ երկրների ցամաքային սահմանների ստուգումները չեղարկվել են։ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի ու Ռումինիայի և Հունգարիայի միջև կգործեն ընտրանքային ստուգումներ, որից հետո դրանք ամբողջությամբ կվերանան։ Բացի այդ, ԵՄ-ն որոշել է ավստրիացի, հունգարացի, ռումինացի և հույն սահմանապահներ ուղարկել…

Read More
Դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումը Եվրոպա

Դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումը Եվրոպա

Ելնելով ազգային անվտանգության շահերից՝ այսօրվանից դադարեցվել է ռուսական բնական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով՝ հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն: Նա հավելել է, որ Ուկրաինան սահմանված կարգով այդ մասին տեղեկացրել է միջազգային գործընկերներին: «Մենք դադարեցրել ենք ռուսական գազի տարանցումը, դա պատմական իրադարձություն է։ Ռուսաստանը կորցնում է շուկաները, ֆինանսական կորուստներ է կրելու։ Եվրոպան որոշել է հրաժարվել…

Read More
Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին

Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին

Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին՝ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: Սեբաստիան Լըկորնյուն նշել է, որ հարվածն իրականացվել է դեկտեմբերի 29-ին:   Reuters-ը գրում է, որ ֆրանսիական ավիահարվածները հաջորդել են Սիրիայում ամերիկյան կողմի նմանատիպ գործողությանը, որի արդյունքում «Իսլամական պետության» հետ կապ ունեցած զինյալներ են չեզոքացվել։

Read More
Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության արդյունքում ձերբակալվել է 536 մարդ

Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության արդյունքում ձերբակալվել է 536 մարդ

Թուրքիայում լայնածավալ գործողություն է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ձերբակալվել է 536 մարդ: Այդ մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից:   Նշվում է, որ գործողությունը տևել է 12 օր և ընդգրկել երկրի 57 շրջան։   Ձերբակալվածները կասկածվում են խմբավորմանը և դրա հետ կապված կազմակերպություններին անդամակցելու համար: Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ նրանց մեջ կան հակամարտության…

Read More