
Ռուսաստանից ստացվող առաջին արձագանքները ՀՀ կառավարության որոշմանը
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նրանց փոխանցմամբ՝ այսօր կայացած նիստում հարցը ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Վերջին տարիներին Հայաստանն ու Եվրամիությունը բավականին ինտենսիվ ու դինամիկ հարաբերություններ են ունեցել»։ Եվրամիությունը բազմիցս արտահայտել է քաղաքական ուժեղ աջակցություն Հայաստանում ժողովրդավարությանը: Նկատի ունեմ Եվրամիության քաղաքացիական դիտորդական…
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Կովկասում տիրող իրավիճակին: Նա նշել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ և Մոսկվան շահագրգռված է այնտեղ խաղաղությամբ, կայունությամբ ու անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի ու Երևանի հետ։ «Մենք ցանկանում ենք, որ Կովկասում լինի խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխվստահության մթնոլորտ…
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը Հայաստանին իրական օգուտներ է բերում, բայց անհնար է միաժամանակ լինել այս ասոցիացիայի և Եվրամիության անդամ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Հայաստանը Եվրասիական տնտեսական համայնքի անդամ է, և այս անդամակցությունը շատ դրական դիվիդենտներ է բերում Հայաստանի համար՝ թե՛ պետության, թե՛ այս երկրի ժողովրդի համար», — ասել է Պեսկովը։ Նա…
Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է ավելի քան 100 հազար լարի ծախսել Ռաբաթ թաղամասի բազմաբնակարան շենքերի վերականգնման համար, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Պետական գնումների գործակալության կայքում։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ շենքերը երբեք չի վերանորոգվել, ինչի պատճառով վնասված են ճակատը, մուտքերը, աստիճանահարթակները և բակերը, ինրը և նախատեսվում է վերանորոգել։ Առաջարկներն ընդունվում են երկօրյա ժամկետում։ Ի գիտություն, Ռաբաթը մշակութային…
Սեսիլիա Սալան իրանական բանտում երեք շաբաթ անցկացնելուց հետո վերադարձել է Իտալիա՝ գրում է Euronews-ը։ Հռոմի օդանավակայանում նրան դիմավորել են ծնողները, գործընկերը և վարչապետ Ջորջա Մելոնին՝ արտգործնախարար Անտոնիո Տայանիի ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի ուղեկցությամբ։ Շատերը համարում են, որ լրագրողն ազատ է արձակվել վարչապետի ջանքերի շնորհիվ: Il Foglio օրաթերթի լրագրող Սալան Թեհրանում ձերբակալվել էր դեկտեմբերի 19-ին՝…
ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում չորեքշաբթի՝ հունվարի 8-ի առավոտյան, «Ռոսռեզերվ» նավթի պահեստին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհի տարածքը մինչև երեկո մեծացել է, և այդ պատճառով իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Նրա խոսքով՝ ԱԻՆ հրշեջ ծառայության երկու աշխատակից զոհվել է, մեկ հրշեջ էլ վիրավորվել է։ Ավելի…
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խիստ քննադատության է ենթարկել Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները: Իր ելույթում Շոլցն ընդգծել է սահմանների անխախտելիությունը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որը հավասարապես կիրառելի է բոլոր երկրների համար: Նա պարզաբանել է, որ այն գործում է ամբողջ աշխարհում: «Այս սկզբունքը վերաբերում է բոլոր երկրներին՝ անկախ նրանց չափից և…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ Համաձայն տարածված հաղորդագրության՝ զրույցի ընթացքում երկու ղեկավարները քննարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը գոհունակությամբ նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առաջնորդվելով «մեկ…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն առաջարկել է ամերիկյան մայրցամաքն անվանել Մեքսիկական՝ ի պատասխան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մտադրության մասին հայտարարությանը, որն արվել է երեքշաբթի։ Մեքսիկայի նախագահը նշել է. «Փաստ է, որ Մեքսիկական ծոցը ՄԱԿ-ի կողմից ճանաչված անուն է: Բայց ինչո՞ւ մենք մայրցամաքը չենք անվանում Մեքսիկական Ամերիկա: Գեղեցիկ է հնչում, այնպես…
Եվրամիությունը չճանաչված Մերձդնեստրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել էներգիայի մատակարարման վերաբերյալ Մոլդովայի առաջարկների արգելափակումը էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է այն բանից հետո, երբ «Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Մերձդնեստր: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Անիտա Հիպերը, գրում Է Politico-ն։ «Տիրասպոլին կոչ ենք անում համագործակցել Քիշնևի հետ՝…
Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին՝ կապված Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ։ «Անդամ երկրների ինքնիշխանությունը միշտ պետք է հարգվի: Սա դիվանագիտության արժեքներից մեկն է և հիմնարար սկզբունքը, որի վրա մենք միշտ հենվում ենք մեր աշխատանքում: Եվ դա վերաբերում է նաև Դանիայի դեպքին»,- չորեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Եվրամիության երկրներին Բաշար Ասադի տապալումից հետո վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը։ Այս մասին հունվարի 7-ին հայտնել են բրիտանական Financial Times (FT) թերթը և ֆրանսիական AFP գործակալությունը՝ վկայակոչելով զրուցակիցներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ։ Ըստ AFP-ի՝ առաջարկությունն արվել է հունվարի 3-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ Դամասկոս այցից հետո։…
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ քննարկել է մասնակցությունը Գազայի հատվածի ժամանակավոր կառավարմանը, իսրայելական զորքերի դուրսբերումից հետո և մինչև Պաղեստինի ազգային վարչակազմը կստանձնի տարածաշրջանի լիարժեք վերահսկողությունը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տասնյակ օտարերկրյա դիվանագետների և արևմտյան պաշտոնյաների։ Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ն ԱՄՆ-ի անվտանգության մերձավոր գործընկերն է և դիվանագիտական կապեր…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ վերջնագիր է ներկայացվել Սիրիայի տարածքում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին: Այդ մասին նա հայտնել Է հունվարի 8-ին՝ CNN Türk հեռուստաալիքի եթերում։ «Մենք հստակ պահանջներ ենք ներկայացրել։ Եթե դուք չեք ցանկանում ռազմական գործողության տարբերակը կիրառվի, ապա օտարերկրյա ահաբեկիչները պետք է հեռանան Սիրիայից, պարագլուխները՝ լքեն երկիրը, իսկ…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Պանաման մտադիր չէ քննարկել Պանամայի ջրանցքի ինքնիշխանության հարցը, հայտարարել է երկրի արտգործնախարար Խավիեր Մարտինես-Աչա Վասկեսը։ «Մեր ջրանցքի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ: Այն կոչված է ծառայելու մարդկությանն ու նրա առևտրին: Մենք երաշխավորում ենք միջազգային հանրությանը՝ չմասնակցել որևէ հակամարտության: Սա ամենամեծ արժեքներից մեկն է, որ մենք առաջարկում ենք աշխարհին»,- մեջբերում է CNN-ը նախարարի հայտարարությունը։ Դիվանագետը հավելել է….
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Չինաստանին՝ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է մարդկային զոհերի և ավերածությունների: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և աղոթում տուժածների շուտափույթ ապաքինման համար»,- գրված է նախարարության X-ի էջում: Երեքշաբթի 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար շրջանում, ինչի հետևանքով,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Իրանի նոր կառավարության հետ հարաբերություններին: «Դեռ վաղ է այդ մասին խոսել, մենք Իրանի ներկայիս ղեկավարության հետ որևէ լուրջ շփում չենք ունեցել։ Եղել են որոշակի շփումներ կառավարության անդամների միջև, որոնք մեծամասամբ կապված են եղել տնտեսական և տրանսպորտային հարցերի հետ»,- ասել է…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանի զինումը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար և կարող է հանգեցնել նոր լարվածության»։ Նման հայտարարություն Ալիևն արել է տեղական լրատվամիջոցների հետ զրույցում։ «Հայաստանի զինումը պարզապես նոր լարվածության կբերի։ Մենք նման բան չենք ցանկանում, մենք խաղաղություն ենք ուզում։ Ցանկանում ենք, որ պատերազմի էջը փակվի, մինչդեռ մենք տեսնում ենք, որ…
Դամասկոսի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։ Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռը 13 տարվա մեջ առաջին անգամ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում: Մինչ Բաշար Ասադի վարչակարգի տապալումը Սիրիայում սահմանափակ միջազգային թռիչքներ էին իրականացնում իրանական և սիրիական ավիաընկերությունները: Reuters-ը հայտնում է, որ Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռով մի շարք սիրիացիներ վերադարձել են Դամասկոս և վերամիավորվել ընտանիքների հետ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Միացյալ Նահանգների հավատարիմ բարեկամն էր՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։ «Վարչապետ Թրյուդոն Կանադայի կառավարության ղեկավարի պաշտոնում մեկ տասնամյակ եղել է Միացյալ Նահանգների հավատարիմ ընկերը: Որպես մերձավոր դաշնակիցներ, հարևաններ և G7-ի անդամներ՝ մենք սերտորեն աշխատել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր երկրներին ու աշխարհին»,- ասել է…
Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորներինը՝ 188-ի: Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:05-ին, Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե շրջանի Թինգրի գավառի տարածքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են 49 հետցնցում։
META ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը խոստացել է Facebook և Instagram սոցիալական հարթակներին «վերադարձնել խոսքի ազատությունը»: «Մենք կվերադառնանք մեր արմատներին, կկենտրոնանանք սխալները նվազագույնի հասցնելու վրա, կհեշտացնենք բովանդակություն հրապարակելու կանոնները և կվերականգնենք մտքերի արտահայտման ազատությունը մեր հարթակներում»,- նշել է Ցուկերբերգը: Նա հավելել է, որ առաջին հերթին կփոխվի փաստերի ստուգման առկա ընթացակարգը, և դա կսկսվի ԱՄՆ-ից:…
Լիբանանում, չնայած հայտարարված հրադադարին, պարբերաբար կրակոցներ են լսվում: Միացյալ Նահանգների բանագնաց Ամոս Հոքշթեյնը Բեյրութում հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի համաձայնագրի կյանքի կոչման հարցում լավատեսորեն է տրամադրված։ Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո նա նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է խաղաղության հասնելու նպատակին և Լիբանանի բանակին աջակցությանը: Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ իսրայելական…
Սաուդյան Արաբիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով ջրի տակ են անցել մուսուլմանների համար սուրբ Մեքքա և Մեդինա քաղաքների փողոցները։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հորդառատ անձրևներից հետո ճանապարհները վերածվել են գետերի: Հեղեղվել են նաև այլ քաղաքներ և ավաններ։ Երկրի բնակիչներին ու զբոսաշրջիկներին կոչ են արել զգուշություն ցուցաբերել և խուսափել հեղեղված վայրերից: Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը վտանգի կարմիր մակարդակ…
Վաշինգտոնը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ դրանք վերաբերում են էներգետիկ, ջրային ռեսուրսներին, գումարային փոխանցումներին և միտված են հեշտացնելու Սիրիայի վերակառուցումը՝ Բաշար Ասադի կառավարումից հետո: «Խոսքը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից հետո Սիրիայի կառավարական կառույցների հետ գործարքների մասին է, որոնք ներառում են նավթի, նավթամթերքի, բնական գազի և էլեկտրաէներգիայի վաճառքի, մատակարարման, պահպանման կամ անհատույց…
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման չեղարկել է իր այցը Վրաստան։ «Քննարկումներից և մանրակրկիտ դիտարկումից հետո ես որոշել եմ հետաձգել իմ այցը Վրաստան մինչ այն պահը, երբ ԵԱՀԿ ԽՎ ներգրավվածությունն ամենաարդյունավետը կլինի։ Մենք պատրաստ ենք լսել բոլորի ձայները և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ընտրական առաջարկների կատարման գործում աջակցություն առաջարկել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կաուման։ Ավելի վաղ…