Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն են համարում ապահովել «Թուրքական հոսքի» անվտանգությունը. Օրբան

Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն են համարում ապահովել «Թուրքական հոսքի» անվտանգությունը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել են Բելգրադ՝ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցությունների: Նշվում է, որ քննարկումների կենտրոնում են ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն ու էներգետիկ անվտանգությունը՝ «հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նշանակությունը՝ որպես տարածաշրջանի առանցքային էներգետիկ միջանցքների»: Օրբանը նշել է, որ Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն…

Read More
Ավարտվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի դիվանագիտական առաքելությունը

Ավարտվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի դիվանագիտական առաքելությունը

Ավարտվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի դիվանագիտական առաքելությունը: Ավելի վաղ Լիբբին հայտնել էր, որ հեռանում է պաշտոնից առողջական խնդիրների պատճառով: Նա նշել էր, որ վերադառնում է ԱՄՆ՝ ամբողջությամբ կենտրոնանալու իր առողջության վրա:

Read More
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նշվում է, որ դիվանագետները, ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, խաղաղության բանակցություններում առկա խնդիրներին։    Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է այդ ուղղությամբ հետագա անելիքների մասին:   Հաքան Ֆիդանը կարևոր քայլ է…

Read More
Հայաստանը որպես դիտորդ կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ 2025» զորավարժություններին

Հայաստանը որպես դիտորդ կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ 2025» զորավարժություններին

Վրաստանում ապրիլի 28-ից մայիսի 8-ը տեղի կունենան «Վրաստան-ՆԱՏՕ 2025» հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին հայտնել է Վրաստանում Իտալիայի դեսպանությունը։ Զորավարժություններին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Նշվում է, որ Հայաստանը զորավարժությանը մասնակցելու է որպես դիտորդ։

Read More
Իրանի Գերագույն դատարանի երկու դատավոր է սպանվել

Իրանի Գերագույն դատարանի երկու դատավոր է սպանվել

Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել, երկու դատավոր սպանվել է, մեկը՝ վիրավորվել։ Նշվում է, որ նրանք զբաղվել են ահաբեկչության և լրտեսության համար մեղադրվողների գործերով: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։ Լրատվամիջոցների տվյալով՝ հարձակումն իրականացրած անձն անմիջապես ինքնասպան է եղել:

Read More
Ֆիդանն ու Ալիևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ֆիդանն ու Ալիևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում է, նրան ընդունել է Իլհամ Ալիևը: «Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական կապերն ու ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Կողմերը վստահություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում: Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող…

Read More
Միներալնիե Վոդիից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մինվոդիի  օդանավակայանում

Միներալնիե Վոդիից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում

Միներալնիե Վոդիից Երևան թռչող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ-ը: Ըստ նախնական տվյալների՝ պատճառը օդորակման համակարգի անսարքությունն է: Նշվում է, որ ինքնաթիռում եղել են 86 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, ոչ ոք չի տուժել:

Read More
Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ. Պուտին

Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում: Պուտինն էլ նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ։

Read More
Թբիլիսին նպատակ ունի ակտիվացնելու Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում. Կոբախիձե

Թբիլիսին նպատակ ունի ակտիվացնելու Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում. Կոբախիձե

Բաքվում Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի ավարտին ստորագրվել է չորս փաստաթուղթ արտաքին քաղաքականության, ծովային տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում:   Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել մամուլի ասուլիսով: «Պարո՛ն նախագահ, դուք առաջնորդ եք, ով օրինակ է մեզ համար։ Դուք պաշտպանում եք ձեր ժողովրդի և պետության…

Read More
Ստորագրվել է Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Ստորագրվել է Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: Պուտինը նշել է, որ այդ փաստաթուղթը խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։ Փեզեշքիանն ընդգծել է, որ նոր փաստաթղթի ստորագրումը մեծ թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և դա ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։

Read More
Հունվարի 18-20-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում ձյուն, ծովում 4-6 բալ բուք-Շրջակա միջավայրի ազգային գործակալություն

Հունվարի 18-20-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում ձյուն, ծովում 4-6 բալ բուք-Շրջակա միջավայրի ազգային գործակալություն

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում հունվարի 18-20-ը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն։ Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ սպասվող տեղումները կարող են էապես բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերում ջրի մակարդակը, լեռնոտ շրջաններում սողանքներ և սելավներ առաջացնել, իսկ երկրի բարձր լեռնային շրջաններում ձնահոսք առաջացնել։ «Հունվարի 18-20-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, տեղ-տեղ առատ, բարձրադիր գոտիներում՝ բուք,…

Read More
Կրեմլում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը

Կրեմլում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը

Կրեմլում ընթանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները:   Պուտինը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների մակարդակի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև ստորագրվելիք համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը լրացուցիչ խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։   Փեզեշքիանն ընդգծել է Ռուսաստանի հետ համակողմանի հարաբերությունների…

Read More
Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: «Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։ Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել այն բարեփոխումները, որոնք վերջինս խոստացել է ձեռնարկել, ներառյալ՝ խտրականության դեմ օրենքի ընդունումը»: We welcome the…

Read More
Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը

Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը

Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ լսումները տեղի են ունենալու Բաքվի ռազմական դատարանում: Նշվում է, որ դատարանը քննելու է ընդհանուր 2548 դրվագ: Ադրբեջանում պահվող 15 անձի (Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան,…

Read More
Թբիլիսին Բաքվին ու Երևանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն. Կոբախիձե

Թբիլիսին Բաքվին ու Երևանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն. Կոբախիձե

Վրաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում տեղի ունեցած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք գործնական քայլեր իրականացնելու և տարածաշրջանում համագործակցությանը նպաստելու հարցում»,- ասել է Կոբախիձեն: Նախօրեին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ասել էր, որ անհրաժեշտության…

Read More
Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն օրինակելի է. Բոճորիշվիլի

Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն օրինակելի է. Բոճորիշվիլի

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ երկրների միջև ռազմավարական գործընկերությունն օրինակելի է, և հարաբերություններն է՛լ ավելի արագ տեմպերով կզարգանան: «Ցավոք, Վրաստանի երկու տարածաշրջանները շարունակում են օկուպացված լինել Ռուսաստանի կողմից, ինչը զգալիորեն մեծացնում է մեր անվտանգության մարտահրավերները։ Ավելին, լայն տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները լրացուցիչ…

Read More
ԱՄՆ հանրապետական կոնգրեսականը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

ԱՄՆ հանրապետական կոնգրեսականը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Ջո Ուիլսոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: «Մենք հնարավորություն ունենք Կովկասը կրկին դարձնելու ուժեղ՝ հիմնված համընդհանուր խաղաղության և բարգավաճման վրա։ Դրա համար մեզ պետք է խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև։ Ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքին, ես գիտեմ, որ նա…

Read More
Ադրբեջանում USAID-ի հետագա գործունեության անհրաժեշտություն չենք տեսնում. Բայրամով

Ադրբեջանում USAID-ի հետագա գործունեության անհրաժեշտություն չենք տեսնում. Բայրամով

Ադրբեջանի իշխանությունները չեն տեսնում ԱՄՆ ՄԶԳ ամերիկյան ներկայացուցչության՝ երկրում գործելու անհրաժեշտությունը, հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։   Հինգշաբթի իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլու հետ մամուլի ասուլիսում նա ասել է, որ USAID-ի գործունեությունը Ադրբեջանում մեծապես նպաստել է ԱՄՆ շահերի առաջմղմանը։ Նա հիշեցրել է, որ կազմակերպության հետ համագործակցության շրջանակային փաստաթուղթը գործում է 2000 թվականից։   «Մենք վերլուծել…

Read More
Իմ  նախագահության օրոք երկրում ամրապնդվել է ժողովրդավարությունը. Ջո Բայդեն

Իմ նախագահության օրոք երկրում ամրապնդվել է ժողովրդավարությունը. Ջո Բայդեն

Ջո Բայդենը նախագահի պաշտոնում վերջին ուղերձով դիմել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ իր նախագահության օրոք երկրում ժողովրդավարությունն ամրապնդվել է: «Մենք ստեղծել ենք շուրջ 17 միլիոն նոր աշխատատեղ, կատարվել են փոփոխություններ առողջապահության ոլորտում։ Մեզ նաև հաջողվել է ամրապնդել ՆԱՏՕ-ն, պահպանել Ուկրաինայի ազատությունը»,- ասել է Բայդենը: Միաժամանակ նա հավելել է՝ մտահոգված է, որ իշխանությունը…

Read More
Մարիա Զախարովան՝ ադրբեջանական AZAL ավիաընկերության վթարի և Բայրամովին ուղղված՝ Լավրովի կեղծ նամակի մասին

Մարիա Զախարովան՝ ադրբեջանական AZAL ավիաընկերության վթարի և Բայրամովին ուղղված՝ Լավրովի կեղծ նամակի մասին

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանական AZAL ավիաընկերության վթարին և դրա հետ կապված՝ Ադրբեջանի արտգործնախարարին ուղղված՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կեղծ նամակին: «Այս ողբերգության առնչությամբ մենք ակտիվ կապեր ենք հաստատել բոլոր մակարդակներում։ Այս փուլում իրականացվում է տեղի ունեցածի հանգամանքների համալիր վերլուծություն՝ հաշվի առնելով բոլոր գործոններն ու փաստերը։ Ե՛վ Ադրբեջանի…

Read More
Նախատեսվում է Կոբախիձեի այցը Բաքու

Նախատեսվում է Կոբախիձեի այցը Բաքու

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջան։ Այցի շրջանակում Բաքվում տեղի կունենա Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների գլխավորությամբ Վրաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հանձնաժողովի նիստին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները։ Նախատեսվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձին հանդիպումն Իլհամ Ալիևի հետ, որից հետո կողմերը հանդես կգան լրատվամիջոցների համար համատեղ…

Read More
Մարկո Ռուբիոն բարձր է գնահատել Արկտիկայի ռազմավարական նշանակությունը

Մարկո Ռուբիոն բարձր է գնահատել Արկտիկայի ռազմավարական նշանակությունը

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն պարզաբանել է, թե ինչու է կարևոր Միացյալ Նահանգների ներկայությունն Արկտիկայում՝ գրում է Interfax-ը: Նա ասել է, որ այդ տարածաշրջանը առաջիկա տասնամյակներում աշխարհի համար կլինի ամենակարևորներից մեկը՝ գլոբալ տաքացման համատեքստում, և բացատրել, որ դա մասամբ պայմանավորված է կլիմայի տաքացմամբ, որին զուգընթաց ավելի շատ ծովային առևտրային ուղիներ կանցնեն Արկտիկայի միջով: Ռուբիոն նշել…

Read More
ԵՄ-ն դիտարկում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը

ԵՄ-ն դիտարկում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը

Եվրամիությունը նախնական հիմք է ստեղծում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների լայնածավալ վերացման համար, ներառյալ՝ տրանսպորտի, նավթի և գազի արտահանման, ֆինանսական ու բանկային ոլորտները՝ ասվում է Euronews-ի տրամադրության տակ հայտնված ոչ պաշտոնական փաստաթղթում: ԵՄ ոչ պաշտոնական փաստաթղթում, որն անդամ երկրներն օգտագործում են դռնփակ բանակցություններում, նաև ասվում է, որ ահաբեկչական խմբավորումների ցուցակից «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումներին, ինչպիսին, օրինակ՝ «Հայաթ…

Read More

Ветка дерева, в яме в Ахалцихе-когда ее отремонтируют?

Ветка дерева, поставленная в яме на улице Орбелиани в Ахалцихе, обозначающая поврежденную дорогу, стоит с 15 октября прошлого года. Уже почти 4 месяца поврежденный участок дороги не ремонтируется, а к ветке привязаны только ленточки. Часть дороги на улице Орбелиани повреждена. Прохожие на этой улице рассказывают нам в частных разговорах, что поврежденная дорога создает транспортные проблемы….

Read More