Վրաստանում այսօր բողոքի ցույցերի 30-րդ օրն է

Վրաստանում այսօր բողոքի ցույցերի 30-րդ օրն է

Վրաստանում այսօր բողոքի ցույցերի 30-րդ օրն է: Ակցիաների մասնակիցները դուրս են գալիս փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին Վրաստանի կառավարության որոշման պատճառով: Թբիլիսիում այսօր հայտարարվել է 18 բողոքի երթ՝ քաղաքի տարբեր հատվածներից: Քութայիսում և Զուգդիդիում երեկոյան ցուցարարները նախատեսում են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, Բաթումում՝ Սահմանադրական դատարանի շենքի մոտ։ Ժամը 15:00-ին Թբիլիսիում, Բաթումում և…

Read More
Ղազախստանի տրանսպորտի նախարարը ադրբեջանական ինքնաթիռի կործանման որոշ մանրամասներ է հայտնել

Ղազախստանի տրանսպորտի նախարարը ադրբեջանական ինքնաթիռի կործանման որոշ մանրամասներ է հայտնել

Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը մամուլի ասուլիսում պատմել է Ակտաուում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման որոշ մանրամասներ: Նրա խոսքով՝ ինքնաթիռն անկառավարելի է դարձել Ղազախստանի օդային տարածք մտնելուց առաջ: Պատահարի մասին առաջին ահազանգը ստացվել է Ղազախստանի ժամանակով 10:43-ին՝ Ռոստովում ռուսական թռիչքների կառավարման կենտրոնի կարգավարներից: Անձնակազմը որոշել է ինքնաթիռն ուղարկել Ակտաու՝ Մախաչկալայում և Բաքվում եղանակային պայմանների պատճառով։…

Read More
Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր ներկայությունը երկրի հարավում

Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր ներկայությունը երկրի հարավում

Լիբանանի զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը հարավային Լիբանանում՝ երկրի այս հատվածում լարված իրավիճակի պատճառով՝ հինգշաբթի հաղորդել է LBCI հեռուստառադիոալիքը: Հեռուստառադիոալիքի հաղորդմամբ՝ ըստ լիբանանյան հրամանատարության՝ ռազմական ներկայության ուժեղացման մասին որոշումը բացատրվում է նրանով, որ «Իսրայելը շարունակում է խախտել հրադադարի համաձայնագիրը և հարձակումներ գործել Լիբանանի ու նրա քաղաքացիների ինքնիշխանության վրա»:  Ըստ The Times of Israel-ի՝ Լիբանանում…

Read More
Ադրբեջանական ինքնաթիռին հարվածել է ՌԴ ՀՕՊ համակարգը. աղբյուրներ

Ադրբեջանական ինքնաթիռին հարվածել է ՌԴ ՀՕՊ համակարգը. աղբյուրներ

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը շարունակվում է: Ադրբեջանական և միջազգային մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության «Պանցիր-էս» համակարգի միջոցով։ Հրթիռն արձակվել է ինքնաթիռի ուղղությամբ, երբ ռուսական ՀՕՊ ուժերը փորձել են հակազդել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը: Հրթիռը պայթել է օդում՝ ինքնաթիռից…

Read More
Լուկաշենկոն ծրագրում է Բելառուսում տեղակայել «Օրեշնիկի» տասնյակ համալիրներ

Լուկաշենկոն ծրագրում է Բելառուսում տեղակայել «Օրեշնիկի» տասնյակ համալիրներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում կարող են տեղակայել ռուսական 10 «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր և չի բացառել, որ ապագայում այդ թիվը կարող է աճել։ Դեկտեմբերի 6-ին Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստից հետո Լուկաշենկոն ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել հանրապետության տարածքում։ ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ…

Read More
Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը տեղեկություն է հրապարակում Լևան Յոսելյանի և Արդարադատության նախարարի հանդիպման մասին

Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը տեղեկություն է հրապարակում Լևան Յոսելյանի և Արդարադատության նախարարի հանդիպման մասին

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Յոսելիանին հանդիպել է արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլիի հետ։ Ինչպես նշվում է Օմբուդսմենի  գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ, հանրային պաշտպանը շնորհավորել է արդարադատության նախարարին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Նրանց տեղեկություններով՝ քննարկվելիք հիմնական հարցը եղել է դատապարտյալների ու մեղադրյալների իրավական կարգավիճակը, քրեակատարողական հիմնարկներում առկա մարտահրավերները։ Հանրային պաշտպանը նախարարին է ներկայացրել գրասենյակի կողմից այս…

Read More
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով

Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով

Ռուսաստանյան և արտասահմանյան լրագրողների հետ տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ռուսաստան-Սիրիա հարաբերություններին: Նրա խոսքով՝ Արաբական Հանրապետության նորանշանակ ղեկավար Ահմեդ ալ-Շարաան Ռուսաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես «երկարատև և ռազմավարական»։ Լավրովը հաստատել է, որ Մոսկվան համաձայն է այդ մոտեցմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունն այդ երկրի նոր…

Read More
Թրամփը դժվարություններ կունենա անօրինական միգրանտներին արտաքսելու ծրագրերն իրականացնելու հարցում. The Hill

Թրամփը դժվարություններ կունենա անօրինական միգրանտներին արտաքսելու ծրագրերն իրականացնելու հարցում. The Hill

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ մարտահրավերների առաջ կկանգնի՝ փորձելով իրականացնել անօրինական միգրանտների լայնածավալ արտաքսման ծրագրերը՝ գրել է The Hill թերթը։ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։ Պարբերականը, սակայն, նշում է. «Ինչպես Թրամփի առաջին նախագահական ժամկետում, միգրացիոն ոլորտում նրա օրակարգի իրականացումը…

Read More
Բելգորոդի շրջանի մի մասը հոսանքազրկվել է Ուկրաինայի ԶՈՒ հարձակումից հետո. Գլադկով

Բելգորոդի շրջանի մի մասը հոսանքազրկվել է Ուկրաինայի ԶՈՒ հարձակումից հետո. Գլադկով

Բելգորոդի շրջանի մի քանի բնակավայր առանց էլեկտրամատակարարման է մնացել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով՝ գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ Ըստ DW-ի՝ այս քայլով ուկրաինական կողմը պատասխանում է նախօրեին Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զինուժի զանգվածային հարձակմանը: Ռուսաստանն ավելի քան 70 բալիստիկ հրթիռ և 100 հարվածային անօդաչու թռչող սարք…

Read More
Հութիները հայտնել են անօդաչու սարքերով Թել Ավիվի և Աշկելոնի վրա հարձակումների մասին

Հութիները հայտնել են անօդաչու սարքերով Թել Ավիվի և Աշկելոնի վրա հարձակումների մասին

Եմենի հութիները չորեքշաբթի հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելի Թել Ավիվ և Աշկելոն քաղաքներին: Հութիների խոսնակ Յահյա Սարին X սոցիալական ցանցում գրել է, որ «Եմենի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով իրականացրել են երկու ռազմական գործողություն: Առաջին թիրախը եղել է Թել Ավիվում կարևոր օբյեկտը, երկրորդը՝ Աշկելոնի արդյունաբերական գոտին»: Հութիների խոսնակը նշել է,…

Read More
Թրամփը Կանադային խոստացել է հարկերի նվազեցում, եթե այն միանա ԱՄՆ-ին

Թրամփը Կանադային խոստացել է հարկերի նվազեցում, եթե այն միանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան շնորհավորական ուղերձում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նահանգապետ է անվանել և հայտարարել, որ եթե կանադական տարածքները դառնան ԱՄՆ 51-րդ նահանգը, ապա կանադացիների համար հարկերը կնվազեն ավելի քան 60 տոկոսով: «Շնորհավորում եմ  Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյի Սուրբ Ծնունդը: Նրա քաղաքացիների հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը,…

Read More
Տարտուսում անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ. Al Hadath

Տարտուսում անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ. Al Hadath

Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը Տարտուս քաղաքում (Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա) գործողություններ են իրականացրել նախկին ռեժիմի բարձրաստիճան սպային ձերբակալելու համար։ Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, թաղամասերից մեկում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է ներքին գործերի նախարարության 14 աշխատակից, 10 մարդ վիրավորվել է։ Լրատվականի տեղեկություններով՝ ավելի վաղ այս…

Read More
Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ալիևի առաջարկը

Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ալիևի առաջարկը

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի ստեղծած Մինսկի խմբի համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը։ Նման կերպ Զախարովան արձագանքել է՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկը։ «Դա սկսվեց Արևմուտքի կողմից այս ձևաչափի աշխատանքի արգելափակումից, հետո իրական կյանքում եղան փոփոխություններ: Հետևաբար Մինսկի…

Read More
Երևանը դեռևս ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի կարևոր անդամ է. Պեսկով

Երևանը դեռևս ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի կարևոր անդամ է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, անձամբ չի ժամանի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով», — ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին անդամակցությունից:…

Read More
Ռուսաստանին բավարար չէ Ուկրաինայում հրադադարը. Լավրով

Ռուսաստանին բավարար չէ Ուկրաինայում հրադադարը. Լավրով

Ռուսաստանը չի ընդունի ուկրաինական հակամարտությունում զինադադարի հաստատումը, հակամարտության հիմնական պատճառները լուծելու համար անհրաժեշտ են իրավաբանորեն պարտադիր պայմանագրեր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մեզ անհրաժեշտ են հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ, որոնք ուղղված են հակամարտության հիմնական պատճառների վերացմանը, ներառյալ՝ Եվրոպայում ընդհանուր անվտանգությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և, անշուշտ, այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են ՌԴ-ի հետ վերամիավորման…

Read More
Բայդենը «հրաժեշտի հարված է պատրաստում Պուտինի ռազմական գանձարանին». The Washington Post

Բայդենը «հրաժեշտի հարված է պատրաստում Պուտինի ռազմական գանձարանին». The Washington Post

Ջո Բայդենը որոշել է օգտագործել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին հնարավորությունը՝ Ռուսաստանի էներգետիկայի դեմ սահմանել նոր լայնածավալ պատժամիջոցներ: Այդ մասին հայտնել է ամերիկյան The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով չորս աղբյուր։ WP-ի վարկածով՝ նման պատժամիջոցները երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին ազդեցության ավելի մեծ լծակներ կտան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու շուրջ…

Read More
Սանտա Կլաուսը սկսել է իր ավանդական Սուրբծննդյան շուրջերկրյա ճանապարհորդությունը

Սանտա Կլաուսը սկսել է իր ավանդական Սուրբծննդյան շուրջերկրյա ճանապարհորդությունը

Սանտա Կլաուսը երեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ծննդին ընդառաջ, դուրս է եկել Հյուսիսային բևեռից՝ նվերներ բաժանելու ամբողջ աշխարհում, ասվում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) հայտարարության մեջ, որն ավանդաբար հետևում է նրա տեղաշարժին: Սանտա Կլաուսը Հյուսիսային բևեռը լքել է իր կախարդական սահնակով, որին քաշում են ինը հյուսիսային եղջերուներ՝ հանրահայտ կարմիր քթով հյուսիսային եղջերու Ռուդոլֆի գլխավորությամբ:…

Read More
Աշխարհի քրիստոնյաների մի մասը նշում է Սուրբ Ծնունդը

Աշխարհի քրիստոնյաների մի մասը նշում է Սուրբ Ծնունդը

Աշխարհի քրիստոնյաների մի մասը դեկտեմբերի 25-ին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Նախօրեին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում բացել է Արքայական դռները՝ քրիստոնեության հոբելյանական տարվան ընդառաջ, որը նշվելու է հաջորդ տարվա ընթացքում: Սուրբ դռների բացմամբ՝ (վերջին անգամ դրանք բացվել են 2015 թվականին), Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2025 թվականը պաշտոնապես հռչակել է հոբելյանական կամ սուրբ տարի՝…

Read More
Սիրիայի նոր իշխանությունները Սուրբ Ծննդին հանգստյան օրեր են հայտարարել

Սիրիայի նոր իշխանությունները Սուրբ Ծննդին հանգստյան օրեր են հայտարարել

Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես կաթոլիկ Սուրբ Ծնունդը նշելու օրերը երկրում հանգստյան օրեր են հայտարարել, քաղծառայողները կհանգստանան դեկտեմբերի 25-ին և 26-ին։ Կշարունակեն աշխատել միայն այն հիմնարկներն ու մասնագիտացված բաժինները, որոնց գործունեությունն անհրաժեշտ է։ Երեքշաբթի, սակայն, բողոքի ցույցեր են տեղի ունեցել Դամասկոսի՝ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված շրջաններում, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները: Ցուցարարները փողոց են դուրս եկել, երբ համացանցում…

Read More
Ալիևը Ռուսաստանից կվերադառնա Ադրբեջան՝ Ակտաուում տեղի ունեցած ավիաաղետից հետո

Ալիևը Ռուսաստանից կվերադառնա Ադրբեջան՝ Ակտաուում տեղի ունեցած ավիաաղետից հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու՝ Ղազախստանում ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառով: Նա այնտեղ էր ժամանել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Նախնական տվյալով՝ ինքնաթիռում եղել է 37 մարդ Ադրբեջանից, 6-ը՝ Ղազախստանից, 3-ը՝ Ղրղզստանից և 16-ը՝ Ռուսաստանից: 

Read More
Կործանվել է Բավից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը. կան զոհեր

Կործանվել է Բավից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը. կան զոհեր

Գրոզնիում մառախուղի պատճառով ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը վերաուղղորդվել է Մախաչկալա, ապա՝ Ակտաու, քաղաքի մոտակայքում, սակայն, ինքնաթիռը կործանվել է: ՌԻԱ Նովոստիին հայտնել են Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Ըստ Ղազախստանի ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության՝ 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կործանված ինքնաթիռում եղել են 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Աղետի…

Read More
Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ակնկալում եմ մեր համագործակցության հետագա ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ այլ ձևաչափերով, այդ թվում՝ «Նորդիկ-Բալթիկ 8»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը: Նախարարը նաև հրաժեշտ է տվել Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրին: «Շնորհակալ եմ, երկկողմ կապերի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերի և վերջին տարիներին մեր առջև ծառացած խնդիրների լուծման սկզբունքային…

Read More
Ուշադրությամբ հետևում եմ Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Ուշադրությամբ հետևում եմ Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ: Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը «Իսլամական ութնյակին» հաջող  ընթացք ունենա: Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացի հետ կապված զարգացումներին, հավելել, որ խաղաղության ապահովմամբ իրենք ակնկալում են, որ…

Read More
Սիրիայում զինված խմբավորումները որոշել են մտնել երկրի պաշտպանության նախարարության կազմի մեջ

Սիրիայում զինված խմբավորումները որոշել են մտնել երկրի պաշտպանության նախարարության կազմի մեջ

Սիրիայում զինված խմբավորումները որոշում են կայացրել ինքնալուծարվել և մտնել երկրի պաշտպանության նախարարության կազմ՝ հայտնել է սիրիական SANA գործակալությունը։ Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի և խմբավորումների հրամանատարների հանդիպման ընթացքում: Դեկտեմբերի 22-ին Աշ-Շարաան հաստատել էր, որ Սիրիայում զինված խմբավորումներ կարող են գոյություն ունենալ միայն երկրի պաշտպանության նախարարության հովանու ներքո:…

Read More
Զելենսկին քննադատել է Ֆիցոյի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Պուտինի հետ

Զելենսկին քննադատել է Ֆիցոյի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահը քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Հարկ է նշել, որ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ֆիցոն և Պուտինը համատեղ հայտարարություններ չեն արել և չեն պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Նրանք պարզապես չեն կարող հրապարակավ որևէ բան ասել այն մասին, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ: Նրանք…

Read More