Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել՝ «205-ը 205-ի դիմաց» բանաձևով՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ գերիների փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։
Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել ապրիլի 19-ին։