Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցեր

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցեր

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի և երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Պուտինն ու Նեթանյահուն շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի հոբելյանի կապակցությամբ: Ընդգծվել է Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին ճշմարտությունը պաշտպանելու վճռականությունը, Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի վճռական ներդրումը նացիզմի պարտության գործում։

Read More
Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են. Չինաստանի նախագահ

Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են. Չինաստանի նախագահ

Սի Ծինփինը շնորհավորել է Պեկին-Բրյուսել դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակի կապակցությամբ։ Չինաստանի նախագահի խոսքով՝ Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են։ Նա ընդգծել է՝ առողջ և կայուն գործակցությունը նպաստում է ոչ միայն փոխադարձ նվաճումներին, այլև ամբողջ աշխարհի բարօրությանը։ «Պատրաստ ենք գործակցել ԵՄ առաջնորդների հետ՝ պատշաճ կերպով կարգավորելու առկա վեճերն ու տարաձայնությունները։ Պեկինը կոչ է անում կողմերին պաշտպանել…

Read More
Ախալցխայում  մեծ շուքով նշվեց Սուրբ Գևորգի տոնը

Ախալցխայում մեծ շուքով նշվեց Սուրբ Գևորգի տոնը

Մայիսի 6-ը Ախալցխայի՝ Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Գևորգ մատուռի ուխտի օրն է։ Ավանդույթի համաձայն, այս տարի ևս ուխտի տոնն Ախալցիխեի վերնամասում գտնվող Սուրբ Գևորգ մատուռում նշվեց մեծ շուքով և հանդիսավորությամբ։ Առավոտյան ժամը 11:00-ին մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Պատարագի ավարտին Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Հոգշ Տ. Հակոբ Աբղ. Սահակյանը և Արժ. Տ. Թորգոմ…

Read More
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել՝ «205-ը 205-ի դիմաց» բանաձևով՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ գերիների փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել ապրիլի 19-ին։

Read More
Երևանում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը

Երևանում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը

Մայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝…

Read More
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահները: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել փոխշահավետ առևտրային և ներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով: Կարծիքներ են փոխանակվել միջազգային…

Read More
Զաալ Գելաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքում   պետական նոր ​​հանձնակատար

Զաալ Գելաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքում պետական նոր ​​հանձնակատար

Վրաստանի կառավարությունը հայտնել է, որ Բեսիկ Ամիրանաշվիլին փոխարինվել է Սամցխե-Ջավախեթիի պետական ​​հանձնակատարի պաշտոնում։ Տարածաշրջանում կառավարության նոր ներկայացուցիչը Զաալ Գելաշվիլին է։ Մինչև ներկայիս նշանակումը, նա մոտ երկու տարի զբաղեցրել է Բակուրիանիի զարգացման գործակալության վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Այս տեղեկությունը հաստատել են Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլաշվիլին և Բակուրիանիի զարգացման գործակալության ղեկավար Էկա Օրջոնիկիձեն։ Մենք կապ հաստատեցինք նախկին…

Read More
Թրամփը մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ եռօրյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը

Թրամփը մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ եռօրյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը

Հանգստյան օրերին լավ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել, որ պատերազմող կողմերի միջև ատելությունը շատ մեծ է: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Կիևը պատրաստ է համաձայնության հասնել, Մոսկվան ևս՝ հաշվի առնելով նավթի գների անկումը: Թրամփը նաև մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ եռօրյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը:…

Read More
Իրանի ԱԳ փոխնախարարը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրին

Իրանի ԱԳ փոխնախարարը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրին

Պաշտոնական Թեհրանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրին՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն Բաքու կատարած այցի ժամանակ: Նա համոզմունք է հայտնել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում: Իրանցի պաշտոնյան անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, նշել՝ տարածաշրջանում…

Read More
Ազատագրման օրը Նիդերլանդների և Լեհաստանի վարչապետների վրա ծխային ռումբ են նետել

Ազատագրման օրը Նիդերլանդների և Լեհաստանի վարչապետների վրա ծխային ռումբ են նետել

Պաղեստինամետ ակտիվիստները խափանել են Նիդերլանդների վարչապետ Դիկ Սխոֆի և նրա լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի ելույթը՝ նացիստական օկուպացիայից Թագավորության ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Քաղաքական գործիչների վրա ծխային ռումբեր են նետել, այս մասին հայտնել է NOS հեռուստաալիքը։ Տուսկի ելույթի ժամանակ անհայտ անձը բեմի վրա ծխային ռումբ է նետել, քաղաքական գործիչների թիկնազորը նրանց անմիջապես հեռացրել է դահլիճից:…

Read More
Էրդողանն աջակցել է Թրամփին՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ նրա մոտեցման հարցում

Էրդողանն աջակցել է Թրամփին՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ նրա մոտեցման հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը զարգացնելու համար բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ «Նախագահն աջակցություն է հայտնել պատերազմները դադարեցնելու ԱՄՆ նախագահ…

Read More
Պորտուգալիան նախատեսում է երկրից արտաքսել 18000 անօրինական ներգաղթյալի

Պորտուգալիան նախատեսում է երկրից արտաքսել 18000 անօրինական ներգաղթյալի

Պորտուգալիայի ժամանակավոր կառավարությունը ցանկանում է երկրից վտարել մոտ 18 հազար օտարերկրացու, որոնք ապրում են այնտեղ առանց համապատասխան թույլտվության, հաղորդել է Associated Press-ը։ Նախագահ Անտոնիու Լեյտաու Ամարուին կից նախարարը հայտարարել է, որ իշխանությունները մոտ 18 հազար ծանուցում կուղարկեն Պորտուգալիայում անօրինական գտնվող անձանց՝ երկիրը լքելու անհրաժեշտության մասին: Օտարերկրացիները կսկսեն ծանուցումներ ստանալ հաջորդ շաբաթ։ Առաջին ալիքում դա կանդրադառնա…

Read More
Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել Ուկրաինան գրավելու գաղափարից. Թրամփ

Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել Ուկրաինան գրավելու գաղափարից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի հրաժարվել ամբողջ Ուկրաինան գրավելու ցանկությունից՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ «Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել ամբողջ Ուկրաինայից։ Որովհետև Ռուսաստանը ցանկանում է ամբողջ Ուկրաինան։ Եվ եթե ես չմիջամտեի, նրանք կպայքարեին դրա համար։ Ռուսաստանը չի ուզում այն ​​տարածքը, որն այժմ ունի, նա ցանկանում է ամբողջ Ուկրաինան»,- ասել է…

Read More
Ախալցխայի մասնավոր մանկապարտեզում մահացել է 2 տարեկան երեխա

Ախալցխայի մասնավոր մանկապարտեզում մահացել է 2 տարեկան երեխա

Այսօր՝ մայիսի 5-ին, Ախալցխայի մասնավոր մանկապարտեզում  երեխա է մահացել։ Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները։ Ինչպես  տեղում ասացին, երեխայի մարմինը տեղափոխվել է դատաբժշկական բաժանմունք։ Լևան Սամխարաուլիի անվան Ախալցխայի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ երեխան 2 տարեկան է։ Նրա մահվան պատճառը այս պահին անհայտ է։

Read More
Առաջին ընտրությունները Լիբանանում՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարից հետո

Առաջին ընտրությունները Լիբանանում՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարից հետո

Գրեթե 10 տարի անց լիբանանցիները մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը։ Այն առաջինն է Իսրայելի և «Հըզբոլլահ» զինյալ խմբավորման միջև հրադադարի համաձայնությունից հետո։ Քվեարկության առաջին փուլը սկսվել է կիրակի՝ Լեռնային Լիբանանի շրջաններում, ներառյալ Բեյրութի ավերված հարավային արվարձանները, որտեղ գտնվում են «Հըզբոլլահի» կենտրոնակայանն ու նրա ղեկավարության մեծ մասը, և որտեղ անցյալ տարի իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանվել…

Read More
Իսրայելի կաբինետը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը

Իսրայելի կաբինետը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը

Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը երկուշաբթի հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագրերը, որոնք ներառում են պաղեստինյան անկլավն ամբողջությամբ գրավելու հնարավորությունը։ Այդ մասին հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով քաղաքական համակարգի աղբյուրին։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը իր Telegram ալիքում հայտնել է, որ «ծրագիրը ներառում է Գազայի տարածքների գրավում և պահպանում, խաղաղ բնակիչների տեղափոխում հարավ՝…

Read More
Հայաստանը հաստատվել է որպես տարածաշրջանում ազատության օազիս. Դըկոտինյի

Հայաստանը հաստատվել է որպես տարածաշրջանում ազատության օազիս. Դըկոտինյի

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին բարձր է գնահատել հանրապետության առաջընթացը մամուլի ազատության ինդեքսում: «Լրագրողներ առանց սահմանների» հրապարակած 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրի շարքում 34-րդ տեղն զբաղեցրած Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել: Այն հաստատվում է որպես տարածաշրջանում ազատության օազիս: Աջակցելով Հայաստանին՝ մենք աջակցում ենք մեր արժեքները կիսող ժողովրդավարությանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը X-ի…

Read More
Հութիները հայտարարել են Իսրայելի համակողմանի օդային շրջափակման մասին

Հութիները հայտարարել են Իսրայելի համակողմանի օդային շրջափակման մասին

Եմենի «Անսար Ալլահ» զինյալ խմբավորումը հայտարարել է Իսրայելի համապարփակ օդային շրջափակման մասին: Լրատվամիջոցներով տարածված հայտարարության մեջ հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին կոչ է արել միջազգային ավիաընկերություններին լուրջ վերաբերվել նախազգուշացմանը՝ իրենց ուղևորների անվտանգությունն ապահովելու համար՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է։ Սարին հայտարարել է. «Մենք չենք հանդուրժի այս անօրինական վիճակի շարունակությունը, որն Իսրայելը փորձում է…

Read More
Պեսկովը՝ Մայիսի 9-ի կապակցությամբ հրադադարի առաջարկի մասին

Պեսկովը՝ Մայիսի 9-ի կապակցությամբ հրադադարի առաջարկի մասին

Զատկին, ինչպես նաև մայիսի 9-ի կապակցությամբ հրադադար հայտարարելու ռուսական նախաձեռնության նպատակն է ստուգել՝ որքանով է Կիևը պատրաստ հասնել երկարաժամկետ կայուն խաղաղության՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը։ «Մենք Կիևից ակնկալում ենք ոչ թե երկիմաստ, այլ վերջնական հայտարարություններ, իսկ գլխավորը՝ տոնական օրերին հակամարտության ապաէսկալացիային ուղղված գործողություններ»,- նշել է Դմիտրի Պեսկովը: Նա Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է «նեոնացիզմի» համար: Միջազգային…

Read More
Լավրովն ու Ջայշանկարը քննարկել են Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների սրումը

Լավրովն ու Ջայշանկարը քննարկել են Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների սրումը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովն ու Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ փոխգործակցության արդիական հարցեր, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանյանի հարաբերությունների սրացումը: Լավրովը կոչ է արել Նյու Դելիի և Իսլամաբադի միջև տարաձայնությունները կարգավորել քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Նախարարները քննարկել են բարձրագույն և բարձր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։

Read More
Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար մեր օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար մեր օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

Թուրքիան փակել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բանիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում։ Այդ մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնից։ Նշենք, որ Նեթանյահուն Ադրբեջան կայցելի մայիսի 7-11-ը: Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Թուրքիան կբացի օդային տարածքը Իսրայելի վարչապետի…

Read More
Կարծում եմ՝ կունենանք ԱՄՆ-ի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը. Թրամփ

Կարծում եմ՝ կունենանք ԱՄՆ-ի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը. Թրամփ

Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ հարցազրույցում չի բացառել, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է անկում ապրել։   «Ամեն ինչ կարող է պատահել, բայց կարծում եմ՝ կունենանք մեր երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։   Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում «ամեն ինչ հրաշալի կլինի», նույնիսկ եթե «անցումային շրջանում» տնտեսությունը կարճ ժամանակով անկում ապրի։  …

Read More
Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ արձագանք հրադադարի առաջարկին. Պեսկով

Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ արձագանք հրադադարի առաջարկին. Պեսկով

Զատկին, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոնական օրերին հրադադար հայտարարելու ռուսական նախաձեռնության նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության ուղիներ գտնելու Կիևի պատրաստակամության ստուգումն էր՝ հայտարարել է Կրեմլի  խոսնակը։ «Մենք Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ, այլ վերջնական հայտարարություններ, իսկ գլխավորը՝ տոնական օրերին հակամարտության ապաէսկալացիային ուղղված գործողություններ»,- նշել է Դմիտրի Պեսկովը: Նա Ուկրաինայի…

Read More
Զենքի ամենամեծ ներմուծողը Ուկրաինան է, արտահանողը՝ Միացյալ Նահանգները

Զենքի ամենամեծ ներմուծողը Ուկրաինան է, արտահանողը՝ Միացյալ Նահանգները

Ուկրաինան համարվում է զենքի ամենամեծ ներկրողը. ցուցանիշը վերջին 10 տարում աճել է 100 անգամ: 155 տոկոսով աճել են նաև Եվրոպական երկրների գնումները: Զենքի ամենամեծ արտահանող է համարվում Միացյալ Նահանգները: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը զեկույց է հրապարակել համաշխարհային սպառազինության միտումների մասին, զեկույցի համահեղինակն անդրադարձել է նաև մեր երկրին: Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան  

Read More
Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Թուրքիան հինգ տարի անց Թուրքմենստանից բնական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում բնական ռեսուրսների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ: «Այս տարվա մարտից մենք թուրքմենական գազը Թուրքիա ենք տեղափոխում Իրանի տարածքով։ Մեր նպատակն է հինգ տարի հետո Թուրքմենստանից բնական գազ ներկրել Կասպից ծովի հատակով անցկացված խողովակներով»,- ընդգծել է նա։…

Read More
Իսրայելը հարվածել է Դամասկոսի մերձակայքի ռազմական օբյեկտներին

Իսրայելը հարվածել է Դամասկոսի մերձակայքի ռազմական օբյեկտներին

Իսրայելը կրկին հարվածել է Սիրիային: ԶԼՄ-ները գրում են, որ ավիահարվածներ են հասցվել Դամասկոսում և մայրաքաղաքի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտներին և Թուրքիայի հետ կապ ունեցող ուժերին: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ մեկ քաղաքացիական անձ է զոհվել, կան տուժածներ:   Երեկ էլ Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ տեղեկացնելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախին…

Read More