Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչումը համարձակ որոշում է. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչումը համարձակ որոշում է. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը ողջունել է Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչման մասին Հայաստանի հայտարարությունը, նշել՝ դա համարձակ որոշում է: ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջամալ Ռուշդին էլ կոչ է արել բոլոր երկրներին՝ որքան հնարավոր է շուտ ճանաչել Պաղեստինի Պետությունը:

Read More
Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը

Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը

Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը հայտնել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը։ Նա մտահոգություն է հայտնել, որ Մոսկվայի բորսայի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին հաշվարկների հետ կապված խնդիրներ են առաջացել: Տիմոֆեևի խոսքով՝ այժմ ռուսական շուկային հարմարեցված բանկեր են անհրաժեշտ։ «Դա բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ կհեշտացնի…

Read More
Խարկովին հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու մարդ
		22.06.2024 . Միջազգային

Խարկովին հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու մարդ 22.06.2024 . Միջազգային

Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովի շրջաններից մեկին: Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ չորս հարված է եղել Խարկովին, ինչի հետևանքով պայթյուններ են որոտացել: Տեղի իշխանությունները հայտնել են, որ հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ: Խարկովի շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ բնակելի շենքին հարվածները հասցվել են ավիացիոն ռումբերով:…

Read More
Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը՝ դա որակելով կարևոր քայլ, որը համապատասխանում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի բանաձևերին: Կազմակերպությունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը, ճանաչել այն և աջակցել ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության նրա իրավունքին:

Read More
Կարմիր խաչից հայտնել են, որ Գազայի իր գրասենյակի մոտ հարձակման հետևանքով 22 զոհի կա
		22.06.2024 . Միջազգային

Կարմիր խաչից հայտնել են, որ Գազայի իր գրասենյակի մոտ հարձակման հետևանքով 22 զոհի կա 22.06.2024 . Միջազգային

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել են, որ Գազայի հատվածում գնդակոծության հետևանքով վնասվել է կազմակերպության գրասենյակը, զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 45-ը. նրանք այդտեղ ապաստան էին ստացել: «Խոշոր տրամաչափի արկերն ընկել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից և բնակելի տարածքներից մի քանի մետր հեռու»,- ասված է ԿԽՄԿ հայտարարության մեջ: ԿԽՄԿ-ից նշել են, որ դա միակ միջադեպը…

Read More
Ռուսաստանը հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական ուժերի հարվածի հետևանքով խաղաղ բնակչի զոհվելու մասին

Ռուսաստանը հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական ուժերի հարվածի հետևանքով խաղաղ բնակչի զոհվելու մասին

Բելգորոդի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի հարվածի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել՝ հայտնում է ռուսական կողմը։ Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տվյալով՝ կան ավերածություններ:   ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Ուկրաինայից ռուսական էներգետիկ օբյեկտների թիրախավորմանն ի պատասխան՝ ՌԴ Զինուժը զանգվածային հարված է հասցրել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին:   Ավելի վաղ «Ուկրեներգո»-ն հայտնել էր, որ ռուսական ուժերի…

Read More
Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
		22.06.2024 . Միջազգային

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը 22.06.2024 . Միջազգային

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը: «Բարձր ենք գնահատում այդ քայլը՝ որպես նշանակալի ներդրում պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների աջակցության և տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության պահպանման գործում»,- նշված է հայտարարության մեջ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Օջախը գտնվել է 67 կմ խորությամբ։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունից:

Read More
Հորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը
		22.06.2024 . Տարածաշրջան

Հորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը 22.06.2024 . Տարածաշրջան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ…

Read More
Քուվեյթը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը

Քուվեյթը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը

Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը: «Դա դրական քայլ է, որը կնպաստի այն ամենին, ինչ նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ պաղեստինցի ժողովրդին ինքնորոշման իրավունք տրամադրելու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ:

Read More
Եգիպտոսը ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

Եգիպտոսը ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

Եգիպտոսը ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։ Այս մասին նշված է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Ճանաչումը կարևոր քայլ է, որն աջակցում է պաղեստինցի ժողովրդի՝ իսրայելական օկուպացիային վերջ դնելու և անկախ պետության ստեղծման իրավունքի օրինականությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Read More