Ախալցխայի մունիցիպալիտետի Իվլիտա գյուղի բնակիչները պահանջում են վերանորոգել Իվլիտայից քաղաք տանող կենտրոնական ճանապարհը։
Ըստ տեղացիների՝ ճանապարհը, որը կառուցվել է 2017 թվականին, վնասվել է 10 ամսվա ընթացքում, և դրանից հետո խնդիրը չի լուծվել։
Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, գյուղի նիստի ժամանակ բնակիչները զրուցել են քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։
Գյուղում ասում են, որ ճանապարհին պետք է բետոն փռել, քանի որ եթե ասֆալտ է, շուտ կքանդվի, բայց բետոնը կարող է դիմակայել ծանր մեքենաների երթեւեկությանը։
Ախալցխայի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս փուլում գյուղում նախատեսվում է կառուցել երկու կամուրջ, աշխատանքներն ավարտելուց հետո կսկսվեն կենտրոնական ճանապարհի փուլային վերականգնումը։ Այսօր տեղի ունեցած գյուղի նիստին տեղացիները «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում նախընտրեցին վերանորոգել ներքին ճանապարհը։Իվլիտայի բնակիչները երկրորդ և երրորդ առաջնահերթություն են համարում տաղավարի տեղադրումն ու հրապարակի կազմավորումը։
Ի գիտություն, Իվլիտա գյուղի ճանապարհի խնդրի մասին տեղացիները տարիներ շարունակ խոսում էին։ Խոշոր ծրագրերից մեկը, որը ներառում էր գյուղի 1178 մետրանոց հատվածի ասֆալտապատումը, իրականացրեց «Արալ» ՍՊԸ-ն։ Ճանապարհը վնասվել է մեկ տարուց էլ չանցած՝ ճանապարհը փոսեր ուներ, ասֆալտը ճաքճքել է։ Թե երբ քաղաքապետարանը լուծում կտա երկարամյա խնդրին, այս փուլում հայտնի չէ։