Երկու կողմի երկխոսությունը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն. Խորվաթիայի ԱԳՆ

Երկու կողմի երկխոսությունը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն. Խորվաթիայի ԱԳՆ


Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ավարտը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու հաշտեցման ուղղված նշանակալի քայլ։

«Մենք ողջունում ենք երկու կողմին երկխոսության և խաղաղ կարգավորման հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն և երկարաժամկետ բարգավաճում:

Որպես միջազգային իրավունքի և հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու եռանդուն ջատագով` Խորվաթիան հավատարիմ է մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք նպաստում են արդար և կայուն խաղաղությանը»,- գրված է ԱԳՆ-ի X-ի էջում: